Երևան քաղաքում դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-26-ը, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան տեսքով։

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը, 28-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
