Մեքսիկայի ռազմածովային ուժերի նախարարության բժշկական օգնության առաքելություն իրականացնող ինքնաթիռը Տեխասի Գալվեսթոն քաղաքի մոտակայքում վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել:
Տեխասյան The Daily News-ի տվյալներով՝ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Շոլսի միջազգային օդանավակայանին մոտենալիս՝ խիտ մառախուղի և սահմանափակ տեսանելիության պայմաններում։ Ինքնաթիռում եղել է ութ մարդ՝ երկու օդաչու և վեց ուղևոր, այդ թվում՝ մեկ երեխա։ Նրանցից 5-ը զոհվել է, 2-ը ողջ են, 1 մարդ դեռ չի հայտնաբերվել:
Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Գալվեսթոնի ծոցում: