• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Տեղ-Կոռնիձոր հատվածում իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ. ԱԱԾ Տեղ-Կոռնիձոր հատվածում իրականացվել են... 11:58
ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն. կա զոհ ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև... 11:11
Մաղթում եմ, որ ասորական մշակույթի ժառանգորդները պահպանեն ու հարստացնեն իրենց մայրենի լեզուն ու մշակույթը. Նիկոլ Փաշինյան Մաղթում եմ, որ ասորական... 10:47
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ԿԳՄՍ նախարարն այցելել է Արարատի ու Կոտայքի մարզերի կրթամշակութային հաստատություններ, ծանոթացել խնդիրներին
Հասարակություն
23:2818 Մար, 2023

ԿԳՄՍ նախարարն այցելել է Արարատի ու Կոտայքի մարզերի կրթամշակութային հաստատություններ, ծանոթացել խնդիրներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արարատի և Կոտայքի մարզերի մի շարք կրթամշակութային ու մարզական հաստատություններ։

Նախարարի առաջին կանգառը Արարատի մարզի Հնաբերդ համայնքի Դվին հնավայրն էր։ Ժաննա Անդրեասյանը շրջել է հնավայրի տարածքում, հետաքրքրվել պեղված գտածոների պահպանման պայմանների, տարածքի անվտանգության, ցուցադրություն կազմակերպելու հնարավորության և մի շարք այլ հարցերով։

Դվինի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը նախարարին ծանոթացրել է կաթողիկոսական պալատների և երկու եկեղեցական կառույցների հիմքերի ամրակայման և վերականգնման աշխատանքներին, որոնք իրականացվել են երկու տարի առաջ։

«Դվինի հնագիտական նյութի մի զգալի հատվածը գտնվում է հնավայրում և ժամանակին այստեղ գործող թանգարանում է պահվել։ Կան նյութեր՝ հատկապես ապակին, ջնարակը, հախճապակին, որոնք եզակի են ողջ Մերձավոր Արևելքում։ Դվինի հնավայրը շատ հարուստ է, և մենք պարտավոր ենք դրան համաշխարհային նշանակություն տալ»,- նշել է Համլետ Պետրոսյանը՝ շեշտելով, որ այդ նպատակով համագործակցում են Ֆլորենցիայի համալսարանի հետ, համատեղ ցուցադրություններ և փոխադարձ այցեր կազմակերպում։

Իտալացի հնագետների հերթական խումբը Դվին հնավայր կժամանի առաջիկա օրերին։ Համլետ Պետրոսյանը նաև նշել է, որ նախատեսվում է կառուցել թանգարան ու հնագիտական հանգրվան, և քանի որ այդ տարածքում առկա են բավականին հետաքրքիր հնագիտական գտածոներ, դրանք ևս կփորձեն ներառել թանգարանային ցուցադրության մեջ։

Նախարարին ներկայացվել է, որ մշակութային ժառանգությամբ զբաղվող կադրերի, հնագետների և ազգագրագետների, ինչպես նաև համապատասխան ռեսուրսների կարիք կա։ Ժաննա Անդրեասյանն արձանագրել է բարձրացված բոլոր խնդիրները և վստահեցրել, որ պետությունը կանի հնարավորը՝ աջակցելու Դվին հնավայրում իրականացվող աշխատանքների բնականոն ընթացքին։

Հաջորդիվ Ժաննա Անդրեասյանն այցելել է Օ․ Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարան։ Շաբաթ օրը գրադարանների համար սահմանված է որպես աշխատանքային օր, սակայն նախարարը տեղում արձանագրել է, որ գրադարանի դռները փակ են՝ այսպիսով հնարավորություն չընձեռելով ընթերցողներին օգտվել գրադարանի ծառայություններից։

Նախարարի հաջորդ կանգառը Արտաշատի Ա․ Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնն էր։ Նախարարը շրջել է թատրոնի տարածքում, ծանոթացել փորձասենյակների, ապաստարանի և դահլիճների պայմաններին․ այդ պահին թատրոնում ընթանում էր ներկայացման փորձ։

Հաստատության տնօրեն Կամո Նաղդալյանը ներկայացրել է թատրոնում իրականացված մասնակի վերանորոգման աշխատանքները։ Նրա խոսքով՝ թատրոնն այս պահին ունի երեք հրատապ խնդիր, որոնք վերաբերում են դահլիճի աթոռների թարմացման, լուսաձայնային տեխնիկայի և հյուրախաղերի համար անհրաժեշտ միկրոավտոբուսի տրամադրման հարցերին։

Ըստ հաստատության տնօրենի՝ թատրոնի դերասանական կազմը բաղկացած է ինչպես մարզի, այնպես էլ Երևանից հրավիրված մասնագետներից՝ միաժամանակ ընդգծելով, որ թատրոնում առկա է դերասանի լուրջ խնդիր։ Նա նաև տեղեկացրել է, որ թատրոնում նախատեսվում է ունենալ ցուցասրահ-թանգարան, որտեղ ներկայացված կլինի հաստատության պատմությունը՝ սկսած 1955 թվականից։

Ժաննա Անդրեսյանն այցելել է նաև թատրոնի հարևանությամբ գտնվող Արտաշատի քաղաքային մարզադաշտ, որտեղ առաջիկայում կառուցվելու է միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի։ Նախարարն ընդգծել է մարզային ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը՝ շեշտադրելով նաև տարածքի բարեկարգման, մարզադաշտի տրիբունաների արդիականացման հարցը։

Մարզադաշտում այդ պահին մարզվում էին Արտաշատի երկու մարզադպրոցների սաները, և նախարարը ներկա մարզիչներից հետաքրքրվել է՝ արդյոք մասնակցելու են վերջիններիս համար նախատեսված կամավոր ատեստավորմանը, որի հաջող արդյունքի պարագայում նախատեսվում է լրավճարի տրամադրում։ Մարզիչները վստահեցրել են, որ անպայման մասնակցելու են ատեստավորման գործընթացին։

Ժաննա Անդրեասյանը եղել է նաև մարզադաշտի հարևանությամբ գործող Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում և ծանոթացել դրա պայմաններին։ Նշվել է համապատասխան մարզական գույքի անհրաժեշտության հարցը, որին ի պատասխան՝ նախարարը վստահեցրել է, որ հարցը կքննարկի համապատասխան կառույցների հետ։

Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Մասիսի թիվ 5 ավագ դպրոց, որտեղ ծանոթացել է նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներին։ Նոր մասնաշենքը կառուցվում է պետական բյուջեի միջոցներով․ գործընթացը մեկնարկել է 2021 թվականին և նախատեսվում է ավարտին հասցնել այս տարի։

Գլխավոր ինժեները նախարարին ներկայացրել է իրականացվող շինարարակական աշխատանքները՝ վստահեցնելով, որ դրանք ընթանում են նախատեսված ժամանակացույցին համապատասխան։ Նա փաստել է, որ կառուցվում է ժամանակակից ենթակառուցվածքներով և ճարտարապետական հետաքրքիր լուծումներով ուսհաստատություն, որը կունենա կանաչապատ և բարեկարգված տարածք։

Նախարարն այցելել է նաև Կոտայքի մարզ, որտեղ ծանոթացել է Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի վերականգնման աշխատանքների ընթացքին։ Եկեղեցու պատը գտնվում է վթարային վիճակում և ունի վերականգնման կարիք: Նախարարը տեղում արձանագրել է, որ առկա են նաև տանիքի վերանորոգման, ջրահեռացման համակարգի, ինչպես նաև քարե պարիսպների ամրացման խնդիրներ։

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ վերոնշյալ հարցերը կքննարկվեն և կլինեն համապատասխան քայլեր բարելավման աշխատանքների նախաձեռնման նպատակով։ Նախարարի հաջորդ կանգառը Բջնիի պատմական ամրոցն էր, որտեղ առկա են հուշարձանի տեսանելիության, ամրոց տանող ճանապարհի և տարածքի բարեկարգման, պարիսպների լուսավորության ցանցի անցկացման խնդիրներ։

Ժաննա Անդրեասյանն այստեղ ևս վստահեցրել է, որ կարվեն համապատասխան քայլեր՝ խնդիրներին լուծում տալու նպատակով։

Դիտումների քանակ201
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հրապարակվել է դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը 12:3301 Ապր, 2023
  • Սանդուն և Զելենսկին քննարկել են Եվրամիությանն ինտեգրվելու համատեղ գործողությունները 12:2101 Ապր, 2023
  • Տեղ-Կոռնիձոր հատվածում իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ. ԱԱԾ 11:5801 Ապր, 2023
  • Պուտինը հաստատել է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգը 11:4601 Ապր, 2023
  • ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն. կա զոհ 11:1101 Ապր, 2023
  • Դատախազությունում քննարկվել է 8 ամսից ավելի քննվող քրեական վարույթների լուծման ընթացքը 11:0401 Ապր, 2023
  • Մաղթում եմ, որ ասորական մշակույթի ժառանգորդները պահպանեն ու հարստացնեն իրենց մայրենի լեզուն ու մշակույթը. Նիկոլ Փաշինյան 10:4701 Ապր, 2023
  • Ապարանի, Ախուրյանի ճանապարհներին, Մաստարա-Լանջիկ, Արթիկ-Ալագյազ հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է 10:0401 Ապր, 2023
  • Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և նռնականետ. Արցախի ՊՆ 09:3301 Ապր, 2023
  • ՃՏՊ Գարեգին Նժդեհի փողոցում. կան տուժածներ 09:2701 Ապր, 2023
  • 60 հրատարակություն Մատենադարանում՝ վերջին 5 տարում 09:1401 Ապր, 2023
  • Նախագծային ուսուցում՝ իրական խնդիրների լուծման միջոցով 08:4101 Ապր, 2023
  • Մեկնարկում է «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» փառատոնը 08:1801 Ապր, 2023
  • «Համակենտրոնացումից» առաջ տնտեսվարողները պետք է ՄՊՀ-ում հայտարարագրեն գործարքը 01:0301 Ապր, 2023
  • Ադրբեջանական շրջափակման հետևանքով Արցախի տնտեսությունն ավելի քան 80 միլիարդ դրամի վնաս է կրել 00:3301 Ապր, 2023
  • Ամերիկյան դպրոցներում Հայոց ցեղասպանության դասավանդման ծրագիրն ընդլայնվում է 00:0101 Ապր, 2023
  • ԱԺ այսօրվա միջադեպը քրեաիրավականից բացի, պիտի ունենա քաղաքական հետևանք ողջ խմբակցության համար. ՔՊ 23:3431 Մար, 2023
  • Ադրբեջանի և Իրանի միջև լարվածությունն աճում է. կողմերը հրապարակային մեղադրանքներ են հնչեցնում 23:3031 Մար, 2023
  • Ապրիլի 1-ի եղանակային կանխատեսումները 23:0131 Մար, 2023
  • ՃՏՊ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կան տուժածներ 22:3631 Մար, 2023
  • Հարցազրույց Արմեն Պետրոսյանի հետ 22:1331 Մար, 2023
  • Ինչպես է «Հայաստան» խմբակցության պատգամավորը փախչում. ֆիքսել են ԱԺ տեսախցիկները 21:5031 Մար, 2023
  • Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է 21:2431 Մար, 2023
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 31.03.2023 21:0031 Մար, 2023
  • Մարտ 31-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5931 Մար, 2023
  • Օրը՝ 60 վայրկյանում | 31.03.2023 20:5331 Մար, 2023
  • «Չաո»-ն վերադառնում է Դրամատիկական թատրոնի բեմ 20:5031 Մար, 2023
  • Համայնքային սոցիալական աշխատող-ՄՍԾ գործակցությունը կամրապնդվի 20:4731 Մար, 2023
  • Ռուսաստանն ապրիլի 1-ից կգլխավորի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 20:4331 Մար, 2023
  • ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի 2 խախտում. ՌԴ ՊՆ 20:3531 Մար, 2023
  • Երիտասարդների սոցիալական ներառման և ինքնադրսևորման համար պայմաններ ստեղծել. քննարկում ԿԳՄՍՆ-ում 20:2531 Մար, 2023
  • Խոշոր հրդեհ՝ Թբիլիսիի կենտրոնում 20:2131 Մար, 2023
  • Դվինում պեղումներ իրականացնող գիտնականները հնագիտական նոր շերտ են հայտնաբերել 20:1631 Մար, 2023
  • ԵՄ-ն պետք է զսպի Հայաստանին ուժով իր կամքը պարտադրելու՝ Ադրբեջանի հետագա փորձերը. Նիդերլանդների Clingendael ինստիտուտ 20:1031 Մար, 2023
  • Ժաննա Անդրեասյանը և Անն Լույոն այցելել են Գյումրու համար 1 դպրոց 20:0631 Մար, 2023
  • Արցախում 782 տնտեսվարող աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը 20:0131 Մար, 2023
  • Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 19:5531 Մար, 2023
  • Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա պատշաճ կոմունալ ենթակառուցվածքներ և բարեկարգ միջավայր. Տիգրան Ավինյան 19:4831 Մար, 2023
  • Տավուշի ոստիկանները հայտնաբերել են շուրջ 12 խմ կաղնու գերաններով բեռնված բեռնատար 19:4131 Մար, 2023
  • «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին խնդրել է դադարեցնել կաթնամթերքի մատակարարումները Ռուսաստան 19:3631 Մար, 2023
  • Արցախի ԱԳ նախարարը և Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը 19:2731 Մար, 2023
  • Քամու հետևանքով Շենգավիթում և Քանաքեռ-Զեյթունում ծառեր են տապալվել 19:2331 Մար, 2023
  • Նույնականացման քարտի տրամադրման կարգը կփոխվի, անձնագրայիններում կներդրվի էլեկտրոնային հերթագրում 19:1431 Մար, 2023
  • Բերքի ցրտահարման վտանգ կա. ի՞նչ մեթոդներ պետք է կիրառեն այգետերերը 19:0731 Մար, 2023
  • Լուրեր 19:00 | 31.03.2023 19:0031 Մար, 2023
  • Քննարկվել են էլեկտրամատակարարման ոլորտում քաղաքաշինական գործընթացներին առնչվող հարցեր 18:5931 Մար, 2023
  • Փոլադ Բյուլբյուլօղլուն Լավրովի տեղակալի հետ քննարկել է եռակողմ պայմանավորվածությունների կատարման հարցը 18:5131 Մար, 2023
  • Մհեր Սահակյանը մոտեցավ ինձ, հարձակվեց վրաս և դիմեց փախուստի. Վլադիմիր Վարդանյանը՝ միջադեպի մասին 18:4631 Մար, 2023
  • Ոստիկանները քաղաքացու մեքենայում հայտնաբերել են կոկաին 18:4431 Մար, 2023
  • ՇՄ նախարարության պարզաբանումը «Սևան» ազգային պարկի տարածքում հանրային լողափի կազմակերպման գործընթացի վերաբերյալ 18:3631 Մար, 2023
  • Հրդեհ՝ Անվտանգության միջազգային ակադեմիայի մարզադահլիճում. տարհանվել է 7 քաղաքացի 18:3031 Մար, 2023
  • Արմեն Գրիգորյանը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հայաստանի և ԼՂ-ի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը 18:2531 Մար, 2023
  • Համաշխարհային պատերազմի սպառնալիքը միանգամայն իրական է. Հունգարիայի վարչապետ 18:2131 Մար, 2023
  • Արևմտահայերէն լուրեր. 31 մարտ. 2023 18:1431 Մար, 2023
  • Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում 18:0731 Մար, 2023
  • Ինչո՞ւ չկան պատժամիջոցներ Ալիևի ռեժիմի դեմ. ֆրանսիացի պաշտոնյայի հարցադրումը 18:0131 Մար, 2023
  • Սերոբ Բեջանյանը, համատեղության կարգով, նշանակվել է Սինգապուրում Հայաստանի դեսպան 17:5531 Մար, 2023
  • Ստեղծարար արդյունաբերության զարգացման ծրագրերը փոխլրացնում են միմյանց. Արթուր Մարտիրոսյան 17:5231 Մար, 2023
  • Հայ ծանրորդները հերթական մեդալներն են նվաճել աշխարհի պատանեկան առաջնությունում 17:4631 Մար, 2023
  • Տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի հանրային քննարկում 17:4131 Մար, 2023
  • Պատգամավորի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ պատշաճ կերպով տեղեկացվել է ԱԺ նախագահը. ՔԿ-ն՝ միջադեպի մասին 17:3431 Մար, 2023
  • «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի քննարկում՝ Նարեկ Մկրտչյանի և Գնել Սանոսյանի գլխավորությամբ 17:3031 Մար, 2023
  • Ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ Հայաստանի զարգացման օրակարգից ոչ մի րոպե չպետք է շեղվենք. վարչապետ 17:2031 Մար, 2023
  • «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է 17:1031 Մար, 2023
  • Ես և Պուտինը կորոշենք և անհրաժեշտության դեպքում այստեղ կտեղակայենք ռազմավարական միջուկային զենք. Լուկաշենկո 17:0631 Մար, 2023
  • Լուրեր 17:00 | 31.03.2023 17:0031 Մար, 2023
  • Հայաստանը կմիանա ICAO ACT-SAF ծրագրին, ինչը հնարավորություն կտա կրճատելու ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ 16:5931 Մար, 2023
  • Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հրավիրված ԱԽ արտահերթ նիստում քննարկվել են Արցախի պաշտպանությանն առնչվող հարցեր 16:5431 Մար, 2023
  • «Հայաստան» դաշինքի պատգամավորները գործուղվել են ԱԺ՝ խաթարելու բնականոն գործընթացը. Արթուր Հովհաննիսյան 16:4931 Մար, 2023
  • ՏԿԵ նախարարի տեղակալը Միջպետական ավիացիոն կոմիտեի ղեկավարին է ներկայացրել քաղավիացիայի ոլորտում խնդիրները 16:4231 Մար, 2023
  • Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը ապրիլի 3-5-ը կբարձրանա 12-15 աստիճանով 16:3631 Մար, 2023
  • «Գրանդ մաստեր» ընկերությունը 2022-ին 4 մլրդ 910 մլն դրամի հարկեր և տուրքեր է վճարել 16:3031 Մար, 2023
  • Ինչո՞ւ են սնանկանում խոշոր բանկերը. վերլուծում են փորձագետները 16:2331 Մար, 2023
  • 3 անշարժ գույք, ավտոմեքենա. պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի հայտարարագիրը 16:1731 Մար, 2023
  • ՊՎԾ լիազորությունները կընդլայնվեն. օրինագիծն արդեն շրջանառվում է 16:1131 Մար, 2023
  • Արդարադատության միջազգային դատարանը մասնակիորեն բավարարել է Թեհրանի հայցն ընդդեմ ԱՄՆ-ի՝ իրանական ակտիվների գործով 16:0231 Մար, 2023
  • Թրաֆիքինգի և սեռական բռնության ենթարկվածներին տրամադրվում են վերականգնողական ծառայություններ 15:5631 Մար, 2023
  • «Հայաստան» հիմնադրամի՝ վերականգնվող էներգիայի ծրագրից օգտվողների շրջանակն ընդլայնվում է 15:5031 Մար, 2023
  • Ստոլտենբերգը ողջունել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի որոշումը 15:4131 Մար, 2023
  • Չարենցավանում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը 15:3131 Մար, 2023
  • Արտաքին լուսավորության ցանցով կապահովվեն մինչ օրս չլուսավորված մի շարք ջրավազաններ ու շատրվաններ 15:2131 Մար, 2023
  • Մարտի 30-ին Երևանում ծնվել է 67 երեխա 15:1331 Մար, 2023
  • 71-ամյա տղամարդը դանակահարել է 69-ամյա եղբորը 15:0431 Մար, 2023
  • Լուրեր 15:00 | 31.03.2023 15:0031 Մար, 2023
  • Ադրբեջանի կողմից կռվող ահաբեկիչները չեն լքել այդ երկրի տարածքը. Իրանի ցամաքային զորքերի հրամանատար 14:5531 Մար, 2023
  • Ադրբեջանի իշխանությունները պետք է բացատրություն տան. Քանանի 14:4431 Մար, 2023
  • Թեյերի արտադրություն՝ Ապարանի լեռների խոտաբույսերից և հատապտուղներից 14:3331 Մար, 2023
  • Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ 14:2231 Մար, 2023
  • Դատապարտյալի մոտից հայտնաբերվել են մեծ քանակությամբ կասկածելի զանգվածներ 14:1331 Մար, 2023
  • Փլուզում Ռոստոմի փողոցում. տուժածներ չկան 14:0231 Մար, 2023
  • Պատգամավորներից մեկը տարվել է Ոստիկանություն, մյուսը՝ դիմել բուժհաստատություն. ՔԿ-ն՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին 13:5331 Մար, 2023
  • «Առաջին օգնություն՝ կյանք փրկող գիտելիք»․ Հայկական Կարմիր խաչի դասընթացը 13:4631 Մար, 2023
  • Գեղագիտության ազգային կենտրոնն արվեստի ոլորտում ուղենիշային կառույց է, որի գործունեությունն ընդգրկում է նաև մարզերը. Ժաննա Անդրեասյան 13:3431 Մար, 2023
  • ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանին օգնելու համար 13:2531 Մար, 2023
  • ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանք կառաջադրվի 13:1831 Մար, 2023
  • ՔԿ-ում քննարկվել են մարդկանց թրաֆիքինգի վարույթներով քննության արդյունավետության բարձրացման հարցերը 13:0831 Մար, 2023
  • Լուրեր 13:00 | 31.03.2023 13:0031 Մար, 2023
  • «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ԱԺ-ում հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, հասցրել մարմնական վնասվածքներ 12:5831 Մար, 2023
  • Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը հղի է ապակայունացմամբ. ՀԱՊԿ 12:3931 Մար, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015