Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Արձանագրվել է՝ ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ ընտրություններն են:
Օնիկ Գասպարյանն ազատված է պաշտոնից, Զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է. վարչապետի աշխատակազմը պարզաբանում է տարածել:
Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած անձանց համար անկախ կյանքի կենտրոններ կստեղծվեն. տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը:
Ադրբեջանը խախտում է հրադադարի համաձայնագիրը՝ ազատ չարձակելով հայ ռազմագերիներին. Խնդրին անդրադարձել է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը:
Եվ օրվա կորոնաթիվը. հաստատվել է 1024 նոր դեպք, առողջացել է 273, մահացել՝ 19 մարդ: