Ֆուկուշիմայի աղետից գրեթե 15 տարի անց Ճապոնիան որոշել է վերագործարկել աշխարհի ամենամեծ ատոմակայանը՝ Կաշիվաձակի-Կարիվան: TEPCO օպերատորը, ինչպես սպասվում է, հունվարի 20-ին կվերագործարկի իր յոթ ռեակտորներից մեկը։
The Japan Times-ը հիշեցնում է, որ Ճապոնիան դադարեցրել է ԱԷԿ-ի իր բոլոր 54 ռեակտորների աշխատանքը, այդ թվում ՝ Կաշիվաձակի-Կարիվա ԱԷԿ-ում, 2011 թվականին երկրաշարժի և ցունամիի հետևանքով «Ֆուկուշիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարից հետո: Դա համարվել է ամենախոշոր միջուկային աղետը Չեռնոբիլից հետո: Վերջին տասնամյակում Ճապոնիայում վերագործարկվել է ռեակտորների մի մասը։
Որոշումը, սակայն, առաջացրել է շատերի, հիմնականում տարեցների, վրդովմունքը: Մոտ 300 մարդ բողոքի ցույց է անցկացրել Նիիգատայի նահանգապետարանի առաջ: Նրանք վախենում են ճառագայթային աղետի կրկնությունից։