ՎՎարդուհի Հարությունյան

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները անցկացրել են «գրգռող» հարցերի վերացմանն ուղղված շփումների հերթական փուլը. Ռյաբկով

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները անցկացրել են «գրգռող» հարցերի վերացմանն ուղղված շփումների հերթական փուլը. Ռյաբկով

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն անցկացրել են «գրգռող» հարցերի վերացմանն ուղղված շփումների հերթական փուլը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Շփումն անցել է աշխատանքային մթնոլորտում: Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու ամբողջ օրակարգը բավական լուրջ, պրոֆեսիոնալ, խոր մակարդակով: Չեմ կարող ասել, թե զգալի առաջխաղացում ունենք, կան առանձին թեմաներ, որտեղ առաջխաղացում է գրանցվում, բայց գլխավոր հարցերը նախկինի պես լուծված չեն»,- ասել է Ռյաբկովը։

Նա կարծիք է հայտնել, որ լրացուցիչ ջանքեր կպահանջվեն, հնարավոր է՝ քաղաքական մակարդակում ազդակների կարիք լինի։ Պաշտոնյան հավելել է, որ հաջորդ փուլը կարող է կայանալ հաջորդ տարի գարնանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում