• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Վրաստանի բանտերը գերբնակեցված են. կալանավորների թիվը գերազանցել է 12 000-ը. «Հարևաններ» Վրաստանի բանտերը գերբնակեցված են.... 20:28
Մեծ թվով ներդրողներ կժամանեն ՀՀ՝ պայմանագրեր կնքելու նպատակով Մեծ թվով ներդրողներ կժամանեն... 19:35
Օրը՝ 60 վայրկյանում | 06.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 06.07.2026 20:09
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 20:1212 Մայ, 2022

2022-ի առաջին եռամսյակում ՀՀ-Իրան առևտրաշրջանառության ծավալներն աճել են

Աշխարհաքաղաքական իրավիճակն ու տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են արագացնել նախատեսված ծրագրերի իրականացումը: Հայ-իրանական գործարար համաժողովին ընդգծում է Հայաստանում Իրանի դեսպանը: Աբբաս Բադախշան Զոհուրիի խոսքով՝ չնայած Իրանի ու Հայաստանի 3000-ամյա պատմությանն ու հարաբերությունների բարձր մակարդակին՝ տնտեսական կապերն այսօր բավարար են գնահատվում:

Աբբաս Բադախշան Զոհուրի (ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Կարծում եմ՝ երկու երկրների միջև առկա է առևտրատնտեսական կապերի չիրացված մեծ ներուժ:

Դեսպանը հուսով է՝ համաժողովը և գործարարների միջև շփումները կլրացնեն այդ բացը:

Աբբաս Բադախշան Զոհուրի - 25 տարի առաջ Հայաստանի և Իրանի միջև տեղի ունեցան Նորդուզից Երևան ճանապարհի կառուցման առաջին բանակցությունները, սակայն մինչև հիմա այդ ճանապարհը կառուցված չէ: Պետք է լուրջ ուշադրություն դարձնել ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում՝ Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությանը։ Պատկերացրեք ապրանքաշրջանառության ծավալը, որը կապահովի Հնդկական օվկիանոս - Սև ծով և ԵՄ ճանապարհային միջանցքը։ Այդ ճանապարհին երկու կարևոր երկիր կա՝ Հայաստանն ու Իրանը:

Այս հարցերը այսօր պաշտոնական Երևանի և Թեհրանի օրակարգում են՝ ասում է Զոհուրին: Դեսպանի խոսքով՝ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստին համաձայնություններ են ձեռք բերվել Իրանից Հայաստան գազի մատակարարման ծավալներն ավելացնելու մասին: Այսօր Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը թույլ է տալիս ավելի շատ գազ ներկրել:

Արսեն Ավագյան (ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Թողունակությունը 6 մլն խմ է, օգտագործում ենք 1 միլիոնը, այսինքն՝ դրա հնարավորությունը կա:

Իրանը Հայաստանը դիտարկում է որպես դարպաս ԵԱՏՄ երկրների շուկաներ դուրս գալու համար՝ ընդգծում է Իրանի Էներգետիկայի նախարարի խորհրդականը:

Մահմուդ Ալի Ֆարանաքյան (ԻՀՀ Էներգետիկայի նախարարի խորհրդական) - Հայաստանի միջոցով մենք կարող ենք աշխատել նաև Ազատ առևտրի համաձայնագրի երկրների հետ: Այսօր արդեն Հայաստանի հետ գործակցության 30 ուղղություն է նախանշվել:

Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարը վստահեցնում է՝ համաժողովը գործարար կապերի հաստատման և նոր ծրագրերի իրականացման լավ հնարավորություն է: Ծրագրերից մեկով, օրինակ՝ մեր երկրով կանցնի Հնդկական օվկիանոսը Եվրոպային կապող առևտրային ճանապարհներից մեկը:

Արմեն Արզումանյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Հետաքրքիր պրոյեկտ է, որ կարող է Հնդկական օվկիանոսից ապրանքները գան հասնեն մինչև Իրան, հետո՝ Հայաստան ու Վրաստան, գնան ՌԴ և ԵՄ:

Առաջին անգամ Հայաստանի և Իրանի «Մեղրի» և «Արաս» ազատ տնտեսական գոտիների միջև կնքվեց նաև համագործակցության հուշագիր, որով դյուրինացվում է իրանական և հայկական ներդրողների մուտքը երկու երկրների ազատ տնտեսական գոտիներ: «Արասը» տեղակայված է 510 մլն քառակուսի մետր տարածքում և մեծ հնարավորություններ կարող է տալ հայ գործարարներին:

Մոհսեն Նարիման («Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն) - Այսօր արդեն պայմանավորվեցինք, որ մեր պողպատ արտադրող ընկերություններից մեկը իր գործունեությունը կծավալի նաև «Մեղրի» ազատ տնտեսական գոտում:

Իրանցի գործարար Սալի Նոբախտը մի քանի տարի Իրանից Հայաստան մի շարք ապրանքատեսակներ է ներմուծում: Մտածում է նաև հենց տեղում արտադրություն կազմակերպելու մասին: Այս ընթացքում հասցրել է նաև հայերեն սովորել:

Սալի Նոբախտ (գործարար) - Դուբայում աշխատում եմ, բայց ստեղ ավելի հեշտ ա:

Անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը, թե մայիսի 21-ից Իրան մուտք գործող հայկական պետհամարանիշով մեքենաներից գանձվելու է 120 դոլար, Հայաստանում Իրանը դեսպանը նշում է:

Աբբաս Բադախշան Զոհուրի - Պաշտոնական նման տեղեկատվություն չկա:

Ի դեպ, ընթացիկ տարվա հունվար-մարտին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 140 մլն դոլար, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է մոտ 37 տոկոսով: Հայաստանում պաշտոնապես գրանցված է իրանական կապիտալի մասնակցությամբ 63 ձեռնարկություն։

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

Դիտումների քանակ83
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • «Էրազմուս+» նախաձեռնությունը ԵՄ-Հայաստան գործընկերության ամենատեսանելի և ազդեցիկ դրսևորումներից մեկն է. Մարագոս 18:2407 Հլս, 2026
  • Հայտնաբերվել է 452 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:1307 Հլս, 2026
  • Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկին՝ Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ 17:5907 Հլս, 2026
  • Իմ անունից հաղորդագրություններ են ուղարկվում. Նազելի Բաղդասարյանը զգուշացնում է 17:4607 Հլս, 2026
  • Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս 17:3407 Հլս, 2026
  • Ուկրաինայի տեղը ՆԱՏՕ-ում է, քանի որ Ուկրաինայի հետ ՆԱՏՕ-ն ապագայի դաշինք է. Զելենսկի 17:3307 Հլս, 2026
  • Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար. Ճանապարհային դեպարտամենտ 17:2507 Հլս, 2026
  • Քանի զբոսաշրջիկ է հունիսին այցելել Հայաստան. Զբոսաշրջության կոմիտեն տվյալներ է հրապարակել 17:1907 Հլս, 2026
  • Ամփոփվել է «Մշակութային վերջին զանգ» մրցույթը․ հաղթել է 22 դպրոց 17:1107 Հլս, 2026
  • Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին 17:0207 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Երբ հազարավոր ԱԹՍ-ներ թռչեն դեպի Մոսկվա, Պուտինն ամեն ինչ կհասկանա. Զելենսկի 17:0007 Հլս, 2026
  • Դամասկոսում եմ՝ արտահայտելու Ֆրանսիայի հանձնառությունը և աջակցությունը սիրիացի ժողովրդին. Մակրոն 16:5807 Հլս, 2026
  • ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության մեկամսյա աշխատանքի ամփոփում 16:5207 Հլս, 2026
  • Հայաստանի և ԱՄԷ-ի վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը 16:4207 Հլս, 2026
  • Հարգե՛ք ձեր ստորագրությունը. Արաղչին՝ ԱՄՆ-ին 16:3407 Հլս, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը 16:1807 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում 16:1507 Հլս, 2026
  • Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում 16:1307 Հլս, 2026
  • Դատախազությունը Սևանա լճի ափամերձ՝ 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ միջնորդագիր է ներկայացրել 16:1007 Հլս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետը հատուկ բանակային զորամիավորման անձնակազմին ներկայացրել է նոր հրամանատարին 16:0307 Հլս, 2026
  • Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը Գյուլենի շարժման գործողության մաս էր. Թուրքիայի դատարան 15:5907 Հլս, 2026
  • Գևորգ Պապոյանը ԱՄԷ, Քուվեյթի, Իրաքի և Կատարի դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնման հնարավորությունները 15:5107 Հլս, 2026
  • Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների 15:4307 Հլս, 2026
  • Թուրքիան ունի դաշինքի ամենամեծ և լավագույնս պատրաստված զինված ուժերից մեկը. Ռյուտե 15:3107 Հլս, 2026
  • Գևորգ Պապոյանը Ինդոնեզիայի արդյունաբերության նախարարի հետ քննարկել է երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հնարավորությունը 15:1607 Հլս, 2026
  • Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ 15:0507 Հլս, 2026
  • Ալիևը բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում Թրամփի հատուկ դերակատարումը 15:0107 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Դասաժամերի բաշխման դիմաց կաշառք․ պաշտոնատար անձի գործով նախաքննությունն ավարտվել է 15:0007 Հլս, 2026
  • Պետությանը կվերադարձվի 2 միլիոն 490 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է 14:5007 Հլս, 2026
  • Մեկնարկել է «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի ինտենսիվ ինկուբացիոն փուլը 14:2207 Հլս, 2026
  • Աշտարակում լիմոնադի արտադրամասի գործունեություն է կասեցվել 13:5707 Հլս, 2026
  • ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Դիլիջան համայնքի Շամախյան տեղամասում գտնվող՝ 67 հա մակերեսով հողամասը. Փաշինյան 13:4607 Հլս, 2026
  • ՆԳՆ ներկայացուցիչները Վիեննայում մասնակցել են «Միգրանտների մաքսանենգության դեմ պայքարի գլոբալ դաշինքի» բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը 13:4207 Հլս, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 13:2607 Հլս, 2026
  • Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն 13:1107 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | 30 մլն դրամի վնաս ապօրինի որսի գործով. Ծառուկյանի առանձնատնից առգրավվել է 190 խրտվիլակ 13:0007 Հլս, 2026
  • Ուկրաինայում կարգավորումը շատ ավելի մոտ է, քան մարդիկ պատկերացնում են. Թրամփ 12:5207 Հլս, 2026
  • ՆԱՏՕ-ի չորս երկրներ պաշտպանության ֆինանսավորման նոր մեխանիզմ կստեղծեն 12:4207 Հլս, 2026
  • Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումը 12:2907 Հլս, 2026
  • Այսօր Անկարայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը 12:2407 Հլս, 2026
  • Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել 12:1607 Հլս, 2026
  • Եթե սպառնալիքները չդադարեն, ԱՄՆ-ի հետ բանակցությունները կասկածի տակ կհայտնվեն. Արաղչի 12:0807 Հլս, 2026
  • Քոլեջների տնօրեններին ներկայացվել է ընդունելության նոր կարգը 11:4707 Հլս, 2026
  • Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը 11:3107 Հլս, 2026
  • Վնասվել են տանիքներ, գազատար խողովակ, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր. ուժեղ քամու հետևանքները 11:1607 Հլս, 2026
  • Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին 11:0307 Հլս, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք 10:5207 Հլս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններին 10:3407 Հլս, 2026
  • Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է 10:2807 Հլս, 2026
  • ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորումին 10:1807 Հլս, 2026
  • «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում 10:0407 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | Ծիրանը խորհրդանշում է ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունը. Մարթա Կոսը ջեմ է պատրաստել 10:0007 Հլս, 2026
  • Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը 09:5607 Հլս, 2026
  • Փոքր պետության մրցունակությունը կառուցվում է խելացի թվային լուծումների, արդյունավետ ռիսկերի կառավարման և պետություն–բիզնես գործընկերության վրա․ ՊԵԿ նախագահ 09:5307 Հլս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 09:4407 Հլս, 2026
  • Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Պապոյան 09:3007 Հլս, 2026
  • Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը որևէ միջամտություն անթույլատրելի է. ՄԻՊ-ը հանդիպել է ԵՄ օմբուդսման Թերեզա Անժինյուի հետ 09:2107 Հլս, 2026
  • Ընդհանուր անզգայացման ժամանակակից ապարատ՝ Ստեփանավանի ԲԿ-ին 09:1007 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:3507 Հլս, 2026
  • Հայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները․ ՄԱԿ-ում կանխարգելման օրակարգի առաջմղման գործում շեշտվել է Հայաստանի առաջատար դերը 08:1407 Հլս, 2026
  • «Դերժավա-Ս» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 356 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0507 Հլս, 2026
  • Հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի տներից մեկում 01:0407 Հլս, 2026
  • ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում 00:5007 Հլս, 2026
  • Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան 00:3707 Հլս, 2026
  • Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով 00:1507 Հլս, 2026
  • Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ 00:0007 Հլս, 2026
  • ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել 23:3906 Հլս, 2026
  • «Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում 23:1106 Հլս, 2026
  • Գիտությունը՝ սրճարանում 23:0006 Հլս, 2026
  • Մաեստրոն «վերադարձել» է Ժամանակակից արվեստի թանգարան 22:4806 Հլս, 2026
  • Ընտրություններից հետո հանդիպումը ժամացույցները ճշտելու լավ հնարավորություն է. Փաշինյանը՝ Միշուստինին 22:3306 Հլս, 2026
  • Ծառուկյանի մեղադրանքները. կեղծել են մաքսային հայտարարագրերը, հափշտակել միլիոնավոր դոլարների գույք 22:1506 Հլս, 2026
  • Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր․ ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել 22:0606 Հլս, 2026
  • Հարցազրույց Վասիլիս Մարագոսի հետ 22:0506 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 6. 2026 21:5106 Հլս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիի և Երևանի մի շարք հասցեներում 21:3106 Հլս, 2026
  • ՀՀ-ում կանայք ստանձնում են առաջնորդող դերեր 21:1406 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Ավելի քան 21 մլն դոլարի ենթադրյալ խարդախության սխեմա. մանրամասներ Ծառուկյանի գործից 21:0006 Հլս, 2026
  • Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի 20:5306 Հլս, 2026
  • Յուլիս 6-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5006 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն ակնկալում է Հորմուզի նեղուցի հարցը քննարկել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում. CNN 20:4406 Հլս, 2026
  • Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի 20:3906 Հլս, 2026
  • Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են վերջ դնել հակամարտությանը 20:3306 Հլս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ 20:2706 Հլս, 2026
  • Արագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան զոհեր 20:1806 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 06.07.2026 20:0906 Հլս, 2026
  • Այսօրվանից կարելի է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար՝ առանց որակավորման քննությունների 20:0206 Հլս, 2026
  • Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է 19:5506 Հլս, 2026
  • Հայտնի են Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները 19:5306 Հլս, 2026
  • Լուկաշենկոն խոստացել է զորքեր չուղարկել Ուկրաինա 19:4706 Հլս, 2026
  • Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակից 19:3606 Հլս, 2026
  • Ոստիկանությունը բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և պահման դեպքեր 19:3006 Հլս, 2026
  • ԲՏԱՆ-ի աջակցությամբ հայկական ընկերությունները մասնակցել են Gitex AI Europe 2026 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին 19:2106 Հլս, 2026
  • Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien 19:1206 Հլս, 2026
  • Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում 19:0406 Հլս, 2026
  • Լուրեր 19։00 | Խուզարկություններ և ձերբակալություններ. «Հայաստան» դաշինքին առնչվող նոր գաղտնալսում 19:0006 Հլս, 2026
  • Արվեստի երկխոսություն՝ երեխաների և արտասահմանցի արվեստագետների միջև 18:5506 Հլս, 2026
  • Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի կազմակերպման հարցերը 18:4606 Հլս, 2026
  • Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին 18:3706 Հլս, 2026
  • Ծառերը՝ մանրադիտակի տակ «Հայբույս» ամենամյա փառատոնում 18:3006 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015