Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:
Ըստ այդմ՝ ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը և հունվարի 6-ը:
Ամանորի մյուս օրերը կլինեն աշխատանքային:
Ավելի վաղ Քերոբյանը նշել էր, որ տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցությունն են թողնում ինչպես ՀՆԱ-ի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման, արտահանման և ներմուծման ծավալների, ինչպես նաև տեղական և օտարերկրյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա: