Ռուսական ուժերը կրկին հարվածներ են հասցրել Ուկրաինայի մի շարք շրջանների: Լրատվամիջոցների տվյալով՝ Կիևում ռուսական դրոնի բեկորների ընկնելու հետևանքով չորս խաղաղ բնակիչ է տուժել: Քաղաքի ռազմական ղեկավարությունը հայտնել է, որ տուժածների թվում 16-ամյա դեռահաս է:
Բացի դրանից՝ ռուսական ուժերը հարվածել են Կիևի մարզին, զոհվել է առնվազն երկու մարդ: Մեկ մարդ էլ զոհվել է Խմելնիցկու շրջանում ռուսական գնդակոծությունների հետևանքով: Ժիտոմիրում էլ զոհվել է երեխա:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ ՀՕՊ-ի հերթապահ միջոցները գիշերվա ընթացքում ոչնչացրել են ուկրաինական 29 անօդաչու թռչող սարք: Եվս 15 ԱԹՍ ոչնչացվել է առավոտյան, որոնցից 14-ը՝ Բելգորոդի մարզի երկնքում, 1-ը՝ Վորոնեժի:
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում։