Դեկտեմբերի 19-ից 21-ը Կոռնիձորի դպրոցում, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հովանու ներքո, անցկացվել է «Կոռնիձոր 2025» արագ շախմատի առաջնությունը։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Մրցաշարը կազմակերպվել է Սյունիքի շախմատի ֆեդերացիայի, «Կոռնիձոր» հիմնադրամի և Տեղի համայնքապետարանի համագործակցությամբ։
«Մրցաշարը որպես գյուղական բնակավայրի առաջնություն իր տեսակով եզակի է ամբողջ Հայաստանի համար և հրաշալի օրինակ։ Այն ցույց է տալիս, թե ինչպես կարող է շախմատը միավորել մարդկանց՝ մի տեղ հավաքելով տարբեր սեռերի և տարբեր սերունդների ներկայացուցիչների:
9 խաղափուլերից բաղկացած առաջնությունն աչքի է ընկավ բացառիկ լարվածությամբ։ Հատկապես վերջին խաղային օրը պայքարն ընթացավ «ճոճանակի» սկզբունքով, որտեղ սպորտային բախտը փոփոխվում էր յուրաքանչյուր քայլից հետո։ Արդյունքում մրցանակակիրները որոշվեցին լրացուցիչ ցուցանիշներով, քանի որ առաջատարները վաստակել էին հավասար՝ 7.5 միավոր։
Ներկայացնում ենք հիմնական մրցանակակիրներին՝
Չեմպիոն՝ Միքայել Խաչատրյան
2-րդ տեղ՝ Դավիթ Հովակիմյան
3-րդ տեղ՝ Էդուարդ Սիմոնյան
Հատուկ անվանակարգերում լավագույն արդյունքներն են գրանցել հետևյալ մասնակիցները՝
Ավագներ
1-ին տեղ՝ Ժորա Դանիելյան
2-րդ տեղ՝ Ասատուր Բաղդասարյան
3-րդ տեղ՝ Սևադա Դանիելյան
Կրտսերներ
1-ին տեղ՝ Դավիթ Մանուչարյան
2-րդ տեղ՝ Ռուբեն Դանիելյան
3-րդ տեղ՝ Արամե Կարապետյան
Կանայք
1-ին տեղ՝ Լիլիա Մովսիսյան
2-րդ տեղ՝ Սյուզաննա Բաբայան
3-րդ տեղ՝ Սիլվի Կարապետյան»,- ասվում է հաղորդագրության մեջ։