ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային այցով գտնվում էր Լոռու մարզում, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Մարզպետ Արեն Մկրտչյանի, ՏԿԵՆ աշխատակազմի ղեկավար Արթուր Երիցյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, համայնքապետերի հետ հետևել են պետական բյուջեի միջոցներով մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։
Պաշտոնյաները նախ եղել են Մ-8, Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի Վանաձոր քաղաքի հատվածում, որտեղ ավարտին են մոտենում հիմնանորոգման աշխատանքները։ Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը 1 մլրդ 139 մլն դրամ է։ Վանաձոր քաղաքում հիմնանորոգվել է նաև Վարդանանց փողոցը՝ շուրջ 2,465 կմ երկարությամբ և 708 մլն դրամ արժեքով։ Հիմնանորոգվել է Վանաձոր քաղաքի Բաղրամյան էստակադան։
Աշխատանքներն ամբոողջությամբ ավարտված են։
Այց է կատարվել նաև Թումանյան, ապա նաև Ալավերդի համայնքներ, որտեղ մեծածավալ աշխատանք է կատարվում աղետի հետևանքների վերացման ուղղությամբ։
Փլուզված հենապատերի վերականգման աշխատանքների մեծ մասն արդեն ավարտական փուլում են։ Ավարտական փուլում է նաև Ալավերդի- Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհի դեպի Սանահին վանական համալիր տանող հատվածների հիմնանորոգման աշխատանքներ։ Այս ծրագրի արժեքն ավելի քան 2 մլրդ դրամ է։
Շինարարական բոլոր տեղամասերում նախարարը հետևել է ընթացող աշխատանքներին, տվել անհրաժեշտ հանձնարարականներ կատարավող աշխատանքի որակի և ժամանակացույցի հետ կապված։