• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Մ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ չեմպիոն Մ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել... 21:00
ԵՄ-ին անդամակցությունն այլևս Անկարայի առաջնահերթություններից չէ. Էրդողան. «Հարևաններ» ԵՄ-ին անդամակցությունն այլևս Անկարայի... 20:34
Օրը՝ 60 վայրկյանում | 17.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 17.08.2026 19:50
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, և սա մեր համոզմունքն է ու ռազմավարությունը. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
14:3831 Մայ, 2023

Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, և սա մեր համոզմունքն է ու ռազմավարությունը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Ժողովրդավարության հայկական ֆորումին: Միջոցառումն անցկացվում է երկրորդ անգամ՝ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով:

Ժողովրդավարության հայկական ֆորումին ներկա են եղել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կառավարության անդամներ, պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ,

Freedom House կազմակերպության հարգելի նախագահ,

Հարգելի ներկաներ,

Ողջունում եմ «Ժողովրդավարության հայկական ֆորումի» անցկացումը՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ և հույս ունեմ, որ այս միջոցառումը, այս կարևոր իրադարձությունն իսկապես կշարունակվի ամեն տարի և կդառնա ամենամյա:

Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում համացանցն ազատ է, մամուլն ազատ է, ընտրություններն ազատ են: Բայց ես սա չեմ ուզում ընդգծել որպես նվաճում կամ ձեռքբերում, ես սա ուզում եմ ընդգծել որպես առօրեականություն, որը մեր բոլորի համատեղ աշխատանքի արդյունք է:

Երբ 2018 թվականին տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը, և մենք ասում էինք, որ ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, շատերը կասկածով էին վերաբերվում, որովհետև ասում էին, որ հետհեղափոխական էյֆորիայի պայմաններում կառավարությունն առանձնապես ազատություններ սահմանափակելու կարիք ու անհրաժեշտություն չունի էլ: Բայց այն փաստը, որ «Ժողովրդավարության հայկական ֆորումը» առաջին անգամ մեր երկրում տեղի ունեցավ 2022 թվականին և ոչ թե 2019 թվականին, կարծում եմ՝ բավական խոսուն փաստ է, որովհետև երբ մենք ընդգծում էինք 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ազատ լինելը, էլի դա որոշակիորեն դրվում էր հարցականի տակ՝ իսկ ինչպիսի՞ն կլինեն ընտրություններն այլ պայմաններում: Ցավոք, այդ այլ պայմանները եղան, և արձանագրեցինք, որ այդ այլ պայմաններում ընտրություններն ամենևին էլ պակաս ազատ և ժողովրդավարական չեն, և դա միջազգային հանրության գնահատականն է, ինչը չի նշանակում, որ և՛ 2018 թվականին, և՛ 2019 թվականին ընտրությունները եղել են անթերի: Նկատի ունեմ, իհարկե, քաղաքական մթնոլորտը և քաղաքական կուլտուրան մի հարց է, որը դեռ պետք է հասցեագրվի:

Այս առումով, այո՛, պիտի ընդգծեմ, որ ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, և սա մեր համոզմունքն է և մեր ռազմավարությունը: Դա ամենևին էլ հանգամանքների բերումով տեղի ունեցած պատահականությունների արդյունք չէ: Սա գիտակցված քաղաքական կուրս է, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ժողովուրդը վարում են:

Այս իմաստով պիտի ընդգծեմ նաև, որ սրանից բխող շատ լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ դեռ ընթացքի մեջ են, որոնք իրենց հետ պիտի բերեն մարդու իրավունքների պաշտպանության ավելի բարձր մակարդակ, օրենքի գերակայության ավելի բարձր մակարդակ, հակակոռուպցիոն քաղաքականության ավելի բարձր մակարդակ: Բայց նաև ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը նաև այս ազատությունների արդյունքները վայելում է: Եվ ես համարում եմ, որ այն տնտեսական բարձր աճը, որ մենք այսօր ունենք, նաև տնտեսական ազատությունների արդյունք է, որովհետև եթե տնտեսությունը կառավարելի լիներ և կառավարվող լիներ պետության կողմից, ես կարծում եմ, որ հատկապես հետպատերազմական շրջանում մենք շատ լուրջ և խորը պրոբլեմներ կունենայինք: Բայց քանի որ այդ ազատությունները հասել են նաև տնտեսության մակարդակ, այդ ազատությունն ամենադժվար և վճռական պահին եկավ մեզ օգնության:

Ուզում եմ արձանագրել նաև, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությանն սպառնացող ոչ մի ներքին վտանգ չկա: Ես սրանում համոզված եմ: Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությանն սպառնացող բոլոր հնարավոր վտանգներն արտաքին են, և այդ վտանգները, իհարկե, հանրահայտ են և բոլորին տեսանելի: Բայց կարևոր է նաև, որ մենք ի վիճակի լինենք միասին ապացուցել և պատասխանել թերևս այսօր Հայաստանում ամենախիտ և ամենաթանձր հարցին, որն առկա է հանրության շրջանում: Իսկ հարցը հետևյալն է՝ արդյոք ժողովրդավարությունը ի վիճակի՞ է նաև ապահովել անվտանգություն: Սա իսկապես հարց է, որի դրական պատասխանին մենք հավատում ենք, բայց դա դեռ պետք է ապացուցել: Ես հույս ունեմ, որ մենք ի վիճակի կլինենք և ինչ-որ տեղ համոզված եմ, որ ի վիճակի կլինենք այս հարցին դրական պատասխան տալ:

Այս առումով ուզում եմ ընդգծել, որ, այո՛, ժողովրդավարությունը շարունակելու է լինել Հայաստանի առանցքային, հիմնական բրենդը, բայց հույս ունեմ, որ այն նաև հարակից և աջակցող բրենդներ կունենա շարունակաբար, որոնցից մեկը կլինի տնտեսական բարձր աճը և երկրորդը՝ խաղաղությունը: Այս եռամիասնությունն է, որ պիտի ծառայի բուն նպատակին: Որովհետև, ի վերջո, մենք խոսում ենք ազատությունների մասին, բայց ազատությունն ինքը գերնպատակ չէ, ազատությունը միջոց է՝ ապահովելու մարդու բարեկեցությունն ու երջանկությունը:

Սա է այն բարձրագույն նպատակը, որը մենք մեր առաջ դնում ենք, որովհետև մեր խնդիրը հետևյալն է, որ ազատության և ժողովրդավարության պայմաններում մարդը Հայաստանի Հանրապետությունում լինի բարեկեցիկ, պաշտպանված, երջանիկ և կարողանա զբաղվել իր սիրած գործով և իր սիրած գործի բերած արդյունքներով ապահովի սեփական բարեկեցությունը և նաև երկրի բարեկեցությունը: Իհարկե, ժողովրդավարությունը, մեր ընկալմամբ, սրա համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, և մենք, իհարկե, պետք է ապահովենք ինստիտուցիոնալ մնացած նախադրյալները նույնպես, որպեսզի այս տեսլականը դառնա իրականություն:

Շնորհակալ եմ»:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ֆորումի շրջանակում անցկացվող «Ժողովրդավարական զարգացումը ազգային անվտանգության մարտահրավերների առկայության պայմաններում» խորագրով պանելային քննարկմանը և պատասխանել մի շարք հարցերի:

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարախոսությանը և նաև այն հարցին, թե ինչպես է 2020 թվականից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը փոխել պատկերացումները կառավարման համակարգի մասին՝ վարչապետը նշել է. «Մենք ասել ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարախոսությունը «իզմ»-երից անդին է: Դրանք որոշակիորեն տարբեր բաներ են: Եվ պիտի անկեղծ ասեմ՝ այս ընթացքում և դրանից առաջ, դրանից հետո էլ ես այդ թեմայի մասին շատ եմ մտածել, և նաև մեր կուսակցության ներսում այդ բանավեճերը կան: Իրականում մեր գաղափարախոսությունը եղել է հենց ժողովրդավարությունը: Ես այսօր ասացի, որ ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, բայց ժողովրդավարությունը հենց մեր գաղափարախոսությունն էր, որն առաջ էր մղում մեզ դեպի հեղափոխություն: Եվ դա է պատճառը, որ ժողովրդավարությունը դարձավ, եղավ և շարունակում է լինել Հայաստանի բրենդը:

Այս առումով Հանրապետության նախագահի ելույթի մեջ մի դրույթ կար, որը շատ հետաքրքիր զուգահեռի տեղիք է տալիս և կապ ունի Ձեր հարցի հետ: Նախագահը խոսեց ժողովրդավարության և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարաբերությունների մասին: Սա լրջագույն թեմա է, և ինձ համար այդ թեմայի կարևորագույն պրոբլեմներից մեկը հետևյալն է, որ, ըստ էության, ժողովրդավարության բացակայությունը Հայաստանի Հանրապետությունում կամ ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը ծառայել է գործիք, որպեսզի մենք բոլորս չիմանանք ողջ ճշմարտությունը Ղարաբաղի հարցի մասին: Սա շատ կարևոր նրբություն է: Ես, իհարկե, չեմ ուզում քաղաքական բանավեճի տեղիք տալ, քաղաքական բանավեճ հարուցել, բայց այն մոդելը, որ Ղարաբաղի հարցի մասին փորձագետի մակարդակով տեղյակ են մի քանի հոգի ընդամենը, դրա ամենավառ ապացույցն է, և ամենամեծ պրոբլեմը, որի հետ մենք բախվել ենք, հենց դա է: Եվ այս է պատճառը, որ հիմա մենք Ղարաբաղի հարցի մասին ժողովրդավարության պայմաններում է, որ նոր տեղեկություններ ենք իմանում, հայտնի բառերի նոր իմաստներ և ենթատեքստեր ենք վերհանում, և սա շատ կարևոր նրբություն է»:

Խոսելով Կառավարություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության մասին՝ Նիկոլ Փաշինյանը նկատել է. «Վերջերս մենք քննարկում ենք ունեցել Կառավարությունում՝ դռնփակ աշխատանքային ռեժիմով, և քննարկման ընթացքում բանը հասավ այնտեղ, որ իսկապես մենք տեսնում ենք անընդհատ քաղաքացիական հասարակության ներգրավվածության առումով միշտ չէ, որ արդյունավետությունը պատշաճ կամ ցանկալի մակարդակի է: Մենք փորձեցինք արագ հետազոտել այդ խնդիրը և հասկանալ, թե ինչն է պրոբլեմը: Եվ ես երբ դահլիճին նայեցի, այնտեղ պաշտոնյաներ էին ներկա, հասկացա պրոբլեմը՝ բոլոր ներկաները քաղաքացիական հասարակությունից են: Այստեղ է կոնֆլիկտը, որ ոչ ոք քաղաքացիական հասարակության այդ բացակայությունը շատ հաճախ չի նկատում քննարկումների մեջ կամ դրան չի նայում այն հայացքով, ինչ հայացքով դա երևում է կողքից, որովհետև որ նայում ես, բոլորը քաղաքացիական հասարակությունից են: Այսօրվա մեր իշխանությունը, խորհրդարանական մեծամասնությունը, քաղաքացիական հասարակությունն այսօր, ըստ էության, մեծամասնություն ունի, և սա շատ կարևոր նրբություն է: Բայց ես սա չեմ ասում նրա համար, որ պետք չէ ոչ մի բան փոխել: Ընդհակառակը, նախ պետք է հասկանալ պրոբլեմը՝ լուծելու համար, և ես ընդունում եմ, որ պետք է մեր քաղաքականությունների մշակման գործում ավելի շատ ներգրավենք և քաղաքացիական հասարակության ներգրավվածությունն ապահովենք:

Մեկ պատճառ էլ կա, այնուամենայնիվ, դրա համար կուզեմ նշել, որ պատերազմից հետո, երբ շատ լուրջ բաժանարար գծեր են ի հայտ եկել, շատ հաճախ նաև քաղաքացիական հասարակության շրջանում քաղաքականացվածության միտումներ են ի հայտ գալիս, որը նույնպես լրացուցիչ պրոբլեմ է ստեղծում: Բայց ես միանշանակ ընդունում եմ, որ դա այսօր մեր համակարգային ամենամեծ պրոբլեմներից է, որ քաղաքացիական հասարակությունը պետք է պատշաճ ներգրավվածություն ունենա քաղաքականությունների մշակմանը: Ինչպե՞ս անել, որ դա լինի իսկապես ներգրավվածություն և լինի արդյունավետ և ոչ թե անընդհատ բերի կոնֆլիկտների: Դա ուրիշ խնդիր է, որը մենք անպայման կքննարկենք և կլուծենք»:

Վարչապետն անդրադարձել է պանելային քննարկման ընթացքում հնչած դիտարկմանը, որ ազատ ընտրությունները դեռևս բավարար չեն ժողովրդավարություն ունենալու համար. «Ես միանշանակ համաձայն եմ այդ ձևակերպման հետ և նաև իմ խոսքում դրա մասին նշեցի. շատ կարևոր է, որ ժողովրդավարական ընտրությունները և ժողովրդավարությունն իր հերթին բերի ժողովրդավարական ինստիտուտների կայացման: Առանց դրա հնարավոր չէ ժողովրդավարությունը դարձնել հենց ինստիտուցիոնալ: Եվ այս իմաստով, իհարկե, շատ մեծ մարտահրավերներ ունենք դատական համակարգի անկախության առումով: Շատ էական եմ համարում ժողովրդավարական, քաղաքական մշակույթի ձևավորումը: Ես 2021 թվականի ընտրությունների մասին խոսացի, դրանից հետո ձևակերպում մոտս առաջացավ՝ մուրճ-մանգաղի ընտրություններ, որը, իհարկե, շատ բարդ քաղաքական իրավիճակի արտահայտություն է: Օրենքի գերակայությունը, իհարկե, կարևորագույն պայման է ժողովրդավարության կայացման համար և իրավունքի գերակայությունը, որն արտահայտված է օրենքի գերակայությամբ: Ժողովրդավարությունը և ինստիտուտները կայանում են այն պայմաններում, երբ մարդը տեղյակ է իր իրավունքներին և իր իրավունքները պաշտպանելու մեխանիզմներին, որովհետև մենք այսօր տեսնում ենք բազմաթիվ պրոբլեմներ, որ գալիս-հասնում են ընդհուպ նախագահին, վարչապետին, կառավարությանը մեկ պարզ պատճառով՝ մարդը չգիտի իր իրավունքների մասին և չգիտի՝ ինչպես պաշտպանել»:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ վտանգավոր է ձևակերպումը, որ հարձակվում են այդ երկրների վրա, որտեղ ժողովրդավարական բարեփոխումներ են տեղի ունենում: «Դա, իմ կարծիքով, իրավիճակի ճիշտ ընկալում չէ, որովհետև բոլորս մոռանում ենք 2016 թվականի պատերազմը: 2020 թվականի պատերազմը բոլոր առումներով 2016 թվականի պատերազմի շարունակությունն է: Այլ բան, եթե ասեք՝ ժողովրդավարությունը չկարողացավ այնպես անել, որ այդ պատերազմը տեղի չունենա: Ես դա անընդհատ հիշեցնում եմ՝ ի վերջո, չմոռանանք, 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը որպես վարչապետի թեկնածու, պատերազմի անոնս արել էր: Այն ժամանակ Հայաստանում դեռ հեղափոխություն տեղի չէր ունեցել: Եվ սա շատ կարևոր ըմբռնում է՝ ինչո՞ւ ժողովրդավարական իշխանությունը չկարողացավ խուսափել պատերազմից: Հենց նախագահի նշած հանգամանքի պատճառով, որովհետև իշխանությունն առերեսվեց Ղարաբաղի հարցի հետ կապված ճշմարտության մի ծավալի, որն անմարսելի էր առաջին հերթին հրապարակից եկած իշխանության և էլ ավելի անմարսելի՝ հանրության համար: Սա է ֆունդամենտալ պատճառը, որովհետև երբ կարգախոսների տակ տեսնում ես՝ ինչ կա, և դա անմարսելի է իրականում»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է ազգային փոքրամասնությունների իրավունքների և ինքնության պաշտպանության կարևորությունը՝ ասելով. «Հայաստանի հասցեին կա քննադատություն, որ Հայաստանը մոնոէթնիկ երկիր է: Չնայած դժվար է հասկանալ՝ դա ինչ մեղադրանք է, բայց, մյուս կողմից, պետք է ուրախությամբ արձանագրենք, որ մեր երկրում, խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացված են, և կարծում եմ, որ սա շատ կարևոր ինստիտուցիոնալ առանձնահատկություն է: Նաև շատ ուրախ եմ, որ Հայաստանում կան ոչ միայն քրիստոնեական տաճարներ, այլև մուսուլմանական մզկիթներ, եզդիական հավատքի տաճարներ, և սա չափազանց կարևոր է: Ընդ որում, Հայաստանում և՛ հայ կաթոլիկ համայնք կա, և՛ ավետարանական, և՛ հայ առաքելական, և ես չեմ կարծում, թե այսօր որևէ ուղղությամբ, որևէ մի համայնք կարող է ասել, որ իր կրոնական ազատությունները որևէ կերպով ոտնահարվում են»:

Ի պատասխան ժողովրդավարության արտաքին սպառնալիքներին և անվտանգային ինտեգրացիոն միավորումներին ՀՀ անդամությանը վերաբերող հարցադրմանը՝ վարչապետը նշել է. «Ես իմ խոսքում ասացի, որ Հայաստանում ժողովրդավարությունը, այո, համարում եմ անշրջելի ներքին առումով: Իսկ արտաքին առումով ի՞նչ վտանգներ կան: Ուզում եմ մեր ոչ վաղ անցյալի մասին խոսել:

Տեսեք, 2021 թվականի մայիսի 10-ին ուժի մեջ է մտնում իմ հրաժարականը, և խորհրդարանը լուծարվում է, այսինքն՝ երկրում փաստացի չկա ո՛չ կառավարություն, ո՛չ խորհրդարան, և մայիսի 12-ին տեղի է ունենում Ադրբեջանի ներխուժումը Սոթք-Խոզնավար հատվածում: Զրո ռեակցիա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից: Այժմ քրեական գործով կան կալանավորված բարձրաստիճան զինվորականներ: Ինչի՞ համար են նրանք կալանավորված, որովհետև պարզվում է, որ նրանք ոչ մի գործողություն չեն ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար: Հասկանո՞ւմ եք: Ու նրանք չունեն բացատրություն, որովհետև ամեն ինչ կարող է ունենալ բացատրություն: Հիմա եկեք պատկերացնենք՝ եթե մեր ռեակցիաները լինեին, այսպես ասած, գծային 2021 թվականի մայիսին, մենք և՛ ժողովրդավարությունը կկորցնեինք, և՛ պետությունը, և ասվածի մեջ չափազանցություն չկա: Իհարկե, մենք ունենք մարտահրավերներ: Երբ Ուկրաինայի իրադարձություններն սկսվել էին, Հայաստանը փորձում էր, այսպես ասած, բալանսավորված որոշակի դիրքորոշումներ ունենալ իր քվեարկություններով և այլն: Այդ պայմաններում կար իրավիճակ, երբ դա որոշակի գոհունակություն էր ձևավորում, ըստ էության, բոլոր գործընկերների մոտ: Բայց, իհարկե, ես նաև հրապարակային ասել եմ, ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում Հայաստանի մանևրի և բոլորի մանևրի դաշտը նեղանում է: Սա, իհարկե, շատ լուրջ մարտահրավեր և պրոբլեմ է բոլորիս համար և Հայաստանի Հանրապետության համար առավել ևս՝ իր խոցելիությունն էլ հաշվի առնելով»:

Հարցին, թե արդյոք իշխանություններն ունեն կամք՝ ինստիտուցիոնալիզացնելու ժողովրդավարությունը Հայաստանում, Նիկոլ Փաշինյանը նշել է. «ՀՀ նախագահն այստեղ նստած է, ես այստեղ եմ, Կառավարության անդամներն այստեղ են՝ ինչի՞ համար ենք եկել այստեղ, եթե կամք չունենք: Այսինքն՝ սա նաև այդ կամքի արտահայտությունն է, բայց հարցն ուրիշ բանին էր վերաբերում՝ ինչպես անել, որ ոչ թե հույսն ինչ-որ մեկի կամքը լինի, այլ ինստիտուտները: Դա արդեն երկրորդ հարցն է, բարեփոխումների այն օրակարգը, որը մենք ունենք: Ընդ որում, այստեղ էլ ունենք, իմիջիայլոց, այդ հարցի պատասխանը, անկախ աղբյուրից, որովհետև Հայաստանի Հանրապետությունը Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում առնվազն 5 ուղղությամբ համարվում է առաջատար պետություն, և դրանցից մեկն անկախ դատական համակարգի կայացումն է, հակակոռուպցիոն քաղաքականությունը և ընտրությունների, հավաքների ազատությունը և այդպես շարունակ: Դուք ճիշտ եք՝ եթե, օրինակ, չկա հավաքների ազատություն, խոսքի ազատություն, համացանցի ազատություն, ընտրությունների ազատությունը միայն քվեարկությունը չէ, չէ՞, դա չի փոխի: Փառք Աստծո, մենք կարողացանք ամենադժվար պայմաններում այդ ամեն ինչն ապահովել: Բայց ես, միևնույն է, ուզում եմ վերադառնալ ավելի խորը ինստիտուցիոնալ բարեփոխումներին, և դա կրթությունն է, որովհետև, իմ համոզմամբ, ժողովրդավարությունն ուղիղ կապի մեջ է կրթության որակի և հասանելիության հետ, որովհետև այն, որ մեր հարյուրավոր գյուղերում կրթության պատշաճ պայմաններ չկան, ժողովրդավարության ամենամեծ մարտահրավերն է»:

Ամփոփելով խոսքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերստին անդրադարձել է ժողովրդավարության ինստիտուցիոնալացման կարևորությանը. «Ժողովրդավարության ինստիտուցիոնալ կայացման առումով ես, այնուամենայնիվ, ուզում եմ ընդգծել նաև քաղաքացու բարեկեցությունը, ինչը շատ կարևոր է: Ես պատահական չէի նշում տնտեսական բարձր աճը, որովհետև խաղաղությունը, ժողովրդավարությունը պետք է ասոցացվեն բարեկեցության, երջանկության հետ, հակառակ դեպքում՝ եթե երկիրն աղքատ է, և մարդիկ ծայրահեղ աղքատության մեջ են, մեծ հաշվով մարդու, անհատի տեսանկյունից ինչ տարբերություն՝ ժողովրդավարակա՞ն է, թե՞ ժողովրդավարական չէ, կամ ինչքանո՞վ է ինստիտուցիոնալը ժողովրդավարական: Այսինքն՝ և՛ ժողովրդավարությունը, և՛ ազատությունը, և՛ օրենքի գերակայությունը, և՛ ինստիտուտները, ի վերջո, միջոց են ամենակարևոր նպատակի համար, որը մարդու երջանկությունն է: Եթե մենք այդ նպատակը մեր ռազմավարության հիմքում չենք դնում, կարծում եմ՝ ինչ-որ համակարգային սխալ կա: Երբ ժողովրդավարությունը չկար, այն հեռու էր թվում, կարող էր լինել նպատակ, բայց եթե ժողովրդավարությունն այստեղ է, ուրեմն հաջորդ նպատակը ո՞րն է՝ խաղաղությունը, տնտեսական աճը, մարդու բարեկեցությունը և երջանկությունը»:

Դիտումների քանակ101
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Պետական աջակցության ծրագրերը՝ մեկ ուղեցույցում 13:2318 Օգս, 2026
  • Ձեր ղեկավարության ներքո երկիրը շարունակում է դինամիկ զարգանալ. Վիետնամի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին 13:1518 Օգս, 2026
  • Ինձ դուր է գալիս Հորմուզի նեղուցն ամերիկյան տարածք ճանաչելու գաղափարը. Թրամփ 13:1318 Օգս, 2026
  • Լուրեր 13։00 | 341 մլրդ դրամ՝ 6 ամսում․ ինչն է նպաստել ՏՏ ոլորտում շրջանառության աճին | 18.08.2026 12:5918 Օգս, 2026
  • Կասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի զովացուցիչ ըմպելիքների երկու տեսակի արտադրությունը 12:5218 Օգս, 2026
  • Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 6-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը 12:3918 Օգս, 2026
  • Նորածնին թողած անձին դեռևս չենք հայտնաբերել. Կամո Ցուցուլյան 12:3118 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:2218 Օգս, 2026
  • Ռազմական ոստիկանության անձնակազմին եմ ներկայացրել ՌՈ նորանշանակ պետ Արամ Հովհաննիսյանին. Պապիկյան 12:1518 Օգս, 2026
  • 2026-ի 6 ամիսներին ՀՀ-ում գրանցված հանցագործությունների թիվը նվազել է, սպանության փորձերի թիվը՝ աճել 12:1018 Օգս, 2026
  • Դատախազը դատարան է հանձնել ապօրինի օրինականացված շինությունների և համայնքապատկան հողամասի օտարման վերաբերյալ քրեական վարույթի նյութերը 12:0218 Օգս, 2026
  • Այս գիշեր Մոսկվայի ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 ԱԹՍ 11:5918 Օգս, 2026
  • Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5518 Օգս, 2026
  • Քաղաքացիների 74,6 տոկոսը վստահում է կամ առնվազն չեզոք դիրք ունի ոստիկանության գործունեության նկատմամբ 11:4618 Օգս, 2026
  • Անկարայի և Լոնդոնի հարաբերություններն առաջիկայում նոր բարձունքների կհասնեն. Էրդողան 11:4318 Օգս, 2026
  • Համացանցը ևս պետք է դիտարկել որպես ոստիկանության համար պարեկություն անելու տարածք. Արմեն Մկրտչյան 11:3218 Օգս, 2026
  • Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել 11:1918 Օգս, 2026
  • Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը 11:1118 Օգս, 2026
  • Երեխաների տարիքային առանձնահատկությունները և գաջեթներից կամ ցանկացած այլ էկրաններից կախվածության ռիսկերը 11:0318 Օգս, 2026
  • ՊԵԿ-ի հուլիսյան հսկողության արդյունքները․ 355 խախտում և 144.5 մլն դրամ տուգանք 10:5118 Օգս, 2026
  • Երևանում երեք մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են 10:2718 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 10:2418 Օգս, 2026
  • Հայաստանի պատանեկան շախմատի թիմը Բոտվիննիկի գավաթում զբաղեցրել է 5-րդ տեղը 10:1218 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | «Վարչաֆեստ 2026» երաժշտական մրցույթ-փառատոնին մեծ տոնախմբություն է սպասվում. վարչապետ 10:0018 Օգս, 2026
  • Վարձավճարի մասնակի հատուցում՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին 09:4718 Օգս, 2026
  • Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել 09:3918 Օգս, 2026
  • Շուրջ 160 չափանիշով գնահատվել է հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի պատրաստվածությունը 09:1318 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:0018 Օգս, 2026
  • Գրքային ջերմ միջավայր՝ «Գրականգառ»-ում 08:4818 Օգս, 2026
  • Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:3018 Օգս, 2026
  • Օգոստոսի 22-ին հանդիպում ենք Վարչաֆեստում. վարչապետ 08:1218 Օգս, 2026
  • «Հայաստան. բաց դուռ»՝ նվիրված Մեծ հայրենադարձության 80-ամյակին 00:5118 Օգս, 2026
  • Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից 00:1518 Օգս, 2026
  • «Փոքրիկ իշխանը»՝ նոր մոտեցմամբ. հրավիրում է ԳԱԿ Փոքր թատրոնը 23:4617 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում 23:1817 Օգս, 2026
  • Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ռուսաստանցի 3 քաղաքագետի նկատմամբ 23:0017 Օգս, 2026
  • Անահիտ Շիրինյանն ազատվել է ԱԽ գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 22:4717 Օգս, 2026
  • Էքստրեմալ զբոսաշրջային տրանսպորտի համար կարող են սահմանվել հաշվառման և երթուղիների նոր կանոններ․ Զբոսաշրջության կոմիտե 22:2517 Օգս, 2026
  • Բովանդակային խոսք, փոխադարձ մեղադրանքներ, սպառնալիք և պոեզիա. խայտաբղետ ելույթներ՝ ԱԺ նիստում 22:0917 Օգս, 2026
  • Մեր ավագ որդին՝ Լևոնը, պատվով ծառայեց և վերադարձավ տուն․ Անահիտ Ավանեսյան 21:5117 Օգս, 2026
  • Ըմբիշ Յուրիկ Պետրոսյանը՝ Մ-20 աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր 21:3217 Օգս, 2026
  • Օգոստոսի 17-21-ը Հայաստան կայցելի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը 21:2517 Օգս, 2026
  • ՀՀ ԲՏԱ նախարարության և Հնդկաստանի ՊՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել 21:0417 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ չեմպիոն 21:0017 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Մեկ հրահանգով հոսանքազրկվել է մի ամբողջ խոշորացված համայնք․ բանավեճ ԱԺ-ում 21:0017 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 17. 2026 20:5217 Օգս, 2026
  • Օգոստոս 17-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4517 Օգս, 2026
  • Կրեմլին թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ 20:4017 Օգս, 2026
  • Մեկնարկել են Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները 20:3317 Օգս, 2026
  • Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից 20:2817 Օգս, 2026
  • Ուկրաինան կառավարվող ռումբեր է արտադրում 20:2417 Օգս, 2026
  • 2026-27 ուստարին՝ Ընթերցանության տարի. Երևանում մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները 20:1817 Օգս, 2026
  • Ձեռագործ պայուսակներ ու դեկորատիվ իրեր. տեղական բիզնես 20:1317 Օգս, 2026
  • Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել երեք ռուսաստանցի քաղաքագետի նկատմամբ 20:0617 Օգս, 2026
  • Երևանում բոլոր շինկազմակերպությունների մոտ արձանագրվել են խախտումներ. ԲԸՏՄ 19:5717 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 17.08.2026 19:5017 Օգս, 2026
  • Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են նախաքննական մարմին 19:4317 Օգս, 2026
  • Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում 19:3717 Օգս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը 19:2917 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը պետք է պատասխանի՝ ինչու չի կատարում ՀՀ նկատմամբ պարտավորությունը. ՔՊ պատգամավոր 19:2217 Օգս, 2026
  • Ստուգումներ են ընթանում «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում, երկուսում հայտնաբերվել են խախտումներ. ՍԱՏՄ 19:1617 Օգս, 2026
  • 1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք 19:0217 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Հայաստանն ակնկալում է, որ ՀԱՊԿ-ը իրականությունը գնահատի օբյեկտիվորեն. ՔՊ պատգամավոր 19:0017 Օգս, 2026
  • Հայ ընտանիքի մոդելը պետք է փոխարինվի բռնությունից զերծ մոդելով. Աննա Հակոբյանի տեսաուղերձը 18:5417 Օգս, 2026
  • Իրաքյան Քրդստանի վարչապետի գրասենյակն ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել 18:4317 Օգս, 2026
  • Քրիստափոր Կոլումբոսի նավի կրկնօրինակը կանգ է առել Լիվերպուլում. «Այլ լուրեր» 18:3417 Օգս, 2026
  • Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է ՌԴ-ից 18:2817 Օգս, 2026
  • Թրամփը սպառնում է ռմբակոծել Օմանը, եթե այն խոչընդոտի ԱՄՆ-Իրան բանակցությունները 18:2117 Օգս, 2026
  • Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են 18:1417 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիլիթ Գալստյանի թենածությունը 18:0817 Օգս, 2026
  • Փրկարարներն ու պարեկները Մեղրի-Քաջարան ճանապարհին օգնության են հասել զբոսաշրջիկներին 17:5817 Օգս, 2026
  • Ղարաբաղից տեղահանված որոշ ընտանիքներ 10 տարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40 հազար դրամ աջակցություն կստանան 17:5017 Օգս, 2026
  • Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Պապիկյան 17:4217 Օգս, 2026
  • Քննարկվել են պլաստիկ թափոնների կրճատմանն ու կայուն լուծումների ներդրմանն ուղղված հնարավորությունները 17:3817 Օգս, 2026
  • Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների 60-օրյա ժամկետը այլևս ուժի մեջ չէ 17:3017 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 17:2217 Օգս, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգում 1346 քմ մակերեսով հողամասը. Փաշինյան 17:2217 Օգս, 2026
  • Պապիկյանը պարգևատրել է ՊՆ-ում պաշտոնավարումն ավարտող երկու խորհրդականներին 17:1617 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | 62%-ով ավելի հարկ, աշխատավարձերի աճ ու նոր ենթակայան․ Պետրոսյանը՝ ՀԷՑ-ի մասին 17:0017 Օգս, 2026
  • Օրենսդրական փոփոխություններ՝ կառուցապատման ոլորտում 16:5417 Օգս, 2026
  • Հայ աշակերտները՝ Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադայում 16:4217 Օգս, 2026
  • Քաղաքացու կողքին՝ յուրաքանչյուր պահին․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները առաջին օգնություն են ցույց տվել քաղաքացիներին 16:3117 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3017 Օգս, 2026
  • Ոստիկանները հանցագործության պահին ձերբակալել են քարհանքերից գողություններ կատարող անձանց 16:2217 Օգս, 2026
  • Սերմից մինչև սեղան․ կայուն ապագան ձևավորվում է համագործակցությամբ 16:1417 Օգս, 2026
  • Հունաստանում և Իսպանիայում անտառային հրդեհները խլել են երեք մարդու կյանք 16:0617 Օգս, 2026
  • Ամասիային և Ազատանին նոր գյուղտեխնիկա ու սարքավորումներ են տրամադրվել 15:5617 Օգս, 2026
  • «30 տարի ջուր ենք առել, խնայողաբար ճաշ ու սուրճ եփել». Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան 15:4717 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 15:4217 Օգս, 2026
  • Ամրապնդելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային համագործակցությունը. ստորագրվել է հուշագիր 15:3517 Օգս, 2026
  • Նոր նշանակում Քննչական կոմիտեում 15:2617 Օգս, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 15:2517 Օգս, 2026
  • Բերդավանում կասեցվել է «Արայի» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը 15:1717 Օգս, 2026
  • Իրանի ԱԳՆ-ն քննադատել է Կանադային՝ ԱՄՆ-ին աջակցելու և պատժամիջոցներ կիրառելու համար 15:0717 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Բրյուսովի շենքի օտարման գործը՝ նոր փուլում․ Աշոտյանի մասով նախաքննությունն ավարտվել է 15:0017 Օգս, 2026
  • Վրաստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող անձի 14:5917 Օգս, 2026
  • Հարավային Կորեայի հետ ԱՄՆ զորավարժությունները կկրճատվեն. Թրամփ 14:4717 Օգս, 2026
  • Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ 14:3817 Օգս, 2026
  • Ութ երկրի ԱԳ նախարարներ Իսրայելին մեղադրել են Գազայի խաղաղության ծրագիրը խափանելու համար 14:2217 Օգս, 2026
  • Էդվարդ Ասրյանը և Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը փոխանակվել են երկու երկրների ԶՈՒ ԳՇ-ների միջև նոր համագործակցության ձևաչափը սահմանող փաստաթղթով 14:1417 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015