• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Ռուսաստանն այլևս Հայաստանի ներքին գործերին միջամտելու հնարավորություն չունի. Շիրինյան Բաց հարթակ. Ռուսաստանն այլևս... 20:51
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոք է հայտնել. «Հարևաններ» Ադրբեջանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին... 20:47
Օրը՝ 60 վայրկյանում | 18.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 18.08.2026 20:06
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Կինոարտադրության զարգացումը պետության առաջնահերթություններից է․ ներկայացվել են ոլորտում իրականացված ծրագրերը
Մշակույթ
17:1423 Դեկ, 2025

Կինոարտադրության զարգացումը պետության առաջնահերթություններից է․ ներկայացվել են ոլորտում իրականացված ծրագրերը

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ Հայաստանի կինոգործիչների միությունում տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված 2025 թվականին կինոոլորտում իրականացված ծրագրերին: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել հայկական կինոյի համար աննախադեպ մի իրադարձության. 2 ամիս Ֆրանսիայի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնում ցուցադրվել են կինոռեժիսոր, վավերագրող Հարություն Խաչատրյանի 10 ֆիլմերը: Վավերագրական կինոյի ֆրանսիական և միջազգային հեղինակավոր մի շարք ընկերությունների առաջարկով Հարություն Խաչատրյանի «Վերադարձ ավետյաց երկիր» ֆիլմը ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային հիշողության ռեգիստրում» ներառված «Վավերագրական ֆիլմերի հավաքածու» նախագծում ընդգրկելու համար:   

Շնորհավորելով նշանակալի իրադարձության առիթով՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ողջ գործընթացում պետական աջակցությունն ու գնահատանքը. 2025 թ. սեպտեմբերի 21-ին Հարություն Խաչատրյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով. «Սա ևս մեկ հնարավորություն է բարձրացնելու մեր կինոարվեստի տեսանելիությունը՝ այն դարձնելով համաշխարհային ժառանգության մաս։ Շատ ուրախ եմ, որ այս զարգացումները նաև վկայում են մեր երկրում կինոյի ոլորտի դինամիկ զարգացման մասին»։

Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ Հարություն Խաչատրյանի ամենակարևոր վաստակը, բացի նրա արվեստից, երիտասարդների համար դրսևորվելու հարթակներ ձևավորելն է, ինչը նաև պետական քաղաքականության առաջնային ուղղություններից է:

Նախարարի խոսքով` մի խումբ երիտասարդ ռեժիսորների ֆիլմեր հաջողություններ են գրանցել ամենատարբեր միջազգային հեղինակավոր հարթակներում։ Հիշատակվել է Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» վավերագրական ֆիլմը, որն ընդգրկվել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Ֆորում» բաժնում, իսկ «Արտոյի երկիրը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը ներկայացվել է Լոկառնոյի 78-րդ միջազգային կինոփառատոնում՝ որպես բացման ֆիլմ։ Նատալիա Միրզոյանի «Ձմեռն անվերջ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը ընդգրկվել է Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնի հատուկ ծրագրում և արժանացել երրորդ մրցանակի, նույն ֆիլմը Սարաևոյի կինոփառատոնի մրցութային ծրագրում արժանացել է լավագույն կարճամետրաժ ֆիլմ մրցանակի,  իսկ Թեհրանի միջազգային կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնում՝ լավագույն անիմացիոն ֆիլմ մրցանակի: Զաքար Էմիրջյանի և Րաֆֆի Մովսիսյանի «Օձի ապուր» կարճամետրաժ դեբյուտային անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է աշխարհի ամենահեղինակավոր Անսի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի «Հեռանկարներ» մրցութային բաժնում:

«Սրանք իսկապես կարևոր ձեռքբերումներ են, որոնք, վստահ եմ, ոգևորելու են մեր մյուս ռեժիսորներին՝ առաջ գնալու և կերտելու իրենց հաջողությունների պատմությունը։ Ուրախ եմ, որ նախորդ տարվանից արդեն ունենք պետության կողմից գործարկված դրամական խրախուսման կարգ: Բոլոր այն արվեստագետները, որոնք նշանակալի հաջողություններ են գրանցում միջազգային հեղինակավոր փառատոներում և հարթակներում, արժանանում են նաև պետության կողմից գնահատման՝ դրամական խրախուսման ձևով: Շատ կարևոր փոփոխություն էր կինոյի ոլորտում ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրումը, որով, համաձայն «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխությունների, սահմանվել է ներդրումների վերադարձի հնարավորությունը։ Կառավարությունն արդեն հաստատել է կինոյի ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի կարգը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը` տեղեկացնելով, որ մասնակի վերադարձի երկու հայտ արդեն հավանության է արժանացել, դիտարկման փուլում է ևս վեց հայտ:

Նախարարի նշմամբ՝  ներկայում շրջանառվում է նաև «Դրամագլխին հատկացումներ կատարելու կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը, որի ընդունումը բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքից: Նոր կարգավորումը կնպաստի կինեմատոգրաֆիայում կառավարման արդյունավետության բարձրացմանը, ազգային ֆիլմերի ցուցադրմանը, կինեմատոգրաֆիայի ոլորտում գովազդային բաղադրիչի կարգավորմանը, պետական աջակցության նպատակային ծախսի վերահսկմանը և  շուկայի ակտիվացմանը:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև կինոժառանգության պահպանման աշխատանքներին՝ նշելով, որ պետական աջակցությամբ Հարություն Խաչատրյանի՝ Պոմպիդուում ցուցադրված ֆիլմերը ևս թվայնացվել են:  Այս տարի 81 միլիոն դրամ է հատկացվել 13 ֆիլմի թվայնացման և վերականգնման համար. «Սա շարունակական քաղաքականություն է: Մենք Կինոյի հիմնադրամի հետ նաև մշակել ենք մի շատ կարևոր ծրագիր, որը վերաբերում է կինոժառանգության պահման պայմաններին։ Ցավոք, այսօր լավագույն պայմանները չունենք, ու կարևոր է, որպեսզի համապատասխան ներդրումներ արվեն կինոժառանգության պահպանման պայմանների ապահովման համար»: 

Եզրափակելով խոսքը՝ նախարարն իրազեկել է նաև, որ Վահան Տերյանի 140-ամյակի շրջանակում նախատեսվում է նրա մասին պատմող ֆիլմի ստեղծում, որը հայ կինոարվեստը կհարստացնի ևս մեկ գլուխգործոցով: Կառավարության վերջին նիստում այդ նպատակով համապատասխան հատկացում է արվել:

Հարություն Խաչատրյանը,  անդրադառնալով Վահան Տերյանի մասին պատմող ֆիլմի ստեղծմանը, տեղեկացրել է, որ աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Ռեժիսորը դեռ 15 տարի առաջ է Տերյանին նվիրված ֆիլմ նկարահանելու հայտ ներկայացրել, սակայն չի հաջողվել. «Վահան Տերյանին նվիրված կինոնկարը պետք է նկարահանվեր մեր առաջին ֆիլմերի հետ մեկտեղ, քանի որ նման մարդ, նման հանճար քիչ կա աշխարհում: Հունվարի 14-ին մեկնելու ենք Ջավախք՝ Տերյանի գյուղ, որտեղ չորս կամ հինգ օր նկարահանումներ ենք իրականացնելու։ Նկարահանումներ են նախատեսվում նաև Օրենբուրգում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Թբիլիսիում, Էջմիածնում և այլուր։ Բավականին մեծ ու ծանր աշխատանք է։ Հույս ունեմ, որ պատվով կկատարենք»:

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի նշմամբ՝ կինոռեժիսոր, վավերագրող Հարություն Խաչատրյանի ֆիլմերի ցուցադրությունը Փարիզի «Ժորժ Պոմպիդու»  կենտրոնում բացառիկ իրադարձություն էր: Ցուցադրությունների օրերին Հարություն Խաչատրյանը վարպետության դասեր է անցկացրել` հարց ու պատասխան ձևաչափով:

Վարվառա Հովհաննիսյանը ներկայացրել է միջազգային հարթակներում իրականացվելիք նախագծերն ու  առաջիկա համագործակության ծրագրերը:

Դիտումների քանակ70
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Աֆրիկյան հարցերի շուրջ խորհրդակցություններ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 18:0719 Օգս, 2026
  • Թեհրանին ժամանակավոր հրադադար պետք չէ. Արաղչի 18:0219 Օգս, 2026
  • Թրամփը ցանկանում է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ այս աշնանը. WSJ 17:4919 Օգս, 2026
  • Բնակարանային ապահովման պետական ծրագրով արդեն հավաստագիր է ստացել Ղարաբաղից տեղահանված 7804 ընտանիք 17:3619 Օգս, 2026
  • Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 17:2319 Օգս, 2026
  • Երևանի թիվ 139 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին 17:2119 Օգս, 2026
  • Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ 17:1719 Օգս, 2026
  • Հուսով եմ «իԳործ» ծրագիրը վերադարձի ավելի գործնական, հուսալի մեխանիզմ կդառնա. վարչապետ 17:1619 Օգս, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգի հարցեր 17:1219 Օգս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել 17:0319 Օգս, 2026
  • Պայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել է 17:0019 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Անակնկալ ստուգայցեր զորամասերում․ Պապիկյանը հետևում է իրավիճակին 17:0019 Օգս, 2026
  • Ներգաղթի գործընթացը լինելու է ինստիտուցիոնալ․ Փաշինյանը՝ «իԳործ»-ի մասնակիցներին 16:5219 Օգս, 2026
  • Բռնությունը պետք է նախ ճանաչել որպես արատ, ապա ոչնչացնել. Աննա Հակոբյան 16:4119 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 16:3319 Օգս, 2026
  • Հութիները Saudi Aramco-ի բոլոր օբյեկտները ներառել են հավանական թիրախների ցանկում 16:3019 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տրդատ Սարգսյանի թեկնածությունը 16:2119 Օգս, 2026
  • Դադարեցվել է Արմավիրի մարզի Արտաշար բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը 16:1719 Օգս, 2026
  • ԱԺ նիստին կարգապահական միջոցների կիրառման շուրջ վիճաբանություն սկսվեց. Դավիթ Ղազինյանը հեռացվեց դահլիճից 16:0919 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հետևել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին 16:0219 Օգս, 2026
  • Մեզ համար կարևոր է, որ զինծառայողներն իրենց մասնագիտությանը լավ տիրապետեն. Պապիկյան 15:5119 Օգս, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղարին 15:4319 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը 15:3219 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:3019 Օգս, 2026
  • Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր»-Ծղուկ հատվածում պետբյուջեի միջոցներով շարունակվում է միջին նորոգումը 15:1919 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | ԼՂ-ից տեղահանված 9 հոգանոց ընտանիքը Արզնիում տուն է ձեռք բերել․ ինչպես է գործում ծրագիրը 15:0019 Օգս, 2026
  • Ակնհայտ է, որ խզում կա, բայց Գյումրիում փորձում ենք չկանգնեցնել մեծ ծավալի շինաշխատանքը. Խուդաթյան 14:5719 Օգս, 2026
  • Ադրբեջանի տեղեկատվական դաշտում առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. Զախարովա 14:3819 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը ՈՒՂԻՂ 14:3419 Օգս, 2026
  • Այցելեցի մեր նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ. Պապիկյան 14:3419 Օգս, 2026
  • Եգիպտոսի դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով 14:2719 Օգս, 2026
  • ԱԺ ճեպազրույցներ | ՈՒՂԻՂ 14:2419 Օգս, 2026
  • Լոռու մարզում ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 14:2019 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա. որոշ մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 14:0719 Օգս, 2026
  • Այս տարի ևս լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու. Գևորգ Պապոյան 13:5419 Օգս, 2026
  • «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել է, թե ինչ է ակնկալում Հայաստանից սահմանափակումների չեղարկման դիմաց 13:4119 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և ավագ դատախազի նկատմամբ 13:1919 Օգս, 2026
  • ԶՈՒ-ում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Պապիկյան 13:0219 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | 50 մլրդ դրամի շինարարություն Շիրակում․ նախարարն ու մարզպետը խոսել են խնդիրների մասին 13:0019 Օգս, 2026
  • Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է 12:4819 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:4219 Օգս, 2026
  • Ի գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրենների 12:3619 Օգս, 2026
  • ԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքի 12:2419 Օգս, 2026
  • Արման Եղոյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:0819 Օգս, 2026
  • Վենեսուելայում արդյունահանվող նավթի մոտ կեսն արտահանվում է ԱՄՆ. Քայլ Հաուսթվայթ 12:0819 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0019 Օգս, 2026
  • ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP նախագծին վերաբերող հարցեր 11:5719 Օգս, 2026
  • Ժամանակավորապես փակ է լինելու Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ ճանապարհահատվածը 11:5319 Օգս, 2026
  • Եթե հանրաքվե լիներ՝ կողմ կլինեիք ԵՄ-ին միանալո՞ւն, թե՞ ԵԱՏՄ-ում մնալուն. Աղաջանյանը՝ Արեգա Հովսեփյանին 11:4419 Օգս, 2026
  • Թրամփը կասեցրել է Կանադայի նկատմամբ 50% մաքսատուրքերը 11:3419 Օգս, 2026
  • ԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացու՝ համալսարան ընդունվելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար պահանջել է խոշոր չափերի կաշառք 11:2419 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են 18-ամյա աղջկա առևանգման դեպքը․ մեկ անձ ձերբակալվել է 11:1719 Օգս, 2026
  • Աշխատաժողով՝ գլոբալ գինու շուկաներում Հայաստանի արտահանման ներուժը ընդլայնելու նպատակով 11:0619 Օգս, 2026
  • Անակնկալ ստուգայցեր եմ իրականացնում ՊՆ զորամասերում. Պապիկյան 10:4919 Օգս, 2026
  • Հանցավոր ծագում ունեցող 29 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե 10:2719 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:2019 Օգս, 2026
  • ՀԾԿՀ-ում քննարկվել են կարգավորվող ընկերությունների ենթակառուցվածքների տարածական տվյալների՝ ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը 10:1219 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Բարեկրթությունը թուլության նշան չէ. ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր 10:0019 Օգս, 2026
  • Վաղարշապատում հիմնանորոգվում է շուրջ 1.9 կմ ճանապարհահատված 09:5119 Օգս, 2026
  • Վայոց ձորի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ գազ չի լինի 09:3919 Օգս, 2026
  • Քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ ՆԳ նախարար 09:2119 Օգս, 2026
  • Ոստիկանության բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ 09:0319 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4719 Օգս, 2026
  • Հայաստանի մի շարք հասցներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:1919 Օգս, 2026
  • Ճամբարակի կենտրոնական փողոցը հիմնանորոգվում է սուբվենցիոն ծրագրով 00:5119 Օգս, 2026
  • Նախատեսվում է Երևանում՝ մանկապարտեզներում, գործարկել 6-12 ամսական երեխաների՝ հանրապետությունում առաջին խումբը 00:3219 Օգս, 2026
  • 5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր 23:3918 Օգս, 2026
  • Սառույցի ռիսկերը 23:1818 Օգս, 2026
  • Հայաստանը հանցավորության վտանգավորության աստիճանի տեսանկյունից համարվում է անվտանգ. Ցուցուլյան 23:0018 Օգս, 2026
  • 14-ամյա Տիգրան Համբարձումյանը հաղթել է Մագնուս Կարլսենին 22:4518 Օգս, 2026
  • Մթերվել է շուրջ 4700 տոննա լոլիկ․ Գևորգ Պապոյան 22:3918 Օգս, 2026
  • Գերիների վերադարձի մասին բարձրաձայն կամ կիսաձայն չեն խոսում, այլ լռում ու գործ են անում. Բաղդասարյան 22:2718 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ․ ըմբիշ Էրիկ Տեր-Մաթևոսյանը նվաճեց բրոնզե մեդալ 22:1418 Օգս, 2026
  • Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք 21:5718 Օգս, 2026
  • «Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». նախարար Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին 21:5118 Օգս, 2026
  • ՔՊ վարչության նիստում քննարկվել են առաջիկա ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքները 21:4718 Օգս, 2026
  • Ադրբեջանի նախագահն ընդունել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանին 21:4218 Օգս, 2026
  • Բանակում շարունակվում են ոչ կանոնագրքային հարաբերությունների կանխարգելմանն ուղղված հանդիպումները 21:2718 Օգս, 2026
  • Հնդկաստանի պաշտպանության քարտուղարն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա 21:1018 Օգս, 2026
  • Ըմբիշ Յուրիկ Մխիթարյանը՝ Մ20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր 21:0618 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 18. 2026 21:0418 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Գործընթացը եղել է ծանր, ցավոտ. ԱԺ-ում գերիների վերադարձի շուրջ թեժ բանավեճ 21:0018 Օգս, 2026
  • Զբոսաշրջային գործունեության ծանուցումը հոկտեմբերից պարտադիր կդառնա 20:5618 Օգս, 2026
  • Ադրբեջանը դատական հայց է ներկայացրել CNN-ի դեմ 20:4618 Օգս, 2026
  • Օգոստոս 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:3718 Օգս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 20:2618 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարները 20:1418 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 18.08.2026 20:0618 Օգս, 2026
  • Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպանը 19:4918 Օգս, 2026
  • Մեր միջև հսկայական է գաղափարական ճեղքը. Լիլիթ Մինասյանը՝ Լիլիթ Գալստյանի մասին 19:3718 Օգս, 2026
  • Իրանի հետ որևէ բանակցություն կամ խոսակցություն չի ընթանում և նախատեսված չէ. Թրամփ 19:1818 Օգս, 2026
  • Դիլիջանում բացվել են Հովհաննես Շարամբեյանի կիսանդրին և հուշատախտակը 19:0218 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Փորձում են խաթարել ԱԺ-ի աշխատանքը. ՔՊ պատգամավորը՝ ընդդիմության մասին | 18.08.2026 19:0018 Օգս, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր 18:3818 Օգս, 2026
  • Սպիտակի ԲԿ-ում ներդրվել է ուրոլոգիական ծառայություն 18:2318 Օգս, 2026
  • Տարածաշրջանում անվտանգությունը Բաքվի օրակարգի առաջնահերթություններից է. Ալիև 18:0618 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արեգա Հովսեփյանի թեկնածության հարցը 17:5818 Օգս, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին 17:4918 Օգս, 2026
  • Հայաստանն ու Չեխիան խորացնում են համագործակցությունը ջրային ոլորտում 17:3118 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 17:2118 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015