ՄԱԿ-ի ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Իտալիայի իր գործընկերոջը: Անտոնիո Տայանին այդ մասին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում.
«Ցանկանում էի հանդիպել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ վերահաստատելու կառուցողական երկխոսության անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղում դիվանագիտական լուծում գտնելու համար։ Իտալիան բանակցությունների սեղան վերադարձը խրախուսող երկրների շարքում առաջամարտիկներից է։ Մենք ցանկանում ենք ամրապնդել Հայաստանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում»,- գրել է դիվանագետը: