• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Սիսիանում ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալներով ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 64 տոկոսը, Անիում՝ 52.6 տոկոսը Սիսիանում ՏԻՄ ընտրությունների նախնական... 01:09
Սիսիան և Անի համայնքների ընտրողների վստահությունը պարտավորեցնող է. Նիկոլ Փաշինյան Սիսիան և Անի համայնքների... 00:56
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Սիսիան համայնքում նախնական տվյալներով ստացել է ձայների 63 տոկոսը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Սիսիան... 23:40
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Կացարանի հրդեհից զոհված զինծառայողների հարազատների հույզերը շահագործելով ապատեղեկատվության տարածումն անթույլատրելի է. ՔԿ
Իրավունք
19:1516 Փտր, 2023

Կացարանի հրդեհից զոհված զինծառայողների հարազատների հույզերը շահագործելով ապատեղեկատվության տարածումն անթույլատրելի է. ՔԿ

Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհից մահացած զինծառայողների ծնողների ներկայացուցչի գործառույթներն ստանձնած փաստաբանի կողմից վերջին օրերին հրապարակայնորեն արվում են հայտարարություններ, որոնք, որևէ աղերս չունենալով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալների հետ, ուղղված են իրականացվող քննության նկատմամբ տուժողների վստահությունը խաթարելուն, հանրության շրջանում տարածվող անհիմն, որոշ դեպքերում աբսուրդային ենթադրություններին ու ասեկոսեներին իրականության պատրանք հաղորդելուն։ Այս մասին ասված է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:
 
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է իբրև թե հրդեհը դիտավորությամբ այլ հանցագործության պարտակման հետ կապելու վերաբերյալ պնդումներին, հրդեհից առաջ զինծառայողների մահացած լինելու, այսպես կոչված «սեփական հետաքննության» հիման վրա արվող՝ կացարանում միայն զինվորների մահճակալներն այրված լինելու, դեպքի վայրում քննչական գործողությունները «փնթի» կատարված լինելու և նմանատիպ այլ պնդումներին։
 
Հատկանշական է այն հանգամանքը, որ փաստաբանն իրեն թույլ է տալիս նման պնդումներ անել ոչ միայն վարույթի նյութերին ընդհանրապես չտիրապետելու, այլ նաև՝ նշանակված բազմաթիվ փորձաքննությունների եզրակացություններն անգամ ստացված չլինելու պարագայում՝ ըստ էության հիմնվելով միայն սիրողական մակարդակի դատողությունների վրա։
 
Մինչդեռ, ձեռք բերված փաստական տվյալներն ավելի են ամրապնդում վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված դեպքի հանգամանքներն ու վարկածը, այդ թվում, ըստ նախնական տվյալների, հերքելով հրդեհից հետո մահացած զինծառայողների մարմիններն իրենց մահճակալների վրա հայտնաբերված լինելու հանգամանքը։ Ավելին՝ հաշվի առնելով կոնկրետ տվյալ դեպքում իրազեկված լինելու հանրային շահի գերակայությունը՝ հարկ ենք համարում նշել, որ զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ն մեղադրյալի դատավարական կարգավիճակով տված ցուցմունքով, ըստ էության, հաստատել է վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված վարկածը՝ որպես կպչան ավտոբենզին օգտագործելու, 5 լիտրանոց տարայով բենզինն իր կողմից կացարան բերելու և վառարանը դրանով վառելու, կրակի տարածման ընթացքի, իր կողմից այն հանգցնելու փորձերի և այլ գործողությունների վերաբերյալ։
 
Քրեական վարույթով ապացուցողական և վարութային ծավալուն գործողությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումները մեծ ինտենսիվությամբ շարունակվում են։
 
Քննությանը հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ ստանալու նպատակով նշանակված են բազմաթիվ փորձաքննություններ, այդ թվում նաև՝ հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական, նյութագիտական, ձգաբանական, հետքաբանական, շինարարատեխնիկալան, ապրանքագիտական համալիր փորձաքննություն, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել։
 
Ներկա փուլում ընթանում է մահացած զինծառայողների ծնողներին, հարազատներին որպես տուժող ճանաչելու և նրանց հետ համապատասխան քննչական գործողություններ կատարելու գործընթացը։ Դրա շրջանակներում վերջիններս լիարժեք հնարավորություն ունեն ներկայացնելու դեպքի վերաբերյալ իրենց ունեցած տեղեկություններն ու տվյալները։
 
ՀՀ քննչական կոմիտեն հավաստիացնում է, որ որոշակիություն և փաստական հենք ունեցող բոլոր նմանատիպ տվյալները վարույթի շրջանակներում դարձվելու են ստուգման առարկա։
 
Հետևաբար, անթույլատրելի ենք համարում քննության ներկա փուլում նախաքննական տվյալների հրապարակման առումով քննչական մարմնի ունեցած կաշկանդվածությունից ու սահմանափակումներից օգտվելով՝ առանց որևէ հիմքի ապատեղեկատվության տարածման, արհեստականորեն հանրային կրքեր բորբոքելու, զոհված զինծառայողների հարազատների վիշտը, հուզական վիճակը շահագործելու դրսևորումները։

 

Դիտումների քանակ664
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Անահիտ Ավանեսյանը՝ կացարանում բռնկված հրդեհի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին 13:1109 Փտր, 2023 Անահիտ Ավանեսյանը՝ կացարանում բռնկված հրդեհի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին Հասարակություն
  • Կյանքին վտանգ չի սպառնում. Ավանեսյանը՝ վաշտի կացարանում հրդեհից տուժածների առողջական վիճակի մասին 12:1202 Փտր, 2023 Կյանքին վտանգ չի սպառնում. Ավանեսյանը՝ վաշտի կացարանում հրդեհից տուժածների առողջական վիճակի մասին Հասարակություն
  • Զինդատախազը կայազորների դատախազներին կարգադրել է ուսումնասիրություն իրականացնել տիպային զորանոցի կառուցվածք չունեցող կացարաններում 15:2326 Հնվ, 2023 Զինդատախազը կայազորների դատախազներին կարգադրել է ուսումնասիրություն իրականացնել տիպային զորանոցի կառուցվածք չունեցող կացարաններում Իրավունք
  • Պապիկյանն այցելել է զինծառայողների կացարանում բռնկված հրդեհի վայր. նախարարը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել հրդեհային անվտանգության պահպանման կանոնները 15:1821 Հնվ, 2023 Պապիկյանն այցելել է զինծառայողների կացարանում բռնկված հրդեհի վայր. նախարարը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել հրդեհային անվտանգության պահպանման կանոնները Բանակ
  • Կապիտանն ավտոբենզինով փորձել է վառել վառարանը. մանրամասներ ՊՆ զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհից 23:5219 Հնվ, 2023 Կապիտանն ավտոբենզինով փորձել է վառել վառարանը. մանրամասներ ՊՆ զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհից Հասարակություն
  • Նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել են վկաներ. քննիչը՝ վաշտի կացարանում բռնկված հրդեհի մասին 17:5519 Հնվ, 2023 Նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել են վկաներ. քննիչը՝ վաշտի կացարանում բռնկված հրդեհի մասին Հասարակություն
  • Տարածքը սահմանազատված է. կադրեր վաշտի հրդեհված կացարանից 17:1919 Հնվ, 2023 Տարածքը սահմանազատված է. կադրեր վաշտի հրդեհված կացարանից
  • Պետք է կոնկրետ անհատական հետևանքներ լինեն. վարչապետն անդրադարձել է ՊՆ զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքներին 13:4219 Հնվ, 2023 Պետք է կոնկրետ անհատական հետևանքներ լինեն. վարչապետն անդրադարձել է ՊՆ զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքներին Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Սիսիանում ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալներով ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 64 տոկոսը, Անիում՝ 52.6 տոկոսը 01:0927 Մար, 2023
  • Սիսիան և Անի համայնքների ընտրողների վստահությունը պարտավորեցնող է. Նիկոլ Փաշինյան 00:5627 Մար, 2023
  • ՀՀ պետական պարտքը ՀՆԱ-ի համեմատ նվազել է՝ կազմելով 47 տոկոս 23:4826 Մար, 2023
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Սիսիան համայնքում նախնական տվյալներով ստացել է ձայների 63 տոկոսը 23:4026 Մար, 2023
  • Հայտնի են Անիի մի շարք բնակավայրերում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 23:2326 Մար, 2023
  • Ըստ նախնական տվյալների` Անիում «Քաղաքացիական պայմանագիրն» ունի ընտրողների ձայների կեսից ավելին 23:0326 Մար, 2023
  • Անի համայնքի ընտրատեղամասերում ընթանում է ձայների հաշվարկ 22:4326 Մար, 2023
  • Թեհրանի և Բաքվի միջև լարվածությունը շարունակաբար աճում է 22:3326 Մար, 2023
  • Սիսիանում մեծ խախտումներ քվեարկության ընթացքում չեն արձանագրվել. Իոաննիսյան 22:3026 Մար, 2023
  • Սիսիան և Անի համայնքներում քվեարկությանը մասնակցել է 21226 քաղաքացի. ԿԸՀ 21:3426 Մար, 2023
  • Սիսիանում ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը հայտնի է 21:2826 Մար, 2023
  • Ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ հրապարակումներում առկա փաստական տվյալները հանցագործության հատկանիշ չեն պարունակել. ՀՀ դատախազություն 21:1526 Մար, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 26.03.2023 21:0026 Մար, 2023
  • Նյու Յորքում տեղի կունենա Orion Summit 2023-ը | Հարցազրույց Էմմա Առաքելյանի հետ 20:5726 Մար, 2023
  • Նորակառույցները գազամատակարարման խնդիր չեն ունենա 20:3526 Մար, 2023
  • Ժամը 20։00-ին փակվել են բոլոր 61 ընտրատեղամասերը 20:0926 Մար, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 26.03.2023 19:3326 Մար, 2023
  • 3 մագնիտուդով երկրաշարժ Սպիտակից 4 կմ հյուսիս-արևելք 19:1326 Մար, 2023
  • Ժամը 17։00-ին Սիսիան և Անի համայնքներում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 46․59 տոկոսը. ԿԸՀ 18:1026 Մար, 2023
  • Սիսիանում ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 9594 ընտրող 17:4626 Մար, 2023
  • ՏԻՄ ընտրություններ Անի համայնքում | ՈՒՂԻՂ 17:3626 Մար, 2023
  • ՏԻՄ ընտրություններ Սիսիան համայնքում | ՈՒՂԻՂ 17:3026 Մար, 2023
  • Ավարտվում են «Եռաբլուրի» հարակից լանջերում անտառի հիմնման նախապատրաստական աշխատանքները 16:5826 Մար, 2023
  • Նիկոլ Փաշինյանն օգնում է Դիլիջանում աղբ հավաքող ռելոկանտներին 16:3526 Մար, 2023
  • Ժամը 14։00-ի դրությամբ Անիում քվեարկել է ընտրողների 35.69 տոկոսը 16:0526 Մար, 2023
  • Սիսիանում հայտնաբերել ենք քվեարկության պրոցեսի հետ կապված խնդիրներ, բայց դրանք անմիջապես լուծվել են. Դանիել Իոաննիսյան 15:4426 Մար, 2023
  • Ժամը 14։00-ի դրությամբ Սիսիանում ընտրություններին մասնակցել է 6836, Անիում՝ 5703 քաղաքացի. ԿԸՀ 15:2926 Մար, 2023
  • ՏԻՄ ընտրություններ Անի համայնքում | ՈՒՂԻՂ 15:1226 Մար, 2023
  • Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Արցախի քաղաքացիների ուղղությամբ 15:1226 Մար, 2023
  • ՏԻՄ ընտրություններ Սիսիան համայնքում | ՈՒՂԻՂ 15:0026 Մար, 2023
  • Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ 14:1526 Մար, 2023
  • Քաղաքապետարանն ամեն կերպ նպաստելու է գազամատակարարումը Երևանի բոլոր բնակիչներին հասանելի դարձնելուն. Ավինյան 14:0126 Մար, 2023
  • Ընտրություններն անցնում են նորմալ պայմաններում. 33/03 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ 13:4826 Մար, 2023
  • Ժամը 11-ի դրությամբ Սիսիանում ընտրությանը մասնակցել է 2490 քաղաքացի 13:2626 Մար, 2023
  • ՏԻՄ ընտրություններ Անի համայնքում | ՈՒՂԻՂ 13:0526 Մար, 2023
  • ՏԻՄ ընտրություններ Սիսիան համայնքում | ՈՒՂԻՂ 13:0026 Մար, 2023
  • Սպորտը պետք է հաշտեցնի ազգերին. Վահագն Խաչատուրյանը՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման մասին 12:5126 Մար, 2023
  • Լարսը փակ է բեռնատարների համար 12:4626 Մար, 2023
  • Սիսիան և Անի համայնքներում ժամը 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 10․78%-ը. ԿԸՀ 12:2326 Մար, 2023
  • Ռելոկանտները աղբ են հավաքում Դիլիջանում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել 12:0726 Մար, 2023
  • Եղվարդում և Քասախում գործարկվելու են էլեկտրական շչակներ 11:5226 Մար, 2023
  • ՃՏՊ Կապան-Աղվանի ավտոճանապարհին. կա զոհ 10:3626 Մար, 2023
  • Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են 09:0926 Մար, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015