Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2025 թվականին գումարել է երկու հերթական նստաշրջան՝ իններորդ և տասներորդ (13 հերթական՝ 45 օր, 8 արտահերթ նիստ՝ 10 օր), 3 արտահերթ նստաշրջան (7 օր)` մեկը ՀՀ կառավարության և երկուսը պատգամավորների նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովից։
Ութերորդ գումարման Ազգային ժողովի իններորդ նստաշրջանի աշխատանքներն սկսվել են 2025 թվականի հունվարի 20-ին և ավարտվել հունիսի 19-ին, իսկ տասներորդ նստաշրջանինը՝ սեպտեմբերի 8-ին և ավարտվել դեկտեմբերի 18-ին:
Հաշվետու ժամանակաշրջանում Ազգային ժողովն ընդունել է 523 օրենք, որից 18-ը «մայր» օրենքներ են, 477-ը՝ փոփոխություններ և լրացումներ արդեն գործող օրենքներում, իսկ 28-ը` օրենք-համաձայնագրեր:
Ընդունված օրենքներից 35-ի հեղինակն Ազգային ժողովի պատգամավորներն են,
479-ինը՝ Կառավարությունը, 8-ինը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Ընդունվել է քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված մեկ օրենք:
Ընդունված օրենքներից 122-ի համար գլխադասային է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը:
-121-ինը՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը,
-68-ինը՝ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը,
-62-ինը՝ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը,
-28-ինը` առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը,
-22-ինը՝ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը,
-10-ինը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը,
-10-ինը` մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը,
-4-ինը՝ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը,
-2-ինը` եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը: