• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն. կա զոհ ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև... 11:11
Մաղթում եմ, որ ասորական մշակույթի ժառանգորդները պահպանեն ու հարստացնեն իրենց մայրենի լեզուն ու մշակույթը. Նիկոլ Փաշինյան Մաղթում եմ, որ ասորական... 10:47
Հարցազրույց Արմեն Պետրոսյանի հետ Հարցազրույց Արմեն Պետրոսյանի հետ 01:24
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 22:1017 Մար, 2023

Մենք զարգացման, բարեփոխումների օրակարգից ոչ մի վայրկյան չպետք է շեղվենք. Նիկոլ Փաշինյանը` Վահագն Խաչատուրյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Ողջույնի խոսքում Հանրապետության նախագահը նշել է. «Նախ շնորհակալություն հանդիպման համար: Իրականում կուտակվում են հարցեր, որ այսպես առանձին քննարկման կարիք ունեն: Ինչո՞վ էի ուզում զրույցն սկսել: Նայում եմ աշխարհում՝ ինչ է տեղի ունենում, Դուք ևս հետևում եք: Տարբեր գնահատականներ կան, բայց բոլորի կողմից մեկ ընդհանուր գնահատական կա՝ որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհն այսպես ծայրահեղ լարված վիճակում չի եղել, և ուզենք, թե ոչ՝ այս խնդիրները մեզ ևս անդրադառնալու են: Դրա հետ կապված՝ ցանկանում էի նաև Ձեր ներկայությամբ ասել, որ ես գնահատում եմ այն աշխատանքը, որ Կառավարությունն է տանում, Դուք անձամբ եք տանում, մեր դիվանագետներն են տանում: Ես հասկանում եմ, թե ինչ դժվար է այսօր դիմակայել այն բոլոր դժվարություններին, որոնց առջև մենք կանգնած ենք: Իսկ այդ դժվարությունները հիմնականում մեր անվտանգության հետ են կապված: Դուք այդ հնարավորությունը տվեցիք մեր հասարակությանը լրագրողների միջոցով՝ Ձեր մամուլի ասուլիսի, Կառավարության Ձեր ելույթի ժամանակ:

Մեկ կարևոր հանգամանքի վրա եմ ցանկանում ուշադրություն դարձնել: Այն, ինչ Դուք բաց հասարակությանը ներկայացնում եք, կարծես հասարակությունը դրան պատրաստ չէ: Ինչո՞վ են պայմանավորված ընկալման այս մոտեցումը, ձևը, մեկնաբանությունները: Կարծում եմ, որ մենք դեռևս Խորհրդային միության հին ստերեոտիպի մեջ ենք՝ որ ինչպե՞ս կարող է կառավարությունը կամ իշխանությունը բաց լինել հասարակության հետ: Այն ժամանակ ամեն ինչ փակ էր, լավագույն դեպքում՝ մենք ենթադրությունների հիման վրա էինք մեր կարծիքները կազմում կամ փորձում հասկանալ՝ երկրում ինչ է կատարվել:

Հիմա այս ոճը, որը ժողովրդավարության արդյունք է, հնարավորություն է տալիս բոլորին, որ իրենք ևս մասնակից դառնան պետության մեջ տեղի ունեցող իրադարձություններին: Սակայն դժվար է մարսվում, որովհետև երբ սկսում եք այդ ուղղությամբ մտածել, նաև որոշակի պատասխանատվության տակ եք ընկնում, իսկ այսօր աշխարհում ժողովրդավարության ամենամեծ խնդիրը պատասխանատվությունն է: Շատերը նույնիսկ հրաժարվում են իրենց որոշակի իրավունքներից և պետությանն են նորից ասում՝ դուք զբաղվեք: Այսինքն՝ պետությունն իրեն հնարավորություն է տվել և ինքը ասում է՝ ոչ, դուք արեք, մենք չենք կարող: Ուզում եմ ասել, որ սա միայն Հայաստանին բնորոշ չէ, բայց կարծում եմ, որ այս ոճը, նաև հանրությանը տեղեկացնելու այս ձևը ճիշտ է: Հուսով եմ՝ սա շարունակվելու է, և դրանում նաև մեր երկրի առջև կանգնած ինչ-որ խնդիրների կանդրադառնանք՝ լավ կամ վատ: Նույն Կառավարության 2021-2026 թվականի ծրագրերի հետ կապված գտնում եմ, որ մի փոքր ավելի պետք է հրապարակայնացնել, թե ինչ է կատարվել: Օրինակ, երբ նայում եմ հարավում կառուցվող հանգույցը Մեղրու, Ագարակի մասում, շատ տպավորիչ է, թե ինչ է պատրաստվում այնտեղ արվել, արդյունքում ինչպիսի տրանսպորտային հանգույց է լինելու: Սրա կարիքն էլ կա, որովհետև շատ դեպքերում մենք մտածում են, որ կարևորն անելն է, բայց պետք է նաև մարդկանց ներկայացնել այդ ամենը»:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանն ասել է. «Շնորհակալ եմ, պարոն նախագահ, հրավերի և գնահատականի համար:

Ընդհանրապես, կարծում եմ՝ թեման, որի մասին խոսեցիք, շատ կարևոր է, որովհետև մեր կառավարության և ինձ համար անձամբ շատ կարևոր է շարունակել լինել հաղորդակցության մեջ հանրության հետ: Պիտի նաև նշեմ՝ ինչ-որ մի ժամանակ ես արձանագրեցի, որ շատ պրոցեսներ կան, որոնց նպատակը հենց այդ հաղորդակցությունը թույլ չտալն է: Այսինքն՝ այնպես անել, որ Կառավարությունը փակվի իր պատյանի մեջ, տվյալ դեպքում կաբինետներում և հանրության հետ հաղորդակցության դուրս չգա, և կար պահ, որ ինձ համար էլ հարց էր, թե ինչքանով պետք է հաղորդակցվենք հանրության հետ: Որովհետև կառավարությունների մեր ընկալումն այն է, որ մենք հանրությանը պետք է հաղորդենք միայն լավ լուրեր կամ ամեն ինչին նայենք միայն լավ դիտանկյունից:

Այդ պրոբլեմը, այդ դիլեման, իմիջիայլոց, ուզում եմ ասել, որ նաև երկար ժամանակ հետապնդել է, այդ թվում՝ ինձ, մինչև 2020 թվականի պատերազմը, որովհետև այն իրականությունը, որ 2018 թվականի դրությամբ մենք ունեցել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համատեքստում, այդ բովանդակությունը, որն ունեցել ենք, ընդհանրապես որևէ ընդհանուր հաղորդակցություն չի ունեցել հանրային ընկալումների հետ, այն ընկալումների հետ, որոնք մենք ունեցել ենք Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի և բովանդակության հետ կապված: Ըստ էության, այո՛, դա ռազմավարական որոշում է, որ մենք պետք է հանրության հետ հաղորդակցվենք: Անկախ ամեն ինչից՝ հանրության հետ հաղորդակցությունն ամենակարևորն է, որովհետև դա ունի ռազմավարական նշանակություն, այդ թվում՝ անվտանգային տեսակետից:

Ինչ վերաբերում է Կառավարության ծրագրի կատարման ընթացքին, պետք է ընդգծեմ, որ Սահմանադրության համաձայն՝ մենք մինչև մարտի 1-ը Ազգային ժողով ենք ներկայացրել ծրագրի իրականացման զեկույցը, թե ինչպես է իրականանում ծրագիրը: Ես կարծում եմ, որ շատ բովանդակային փաստաթուղթ ենք ստացել, բայց նաև ամեն ինչ չէ, որ հասցրել ենք այնտեղ ներառել՝ այն իմաստով, որ փորձել ենք փաստաթուղթը համառոտ պատրաստել: Ես կարող եմ այդ փաստաթղթից 2 շատ կարևոր ընդգծում անել, Ազգային ժողովում, իհարկե, մանրամասն քննարկելու ենք:

Առաջին թվարկումը, հիշատակումը, որ շատ կարևոր է ինձ համար, վերաբերում է առողջապահության ոլորտին: 2017 թվականի համեմատ՝ 2022 թվականի արդյունքներով մենք պետպատվերով առողջապահական ծառայությունների ծավալը կրկնապատիկից ավելացրել ենք, այսինքն՝ 125 տոկոս աճ ենք ունեցել 2017 թվականի համեմատ. 2017 թվականին քանի դեպք Հայաստանի Հանրապետության քաղաքացին սպասարկվել է պետպատվերով, 2022 թվականին այդ թիվը 125 տոկոսով աճել է, այսինքն՝ կրկնապատիկից ավելի աճ է ունեցել: Դա մեր քաղաքացիների առողջության հարցն է, ամենատարբեր դեպքերում, առիթներում: Աստված բոլորին առողջություն տա, բայց, իհարկե, կառավարությունն էլ Աստծուն պետք է այդ հարցում օգնի, որպեսզի առողջապահական հարցերը լուծվեն:

Հաջորդ վիճակագրական տվյալը, որն ինձ համար կրկին շատ կարևոր է, հետևյալն է. 2022 թվականի ընթացքում հայկական ավիաընկերությունները 900 000-ից ավելի ուղևորի փոխադրում են իրականացրել: Սա շատ կարևոր է, որովհետև մեր քաղաքական հանձնառությունն է եղել նաև, որ մենք պետք է հայաստանյան ավիաընկերություններ ունենանք, և ըստ էության՝ շուկայի շուրջ 25 տոկոսը հենց հայկական ավիաընկերություններն են: Սա շատ կարևոր է նաև հայրենադարձության իմաստով, որովհետև 2022 թվականի ընթացքում ավիացիայի ոլորտում շուրջ 200 աշխատատեղ է ստեղծվել, և շատ բարձրակարգ օդաչուներ՝ Հայաստանում ծնված, մեծացած, ովքեր Հայաստանում աշխատանք չեն ունեցել և միայն արձակուրդներին են եկել, հիմա աշխատում են Հայաստանում և նաև կարող են արձակուրդն անցկացնել Հայաստանում:

Էլի տվյալներ կան: Շնորհակալ եմ, որ հետևում եք Կառավարության գործունեությանը, և եթե հետևում եք, ենթադրում եմ, որ Ազգային ժողովի քննարկումներին էլ կհետևեք»:

Արձագանքելով Վահագն Խաչատուրյանը ասել է. «Անպայման: Ես մեկ թիվ ասեմ: Որպես մասնագետ միշտ եմ նայել, դա ամենամեծ ձեռքբերումն է իմ տեսակետից: Խոսքը գործազրկության խնդրի մասին է: Միշտ մեզ մոտ, տարիներ շարունակ եղել է 25-30 տոկոս: Այսպես է լինում՝ պաշտոնական վիճակագրություն և ուսումնասիրություն: Պաշտոնական վիճակագրությունը, ըստ «Զբաղվածության մասին» օրենքի, լինում էր մինչև 10 տոկոս, իսկ իրական գործազրկությունը՝ 25-30 տոկոս: Եվ մեր բոլոր միջազգային համեմատությունների մեջ դա ամենաբացասականն էր: Հիմա դարձել է 11,5 տոկոս: Ես մասնագիտական իմ գնահատականների մեջ դա գտնում եմ ամենամեծ ձեռքբերումը: Ի վերջո, ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգի քաղաքականության մեջ 2 կարևոր գործոն կա՝ ինֆլյացիա և գործազրկություն: Մեզ մոտ միայն ինֆլյացիան է, որովհետև շատ դեպքերում ինֆլյացիան կարող է գործազրկության հաշվին էլ պահեն, բայց այնտեղ 2 գործոնն էլ շատ կարևոր են: Այսինքն՝ տնտեսական քաղաքականության իմաստն աշխատատեղեր ապահովելը կամ նվազ գործազրկություն ունենալն է և նվազ ինֆլյացիան: Կառավարության գործունեության մեջ այս հանգամանքը շատ կարևոր եմ գնահատում և, իհարկե, նորից վերցրել եմ հաշվետվությունը, մինչև վերջ կնայեմ, կհետևեմ, բայց ես նաև գնահատում եմ այն աշխատանքը որ տարվում է:

Մեկ հանգամանք ևս կցանկանայի նշել: Հաշվետվություններին անձամբ Ձեր մասնակցությունը: Գտնում եմ, որ դա մեր գերատեսչությունների պատասխանատվությունը բարձրացնելու կարևորագույն գործոն է, երբ Վարչապետը բավական ներկայացուցչական թիմով ներկա է լինում ամեն մի գերատեսչությունում: Դա իրականում գնահատելի է, որովհետև նախկինում ընդունված տարբերակ կար, երբ վարչապետը չէր գնում, գնում էր փոխվարչապետը կամ մեկ նախարար գնում, ներկայանում էր, այսինքն՝ դա ֆորմալ էր: Սա ևս կառավարման արդյունավետության բարձրացման լավ ձև է, և մեզ մնում է միայն մեր կարևորագույն խնդիրները լուծել, որոնց մասին Դուք ևս անընդհատ ասում եք: Գիտեք, որ ես ևս իմ գործունեությամբ նվիրված եմ այդ գաղափարի իրականացմանը, որը 2 կարևոր կոմպոնենտ ունի՝ տարածաշրջանում լիարժեք խաղաղության հաստատում, մեր տարածաշրջանը դարձնել միջազգային համագործակցության կենտրոն և երկրորդը՝ իհարկե, ժողովրդավարություն: Հետնահանջ չունենք այն սկզբունքներից, որոնք ընտրել ենք: Կառավարությունը դա է իրականացնում»:

Եզրափակելով Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այո, ակնհայտորեն, անվտանգությունը, արտաքին անվտանգության և խաղաղության ապահովումը բացարձակ առաջնահերթություն են, և նաև դա է պատճառը, որ մեր համատեղ աշխատանքը, ըստ էության, մեր օրակարգի մեծ մասը նվիրված է դրան: Բայց ինձ համար կարևոր է նաև, որ չնայած այդ ամենին՝ մենք բարեփոխումների օրակարգը ոչ միայն չենք ձախողել, այլև, ընդհակառակը, հենց Կառավարության հաշվետվության զեկույցի առանցքային միտքը դա է, որ այս ամեն ինչին մեր արձագանքը ինչ-որ առումով պետք է լինի ասիմետրիկ: Ի՞նչ նկատի ունեմ՝ մենք զարգացման օրակարգից, բարեփոխումների օրակարգից ոչ մի վայրկյան չպետք է շեղվենք՝ իհարկե, շարունակելով ավելի ու ավելի կենտրոնացած մնալ անվտանգային օրակարգի վրա»:

Դիտումների քանակ93
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն. կա զոհ 11:1101 Ապր, 2023
  • Դատախազությունում քննարկվել է 8 ամսից ավելի քննվող քրեական վարույթների լուծման ընթացքը 11:0401 Ապր, 2023
  • Մաղթում եմ, որ ասորական մշակույթի ժառանգորդները պահպանեն ու հարստացնեն իրենց մայրենի լեզուն ու մշակույթը. Նիկոլ Փաշինյան 10:4701 Ապր, 2023
  • Ապարանի, Ախուրյանի ճանապարհներին, Մաստարա-Լանջիկ, Արթիկ-Ալագյազ հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է 10:0401 Ապր, 2023
  • Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և նռնականետ. Արցախի ՊՆ 09:3301 Ապր, 2023
  • ՃՏՊ Գարեգին Նժդեհի փողոցում. կան տուժածներ 09:2701 Ապր, 2023
  • 60 հրատարակություն Մատենադարանում՝ վերջին 5 տարում 09:1401 Ապր, 2023
  • Նախագծային ուսուցում՝ իրական խնդիրների լուծման միջոցով 08:4101 Ապր, 2023
  • Մեկնարկում է «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» փառատոնը 08:1801 Ապր, 2023
  • «Համակենտրոնացումից» առաջ տնտեսվարողները պետք է ՄՊՀ-ում հայտարարագրեն գործարքը 01:0301 Ապր, 2023
  • Ադրբեջանական շրջափակման հետևանքով Արցախի տնտեսությունն ավելի քան 80 միլիարդ դրամի վնաս է կրել 00:3301 Ապր, 2023
  • Ամերիկյան դպրոցներում Հայոց ցեղասպանության դասավանդման ծրագիրն ընդլայնվում է 00:0101 Ապր, 2023
  • ԱԺ այսօրվա միջադեպը քրեաիրավականից բացի, պիտի ունենա քաղաքական հետևանք ողջ խմբակցության համար. ՔՊ 23:3431 Մար, 2023
  • Ադրբեջանի և Իրանի միջև լարվածությունն աճում է. կողմերը հրապարակային մեղադրանքներ են հնչեցնում 23:3031 Մար, 2023
  • Ապրիլի 1-ի եղանակային կանխատեսումները 23:0131 Մար, 2023
  • ՃՏՊ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կան տուժածներ 22:3631 Մար, 2023
  • Հարցազրույց Արմեն Պետրոսյանի հետ 22:1331 Մար, 2023
  • Ինչպես է «Հայաստան» խմբակցության պատգամավորը փախչում. ֆիքսել են ԱԺ տեսախցիկները 21:5031 Մար, 2023
  • Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է 21:2431 Մար, 2023
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 31.03.2023 21:0031 Մար, 2023
  • Մարտ 31-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5931 Մար, 2023
  • Օրը՝ 60 վայրկյանում | 31.03.2023 20:5331 Մար, 2023
  • «Չաո»-ն վերադառնում է Դրամատիկական թատրոնի բեմ 20:5031 Մար, 2023
  • Համայնքային սոցիալական աշխատող-ՄՍԾ գործակցությունը կամրապնդվի 20:4731 Մար, 2023
  • Ռուսաստանն ապրիլի 1-ից կգլխավորի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 20:4331 Մար, 2023
  • ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի 2 խախտում. ՌԴ ՊՆ 20:3531 Մար, 2023
  • Երիտասարդների սոցիալական ներառման և ինքնադրսևորման համար պայմաններ ստեղծել. քննարկում ԿԳՄՍՆ-ում 20:2531 Մար, 2023
  • Խոշոր հրդեհ՝ Թբիլիսիի կենտրոնում 20:2131 Մար, 2023
  • Դվինում պեղումներ իրականացնող գիտնականները հնագիտական նոր շերտ են հայտնաբերել 20:1631 Մար, 2023
  • ԵՄ-ն պետք է զսպի Հայաստանին ուժով իր կամքը պարտադրելու՝ Ադրբեջանի հետագա փորձերը. Նիդերլանդների Clingendael ինստիտուտ 20:1031 Մար, 2023
  • Ժաննա Անդրեասյանը և Անն Լույոն այցելել են Գյումրու համար 1 դպրոց 20:0631 Մար, 2023
  • Արցախում 782 տնտեսվարող աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը 20:0131 Մար, 2023
  • Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 19:5531 Մար, 2023
  • Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա պատշաճ կոմունալ ենթակառուցվածքներ և բարեկարգ միջավայր. Տիգրան Ավինյան 19:4831 Մար, 2023
  • Տավուշի ոստիկանները հայտնաբերել են շուրջ 12 խմ կաղնու գերաններով բեռնված բեռնատար 19:4131 Մար, 2023
  • «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին խնդրել է դադարեցնել կաթնամթերքի մատակարարումները Ռուսաստան 19:3631 Մար, 2023
  • Արցախի ԱԳ նախարարը և Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը 19:2731 Մար, 2023
  • Քամու հետևանքով Շենգավիթում և Քանաքեռ-Զեյթունում ծառեր են տապալվել 19:2331 Մար, 2023
  • Նույնականացման քարտի տրամադրման կարգը կփոխվի, անձնագրայիններում կներդրվի էլեկտրոնային հերթագրում 19:1431 Մար, 2023
  • Բերքի ցրտահարման վտանգ կա. ի՞նչ մեթոդներ պետք է կիրառեն այգետերերը 19:0731 Մար, 2023
  • Լուրեր 19:00 | 31.03.2023 19:0031 Մար, 2023
  • Քննարկվել են էլեկտրամատակարարման ոլորտում քաղաքաշինական գործընթացներին առնչվող հարցեր 18:5931 Մար, 2023
  • Փոլադ Բյուլբյուլօղլուն Լավրովի տեղակալի հետ քննարկել է եռակողմ պայմանավորվածությունների կատարման հարցը 18:5131 Մար, 2023
  • Մհեր Սահակյանը մոտեցավ ինձ, հարձակվեց վրաս և դիմեց փախուստի. Վլադիմիր Վարդանյանը՝ միջադեպի մասին 18:4631 Մար, 2023
  • Ոստիկանները քաղաքացու մեքենայում հայտնաբերել են կոկաին 18:4431 Մար, 2023
  • ՇՄ նախարարության պարզաբանումը «Սևան» ազգային պարկի տարածքում հանրային լողափի կազմակերպման գործընթացի վերաբերյալ 18:3631 Մար, 2023
  • Հրդեհ՝ Անվտանգության միջազգային ակադեմիայի մարզադահլիճում. տարհանվել է 7 քաղաքացի 18:3031 Մար, 2023
  • Արմեն Գրիգորյանը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հայաստանի և ԼՂ-ի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը 18:2531 Մար, 2023
  • Համաշխարհային պատերազմի սպառնալիքը միանգամայն իրական է. Հունգարիայի վարչապետ 18:2131 Մար, 2023
  • Արևմտահայերէն լուրեր. 31 մարտ. 2023 18:1431 Մար, 2023
  • Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում 18:0731 Մար, 2023
  • Ինչո՞ւ չկան պատժամիջոցներ Ալիևի ռեժիմի դեմ. ֆրանսիացի պաշտոնյայի հարցադրումը 18:0131 Մար, 2023
  • Սերոբ Բեջանյանը, համատեղության կարգով, նշանակվել է Սինգապուրում Հայաստանի դեսպան 17:5531 Մար, 2023
  • Ստեղծարար արդյունաբերության զարգացման ծրագրերը փոխլրացնում են միմյանց. Արթուր Մարտիրոսյան 17:5231 Մար, 2023
  • Հայ ծանրորդները հերթական մեդալներն են նվաճել աշխարհի պատանեկան առաջնությունում 17:4631 Մար, 2023
  • Տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի հանրային քննարկում 17:4131 Մար, 2023
  • Պատգամավորի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ պատշաճ կերպով տեղեկացվել է ԱԺ նախագահը. ՔԿ-ն՝ միջադեպի մասին 17:3431 Մար, 2023
  • «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի քննարկում՝ Նարեկ Մկրտչյանի և Գնել Սանոսյանի գլխավորությամբ 17:3031 Մար, 2023
  • Ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ Հայաստանի զարգացման օրակարգից ոչ մի րոպե չպետք է շեղվենք. վարչապետ 17:2031 Մար, 2023
  • «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է 17:1031 Մար, 2023
  • Ես և Պուտինը կորոշենք և անհրաժեշտության դեպքում այստեղ կտեղակայենք ռազմավարական միջուկային զենք. Լուկաշենկո 17:0631 Մար, 2023
  • Լուրեր 17:00 | 31.03.2023 17:0031 Մար, 2023
  • Հայաստանը կմիանա ICAO ACT-SAF ծրագրին, ինչը հնարավորություն կտա կրճատելու ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ 16:5931 Մար, 2023
  • Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հրավիրված ԱԽ արտահերթ նիստում քննարկվել են Արցախի պաշտպանությանն առնչվող հարցեր 16:5431 Մար, 2023
  • «Հայաստան» դաշինքի պատգամավորները գործուղվել են ԱԺ՝ խաթարելու բնականոն գործընթացը. Արթուր Հովհաննիսյան 16:4931 Մար, 2023
  • ՏԿԵ նախարարի տեղակալը Միջպետական ավիացիոն կոմիտեի ղեկավարին է ներկայացրել քաղավիացիայի ոլորտում խնդիրները 16:4231 Մար, 2023
  • Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը ապրիլի 3-5-ը կբարձրանա 12-15 աստիճանով 16:3631 Մար, 2023
  • «Գրանդ մաստեր» ընկերությունը 2022-ին 4 մլրդ 910 մլն դրամի հարկեր և տուրքեր է վճարել 16:3031 Մար, 2023
  • Ինչո՞ւ են սնանկանում խոշոր բանկերը. վերլուծում են փորձագետները 16:2331 Մար, 2023
  • 3 անշարժ գույք, ավտոմեքենա. պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի հայտարարագիրը 16:1731 Մար, 2023
  • ՊՎԾ լիազորությունները կընդլայնվեն. օրինագիծն արդեն շրջանառվում է 16:1131 Մար, 2023
  • Արդարադատության միջազգային դատարանը մասնակիորեն բավարարել է Թեհրանի հայցն ընդդեմ ԱՄՆ-ի՝ իրանական ակտիվների գործով 16:0231 Մար, 2023
  • Թրաֆիքինգի և սեռական բռնության ենթարկվածներին տրամադրվում են վերականգնողական ծառայություններ 15:5631 Մար, 2023
  • «Հայաստան» հիմնադրամի՝ վերականգնվող էներգիայի ծրագրից օգտվողների շրջանակն ընդլայնվում է 15:5031 Մար, 2023
  • Ստոլտենբերգը ողջունել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի որոշումը 15:4131 Մար, 2023
  • Չարենցավանում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը 15:3131 Մար, 2023
  • Արտաքին լուսավորության ցանցով կապահովվեն մինչ օրս չլուսավորված մի շարք ջրավազաններ ու շատրվաններ 15:2131 Մար, 2023
  • Մարտի 30-ին Երևանում ծնվել է 67 երեխա 15:1331 Մար, 2023
  • 71-ամյա տղամարդը դանակահարել է 69-ամյա եղբորը 15:0431 Մար, 2023
  • Լուրեր 15:00 | 31.03.2023 15:0031 Մար, 2023
  • Ադրբեջանի կողմից կռվող ահաբեկիչները չեն լքել այդ երկրի տարածքը. Իրանի ցամաքային զորքերի հրամանատար 14:5531 Մար, 2023
  • Ադրբեջանի իշխանությունները պետք է բացատրություն տան. Քանանի 14:4431 Մար, 2023
  • Թեյերի արտադրություն՝ Ապարանի լեռների խոտաբույսերից և հատապտուղներից 14:3331 Մար, 2023
  • Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ 14:2231 Մար, 2023
  • Դատապարտյալի մոտից հայտնաբերվել են մեծ քանակությամբ կասկածելի զանգվածներ 14:1331 Մար, 2023
  • Փլուզում Ռոստոմի փողոցում. տուժածներ չկան 14:0231 Մար, 2023
  • Պատգամավորներից մեկը տարվել է Ոստիկանություն, մյուսը՝ դիմել բուժհաստատություն. ՔԿ-ն՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին 13:5331 Մար, 2023
  • «Առաջին օգնություն՝ կյանք փրկող գիտելիք»․ Հայկական Կարմիր խաչի դասընթացը 13:4631 Մար, 2023
  • Գեղագիտության ազգային կենտրոնն արվեստի ոլորտում ուղենիշային կառույց է, որի գործունեությունն ընդգրկում է նաև մարզերը. Ժաննա Անդրեասյան 13:3431 Մար, 2023
  • ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանին օգնելու համար 13:2531 Մար, 2023
  • ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանք կառաջադրվի 13:1831 Մար, 2023
  • ՔԿ-ում քննարկվել են մարդկանց թրաֆիքինգի վարույթներով քննության արդյունավետության բարձրացման հարցերը 13:0831 Մար, 2023
  • Լուրեր 13:00 | 31.03.2023 13:0031 Մար, 2023
  • «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ԱԺ-ում հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, հասցրել մարմնական վնասվածքներ 12:5831 Մար, 2023
  • Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը հղի է ապակայունացմամբ. ՀԱՊԿ 12:3931 Մար, 2023
  • Քաղաքացու ուղեբեռի սրբիչները ներծծված են եղել մեթադոնով. բացահայտվել է թմրամիջոցի անօրինական տեղափոխման դեպք 12:3331 Մար, 2023
  • Զորահավաքի երկրորդ ալիքի անցկացման ծրագրեր չկան. ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբ 12:2131 Մար, 2023
  • ԲՏԱ տեղակալը հայ-հնդկական համաժողովում ներկայացրել է ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված Կառավարության աջակցության ծրագրերը 12:0431 Մար, 2023
  • Կադրային բարեփոխումներ՝ Դատախազությունում 11:4831 Մար, 2023
  • ԼՂ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. ՌԴ ՊՆ 11:4031 Մար, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015