Ֆուկուսիմայի աղետից գրեթե 15 տարի անց Ճապոնիան որոշում է կայացրել վերագործարկել աշխարհի ամենամեծ ատոմակայանը՝ Կաշիվազակի-Կարիվան: Նիիգատայի նահանգապետարանը հաստատել է ատոմայականի աշխատանքը վերսկսելու որոշումը: Նահանգապետարանի շենքի դիմաց շուրջ 300 մարդ բողոքի ցույց է անցկացրել։
Տոկիոյի էլեկտրաէներգիայի ընկերությունը քննարկում է ատոմակայանի յոթ ռեակտորներից առաջինը հունվարի 20-ին վերագործարկելու հնարավորությունը։
Կաշիվազակի-Կարիվան մեկն էր այն 54 ռեակտորներից, որոնք փակվեցին 2011 թվականին Ֆուկուսիմայի էլեկտրակայանը վնասած երկրաշարժից և ցունամիից հետո։ Ֆուկուսիմայի աղետը համարվում է ամենախոշոր միջուկային աղետը Չեռնոբիլից հետո։
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան