«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը, նպատակ ունենալով ապահովել ինչպես Ընկերության, այնպես էլ վերջինիս պատկանելիության տիրույթից դուրս գտնվող էլեկտրական ցանցերի հուսալի, անխափան և անվտանգ շահագործումը, սկսել է մատուցել վճարովի հիմունքներով լրացուցիչ ծառայություններ՝ (համապատասխան ՀԾԿՀ կողմից սահմանված կանոնակարգերին) ուղղված այլ անձանց պատկանող մալուխային գծերի վերանորոգմանը, ինչպես նաև էլեկտրալաբորատոր աշխատանքների իրականացմանը։
«ՀԷՑ» ՓԲԸ-ն կարևորելով Հայաստանի Հանրապետությունում էներգետիկ ոլորտի կայուն զարգացումը, ինչպես նաև մեր երկրում էներգետիկ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, իր գործունեությունն իրականացնում է՝ միտված էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության, անխափանության և անվտանգության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարելավմանը։
Ընկերության կողմից հետայսու մատուցվող՝ իր պատկանելիությունից դուրս մալուխային գծերի վերանորոգման, էլեկտրալաբորատոր և հատուկ տրանսպորտային միջոցների ներգրավմամբ հավելյալ ծառայությունների սակագները հրապարակված են Ընկերության պաշտոնական կայքէջում, հղումը ստորև՝
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել կամ դիմել Ընկերության տեխնիկական տնօրինության Երևան քաղաքի մալուխային գծերի վերանորոգման ծառայությանը:
Հասցե՝ Ա. Արմենակյան 127, հեռ.՝ 011-65-43-33: