ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Վաշինգտոնում ԱՄՆ-Ադրբեջան առևտրային պալատի (United States-Azerbaijan Chamber of Commerce-USACC) կողմից կազմակերպված Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի դեսպանների կլոր սեղան քննարկմանը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման » (TRIPP) թեմայով։ Այս մասին հայտնում է դեսպանությունը:
Դեսպան Մկրտչյանն իր ելույթում նշել է, որ TRIPP-ը դարձել է տարածաշրջանային ռազմավարության հիմնական տարր և ընդգծել է դրանում նախագահ Թրամփի վճռորոշ դերը։