• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 22.12.2025 Օրը՝ 60 վայրկյանում | 22.12.2025 20:07
Հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ. Մեծ բանավեճ Հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ.... 22:44
Տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում ավելի լայն տարածաշրջանի երկրների համար. վարչապետ Տեղի ունեցող բարենպաստ և... 21:42
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 11:4427 Հոկ, 2021

Հոկտեմբերի 27-ի գործով 22 տարի անց հարցաքննվել է Նաիրի Հունանյանը, առգրավվել են ձայնագրություններ

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 22 տարի անց վերաբացված քրեական գործով հարցաքննվել է ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը:

Բացի նրանից հարցաքննվել են նաև նրա եղբայրը՝ Կարեն Հունանյանը, ոճրագործության մյուս մասնակիցներ Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը և ահաբեկչությանը զոհ դարձած ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը:

Հենց նրա բողոքի հիման վրա էլ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ վերաբացվել է 17 տարի առաջ կարճված քրեական գործը, որով պետք է պարզվի հանցագործությանը հնարավոր առնչություն ունեցած անձանց, կազմակերպիչների շրջանակը:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան - Մենք վերաբացել ենք դեռևս շուրջ 15 տարի առաջ կազմակերպիչների վերաբերյալ փակված վարույթը: Ոչ թե ֆորմալ դատավարական գործողություն է իրականացվել, նաև տեսել ենք այդ քրեական գործով բազում անելիքներ, դրանով պայմանավորված՝ շատ ծավալուն դատավարական միջոցառումներ ձեռնարկելու ցուցում է տվել նախաքննական մարմնին հսկող դատախազը, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ իմ կողմից հանձնարարություն է տրվել ԱԱԾ տնօրենին: Իհարկե, այստեղ նաև, ցավոք, ունենք հասկանալի դժվարին պատճառներ. դեպքից անցել է շուրջ 20 տարուց ավելի ժամանակ, առանձին անձինք ուղղակի կենդանի չեն և այլն: Բայց մեր ունեցած բոլոր հնարավորությունները պետք է փորձենք:

Գործով հսկողություն իրականացնող դատախազ Դավիթ Աղաջանյանն էլ հավելում է՝ նախաքննությունը գտնվում է ակտիվ փուլում:

ԱԱԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Դավիթ Աղաջանյան - Մասնավորապես, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով հանցավոր գործողություններին հնարավոր առնչություն ունեցած անձանց պարզելու, օգտագործված ապօրինի զենքի, ռազմամթերքին առնչություն ունեցող անձանց պարզելու, ինչպես նաև հանցագործությունը կանխելու պարտականություն ունեցող անձանց պարզելու նպատակով հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի անձինք:

Բացի դրանից՝ վերաբացված քրեական գործով կատարվել են բազմաթիվ առգրավումներ:

Դավիթ Աղաջանյան - Դատական դեպարտամենտի արխիվից առգրավվել են 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննական հատորները, քրեական գործին կցված ձայնագրությունները, ինչպես նաև նույն գործի գաղտնի մասը: Բացի դրանից՝ դեպարտամենտի արխիվից առգրավել են կոնկրետ անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննական և դատաքննական նյութերը, իսկ դատախազության արխիվից առգրավվել է անջատված մասով քրեական գործին կցված փաթեթը: Առգրավված ձայնագրությունների մասով նշանակվել է փորձաքննություն, որն ընթացքի մեջ է: Նույն ժամանակահատվածում ՀՀ քրեակատարողական ծառայությունից և ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումներից առգրավվել են քրեական գործով հետաքրքրություն ներկայացնող անձանց վերաբերյալ կազմված անձնական գործերը:

Բացի դրանից՝ քրեական գործով ստացվել են բազմաթիվ դիմումներ, միջնորդություններ, կից ներկայացված փաստաթղթեր, որոնց վերաբերյալ հարցաքննվել են դիմումատուները, զննության են ենթարկվել ներկայացված փաստաթղթերը, և դրանց արժանահավատությունը ստուգելու նպատակով համապատասխան հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Դավիթ Աղաջանյան - Ստացված փաստական տվյալների հիման վրա քրեական գործով առաջ են քաշվել մի շարք քննչական վարկածներ, և կազմվել է քննության պլան, ներկայումս նախաքննությունը քրեական գործով շարունակվում է, և 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, ինչպես նաև գործով բազմակողմանի լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով իրականացվում են համապատասխան դատավարական գործողություններ:

22 տարի առաջ՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանն ընդհատվեց կրակահերթով՝ գլխատվեց քաղաքական էլիտան: Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկչական խմբի հարձակման հետևանքով խորհրդարանի շենքում սպանվեցին Հայաստանի իշխող քաղաքական ուժի ղեկավարները՝ վարչապետ Վազգեն Սարգսյանը և Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի և Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը:

Ոճրագործության հետ առնչվող մի շարք անձինք կասկածելի հանգամանքներում մահացել են: Մասնավորապես, մահվան առաջին դեպքը տեղի է ունեցել ողբերգությունից 1 տարի անց:

2000 թվականին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, իր բանտախցում, ըստ պաշտոնական տեղեկատվության, էլեկտրահարումից մահացել է կասկածյալ Նորայր Եղիազարյանը, որը մասնագիտությամբ էլեկտրիկ էր: Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ Եղիազարյանը մահացել էր 220 վոլտ հոսանքից: Իսկ ըստ շրջանառվող լուրերի՝ Նորայր Եղիազարյանի գլխին հարվածի հետքեր էին հայտնաբերվել, ինչը, սակայն, պաշտոնապես չի հաստատվել:

2002 թ. իր տան շքամուտքում սպանվեց Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ, այս գործով առանցքային վկա 36-ամյա Տիգրան Նաղդալյանը: Չնայած որ նրա սպանության համար մեղադրվել և դատապարտվել է Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը, սակայն շատերը պնդում են, որ Նաղդալյանը սպանվեց որպես Հոկտեմբերի 27-ի վկա:

Մահվան հաջորդ դեպքը տեղի է ունեցել 2004 թվականին: Կրկին իր բանտախցում, ըստ պաշտոնական տեղեկատվության, ինքնասպան է եղել Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը` կախվելու միջոցով: Սակայն դեռևս դատաքննության ընթացքում Վռամ Գալստյանը, որը ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի քեռին էր, պարբերաբար հայտարարել էր, որ իրեն հոգեմետ դեղեր են ներարկում և ամեն ինչ անում են, որ ինքնասպան լինի, որպեսզի ճշմարտությունը չբացահայտվի:

Այնուհետև՝ Վռամ Գալստյանի «ինքնասպանությունից» մի քանի ամիս անց, 2004-ին, Ապարան-Երևան ավտոճանապարհին վթարի ենթարկվեց Հոկտեմբերի 27-ի գործով կալանավորված, հետագայում ազատ արձակված ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի եղբայրը: Վթարից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել, սակայն գիտակցության չգալով՝ մահացել: Նույն տարում, կրկին ավտովթարից, ԱՄՆ-ում մահացել է գործով վկա, ԱԺ նախկին բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը:

2004 թ. Ազգային ժողովի շենքում կախվեց խորհրդարանի արձանագրային բաժնի աշխատակցուհի 45-ամյա Հասմիկ Աբրահամյանը, որը նույնպես այս գործով վկաների ցուցակում էր: Իսկ, ահա, 2010 թ. մայիսին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ իր անկողնում, հայտնաբերվել է Հոկտեմբերի 27-ի գործով 14 տարի ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանի դին: Նրա պատժի ժամկետը լրանալու էր 2012-ին: Ըստ նախնական եզրակացության՝ 57-ամյա Համլետ Ստեփանյանի մահվան պատճառ էր հանդիսացել սրտի կաթվածը: Նրա պաշտպանները նշել են, սակայն, որ նա նախկինում սրտի հետ կապված որևէ խնդիր չի ունեցել:

2014-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում մահացել է այս գործով կարևորագույն վկաներից մեկը`1999-ին ազգային հեռուստատեսության թղթակից-մեկնաբան, Նաիրի Հունանյանի մտերիմ ընկեր Տիգրան Նազարյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ Տիգրան Նազարյանը մահացել է քաղցկեղից: Նա ահաբեկչության օրը գնացել էր Ազգային ժողովի դահլիճ և մոտ երկու ժամ զրուցել Նաիրի Հունանյանի հետ:

Իսկ, ահա, Հոկտեմբերի 27-ի գործը քննած դատավոր Սամվել Ուզունյանը այլ գործով հետախուզման մեջ է:

 

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Դիտումների քանակ446
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը 10:0927 Հոկ, 2021 ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը Հասարակություն
  • Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 22-րդ տարելիցն է 09:0027 Հոկ, 2021 Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 22-րդ տարելիցն է Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի մի շարք շրջանների 19:1123 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | Ատեստավորված 4600 ոստիկան ստանում է հավելավճար | 23.12.2025 19:0023 Դեկ, 2025
  • Վթար Երևանում. տուժածը հոսպիտալացվել է 18:5923 Դեկ, 2025
  • Ատեստավորման նոր մեխանիզմը նպաստում է ոստիկանների ծառայողական աճին 18:5423 Դեկ, 2025
  • Հայաստանում տղամարդիկ 1.6 անգամ ավելի բարձր են վարձատրվում, քան կանայք 18:4123 Դեկ, 2025
  • Չինաստանի ԱԳՆ-ն Կիևին կոչ է արել պատժամիջոցներ չսահմանել ՉԺՀ քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ 18:3223 Դեկ, 2025
  • ՀԷՑ-ը սկսել է մատուցել վճարովի հիմունքներով լրացուցիչ ծառայություններ 18:2023 Դեկ, 2025
  • Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը 18:0923 Դեկ, 2025
  • Անչափահասները՝ անվտանգ միջավայրում. քննարկում 17:5623 Դեկ, 2025
  • ՀՀ նախագահը Ռուբեն Նազարեթյանին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով 17:4623 Դեկ, 2025
  • Աշտարակ համայնքում ավարտվում է 2024-ի ասֆալտապատման սուբվենցիոն ծրագիրը 17:2923 Դեկ, 2025
  • Կինոարտադրության զարգացումը պետության առաջնահերթություններից է․ ներկայացվել են ոլորտում իրականացված ծրագրերը 17:1423 Դեկ, 2025
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են փոխադարձ հարվածները 17:0423 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | ՌԴ նմուշը 2-րդ, իսկ Ղազախստանինը՝ 3-րդ կարգի ցորենին է. սա է իրականությունը. ՍԱՏՄ 17:0023 Դեկ, 2025
  • Կայացել է ՀՀ-ի և Եգիպտոսի միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստը 16:4923 Դեկ, 2025
  • 2025-ի աշունը Հայաստանում. ջերմաստիճանի բարձրացում և տեղումների նվազում 16:4123 Դեկ, 2025
  • Բուլղարիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 16:2723 Դեկ, 2025
  • Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են մարիխուանա, մեթամֆետամին, կոկաին, հերոին և մեթադոն տեսակի թմրամիջոցներ 16:1623 Դեկ, 2025
  • ԱՍՀ նախարարը և ԱՀԿ գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները 16:0423 Դեկ, 2025
  • Գրենլանդիան Դանիայի Թագավորության անբաժանելի մասն է. եվրոպացի պաշտոնյաները՝ Թրամփի ծրագրերի մասին 15:5223 Դեկ, 2025
  • Տեղի է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» հաշվետու գիտաժողովը 15:4123 Դեկ, 2025
  • Վրաստանի ՊՆ ներկայացուցիչները այցելել են ՀՀ պաշտպանության նախարարություն՝ քննարկելու համագործակցության հեռանկարները 15:3023 Դեկ, 2025
  • Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները անցկացրել են «գրգռող» հարցերի վերացմանն ուղղված շփումների հերթական փուլը. Ռյաբկով 15:2623 Դեկ, 2025
  • Քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության խորացման հնարավորությունները 15:1223 Դեկ, 2025
  • Լուրեր 15:00 | Ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր դրամների պարգևավճար՝ ՊՆ-ում. խոսնակ | 23.12.2025 15:0023 Դեկ, 2025
  • SOCAR-ը Թուրքիայում 225 մլն դոլարով էլեկտրակայան է գնել 14:5923 Դեկ, 2025
  • ԶՈՒ ամբողջ անձնակազմը պարգևավճար է ստացել. ՊՆ 14:5323 Դեկ, 2025
  • Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ 14:4323 Դեկ, 2025
  • ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հետևել տարածքի հիմնանորոգման աշխատանքներին 14:2323 Դեկ, 2025
  • Եվս մեկ քայլ առաջ. Քըլըչը՝ «Turkish Airlines»-ի չվերթների մասին 14:0423 Դեկ, 2025
  • ՀՊՄՀ խորհուրդն ամփոփել է տարին. այն վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը 13:4623 Դեկ, 2025
  • Ապատեղեկատվության միջոցով խուճապային տրամադրություններ գեներացնելու փորձերն անընդունելի են. ՍԱՏՄ-ն՝ ներկրված ցորենի շուրջ աղմուկի մասին 13:2423 Դեկ, 2025
  • Վերականգնվել է պետությանը պատճառված 182․5 մլն դրամի վնասը․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 13:1123 Դեկ, 2025
  • Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին 34 կմ ծրագրի շրջանակում կառուցվել են դեպի բնակավայրեր և հողամասեր տանող ճանապարհներ 13:0923 Դեկ, 2025
  • ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Լանջազատում գտնվող հողամասի նկատմամբ 13:0223 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Շատ կարևոր որոշումներ կայացվեցին. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը 13:0023 Դեկ, 2025
  • Հաստատվել է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անհատական կազմը 12:5823 Դեկ, 2025
  • 45-ամյա տղամարդու մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել. նա ձերբակալվել է 12:4723 Դեկ, 2025
  • Խարդախության մեջ մեղադրվողը հանձնվել է Շվեյցարիայի իրավասու մարմիններին 12:3923 Դեկ, 2025
  • Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 97-ամյակը կնշվի համերգով. օպերայի բեմում կհնչի Բեռլիոզի «Ռեքվիեմը» 12:3123 Դեկ, 2025
  • Չեղարկվում է Երևանի Ավան, Նոր Նորք, Նորք Մարաշ, Էրեբունի վարչական շրջանների և Առինջ գյուղի պլանային ջրանջատումը 12:2423 Դեկ, 2025
  • Երեք տարի պաշտոնավարումից հետո հունվարի կեսին դեսպան Քվինը կավարտի իր աշխատանքը ՀՀ-ում 12:0423 Դեկ, 2025
  • Ժնևում քննարկվել են Հայաստանի անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր 11:5723 Դեկ, 2025
  • Կոտայքում կասեցվել է 2 ապօրինի ջարդիչ կայանի շահագործում. ԲԸՏՄ 11:4823 Դեկ, 2025
  • Հալեպում բախումներ են տեղի ունեցել ՔԱՍԱՏ-ի ներքին անվտանգության ուժերի և Սիրիայի բանակի միջև. հայերի շրջանում զոհեր և վիրավորներ չկան 11:3323 Դեկ, 2025
  • Կատաղությունը կենդանիներից մարդուն փոխանցվող մահացու վիրուսային հիվանդություն է․ ԱՆ 11:0623 Դեկ, 2025
  • Մեկնարկել է Սևանա լճում 2026 թվականի համար արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումը․ ՇՄՆ 10:4323 Դեկ, 2025
  • Մեքսիկայի ռազմածովային ուժերի նախարարության բուժօգնության առաքելության ինքնաթիռը կործանվել է. հայտնի է 5 զոհի մասին 10:2623 Դեկ, 2025
  • Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 29.7 մլն դրամի վնասը 10:2023 Դեկ, 2025
  • Լուրեր 10:00 | Վարչապետը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի հետ հանդիպմանը անդրադարձել է TRIPP նախագծին 10:0023 Դեկ, 2025
  • Կոտայքի մարզում 12 ժամ ջուր չի լինի 09:4023 Դեկ, 2025
  • ՄԻՊ-ն այցելել է «Աբովյան» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անչափահասների, իրենց մոտ մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանանց հետ 09:2023 Դեկ, 2025
  • Մ-4 ճանապարհի մի հատվածում ջրագծի վթարի պատճառով մերկասառույց է առաջացել 09:0323 Դեկ, 2025
  • Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են 08:4923 Դեկ, 2025
  • Անցկացվել է «Կոռնիձոր 2025» արագ շախմատի առաջնությունը. հայտնի են հաղթողները 08:4623 Դեկ, 2025
  • Երևանում և մարզերում լույս չի լինի. հասցեներ 08:1023 Դեկ, 2025
  • «Բոհեմ» թատրոնի ամանորյա նվերը փոքրիկներին 08:0123 Դեկ, 2025
  • Turkish Airlines-ը 2026թ․ մարտի 11-ից ուղիղ չվերթեր կիրականացնի Հայաստան 00:5823 Դեկ, 2025
  • Ճապոնիան մտադիր է վերագործարկել ամենամեծ ատոմակայանը 00:3323 Դեկ, 2025
  • Վերահաստատվել է ՈՒԵՖԱ-ի՝ ՀՖՖ-ի նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամությունը 00:1223 Դեկ, 2025
  • TRIPP-ը դարձել է տարածաշրջանային ռազմավարության հիմնական տարր. Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ-Ադրբեջան առևտրային պալատի քննարկմանը 23:5222 Դեկ, 2025
  • 110 մրցույթ, 228 դիմորդ. էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության համալրումը ընթացքում է 23:3222 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 23-ի եղանակային կանխատեսումները 23:1322 Դեկ, 2025
  • Նույն ապրանքի կանխիկ և անկանխիկ վաճառքի գները չեն կարող տարբեր լինել. օրենքով է արգելված 23:0022 Դեկ, 2025
  • Աղետի հետևանքների վերացումից մինչև ճանապարհների հիմնանորոգում. ՏԿԵ նախարարի այցը Լոռի 22:4822 Դեկ, 2025
  • Մատենադարանի բժշկագիտական ժառանգությունը 22:4222 Դեկ, 2025
  • Հանրային խորհուրդը ակտիվ հետևում է Հայաստանի պաշտպանական ոլորտի բարեփոխումներին 22:1522 Դեկ, 2025
  • Հարցազրույց Վասիլիս Մարագոսի հետ 22:0022 Դեկ, 2025
  • ՀՅԴ անդամները հրաժարվել են ներկա լինել ղարաբաղցիների բռնի տեղահանության մասին ֆիլմի դիտմանը ԱՄՆ-ում 21:5122 Դեկ, 2025
  • Ազգային ժողովը 2025-ին ընդունել է 523 օրենք. Տնտեսական հարցերի հանձնաժողովի հաշվետվություն 21:3622 Դեկ, 2025
  • Ինժեներական քաղաքի փառքի արահետում բացվել են Global High-Tech պետական մրցանակի 3 դափնեկիրների աստղերը 21:2722 Դեկ, 2025
  • Շինարարական նորմերով սահմանվել են մթնոլորտային օդի վրա ազդեցության նվազեցման նոր պահանջներ 21:1822 Դեկ, 2025
  • Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։40-ի դրությամբ 21:0922 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Ինչ պետք է մեկնարկած լիներ 30 տարի առաջ, արվում է հիմա. ՀԽ հանձնաժողովի նախագահ 21:0022 Դեկ, 2025
  • Սուր շնչառական վարակների նվազում կա. գրիպի դեմ պատվաստանյութի 200.000 դեղաչափից 178.000-ը սպառվել են 20:5522 Դեկ, 2025
  • Ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ 20:4422 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 22-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3022 Դեկ, 2025
  • Սանտա Կլաուսը ճանապարհ է ընկել՝ նվերներ բաժանելու 20:1822 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 22.12.2025 20:0722 Դեկ, 2025
  • Շվեդական փորձը՝ առաջնորդության և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում 20:0122 Դեկ, 2025
  • Կրծքագեղձի քաղցկեղ՝ նաև տղամարդկանց մոտ 19:5422 Դեկ, 2025
  • Վենեսուելայի ափերի մոտ միջազգային ջրերում ևս մեկ լցանավ է կալանվել 19:4522 Դեկ, 2025
  • Երկաթուղային որոշ հատվածների վերականգնման օրակարգն արդեն հասունացել է․ Փաշինյանը՝ Պուտինին 19:4322 Դեկ, 2025
  • Հունաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ստրաբոն» ընկերության ղեկավարության հետ 19:3822 Դեկ, 2025
  • Հունվարին Ճապոնիան կվերսկսի աշխարհում ամենամեծ ատոմակայանի աշխատանքը. The Japan Times 19:3022 Դեկ, 2025
  • Ուկրաինան և Ռուսաստանը փոխադարձ հարվածներ են հասցրել 19:3022 Դեկ, 2025
  • Կապանի արվեստի պետական քոլեջը նշում է հիմնադրման 60-ամյակը 19:2222 Դեկ, 2025
  • Դեմոկրատները հետաքննություն են պահանջել Ուիթքոֆի գործարքների վերաբերյալ 19:1522 Դեկ, 2025
  • Մեծամորի ջրատար համակարգն արդիականացվում է 19:0522 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | Գրիպի դեմ 200 հազար պատվաստանյութից մոտ 178 հազար դեղաչափն արդեն սպառվել է 19:0022 Դեկ, 2025
  • «Իմ քայլը» հիմնադրամը Լոռու և Արագածոտնի մարզերում մշտադիտարկել է ջերմոցային աշխատանքները 18:5322 Դեկ, 2025
  • ՆԱՏՕ-ն հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի համար նոր ուսումնական ճամբարի ստեղծման մասին 18:4622 Դեկ, 2025
  • Ոստիկանները ծանոթանում են ուժի կիրառման նոր ստանդարտներին. մինչ ուժ կիրառելը պետք է բանակցել 18:3322 Դեկ, 2025
  • Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել Եգիպտոսում Թումո կենտրոնի ստեղծման հնարավորությունը 18:2522 Դեկ, 2025
  • Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը 18:1722 Դեկ, 2025
  • Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետում սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ. թուրքական մամուլ 18:1222 Դեկ, 2025
  • Չի համապատասխանում իրականությանը. Կառավարությունը՝ քաղաքացիներին գումար բաժանելու լուրի մասին 18:0322 Դեկ, 2025
  • Նախկին բարձրաստիճան պաշտոնյային կաշառք տալու և նրա կողմից փողերի լվացմանն օժանդակելու համար մեղադրվող անձի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան 17:5722 Դեկ, 2025
  • Ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է 17:4822 Դեկ, 2025
  • Կոռուպցիայի դեմ պայքարում կարևորում ենք հայ–ֆրանսիական գործընկերությունը. Սրբուհի Գալյան 17:4022 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015