Կատարի Պետություն (Դոհա) կատարած աշխատանքային այցի շրջանակում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Ֆրանսիական հակակոռուպցիոն գործակալության (AFA) ղեկավար Իզաբել Ժեգուզոյի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Կողմերն անդրադարձել են՝
-
վերջին տարիներին ՀՀ-ում հակակոռուպցիոն ոլորտում իրականացված բարեփոխումներին,
-
երկու երկրներում ազդարարման համակարգի ինստիտուտի առանձնահատկություններին, դրա ներդրման ու գործարկման մեխանիզմներին,
-
իրազեկման արշավների դերին, կոռուպցիայի դեմ պայքարում հանրային պատշաճ ընկալմանը,
-
Ֆրանսիայի կողմից իրականացվող իրազեկման արշավների առանձնահատկություններին։
Սրբուհի Գալյանն ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության կարևորությունը: