Հայաստանում մեկնարկել են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ:
Եվրախորհրդարանը վերահաստատել և դատապարտել է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների ներգրավումը Արցախյան պատերազմում:
ԵԱՀԿ նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Երևանում է: Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը նա շեշտել է՝ եռակողմ հայտարարության լիարժեք պահպանումը հիմք կհանդիսանա արցախյան հիմնահարցի կարգավորման համար:
Ներկայում Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ 188 հայ գերու վերաբերյալ: Հայ գերիներին պատանդի կարգավիճակում պահելը խաթարում է եռակողմ հայտարարությամբ արձանագրված պայմանավորվածությունը՝ հայտնել է արտգործնախարարության մամուլի խոսնակը:
Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 585 նոր դեպք: Ունենք 292 առողջացած և 12 մահվան դեպք: