Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

ԼԼուսինե Մուրադյան

Եթե կա մարդ, որ պետք է պատասխանատվություն կրի, կկրի. Փաշինյանը՝ անկած առյուծի մասին

Եթե կա մարդ, որ պետք է պատասխանատվություն կրի, կկրի. Փաշինյանը՝ անկած առյուծի մասին

Կառավարության ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը տեղի ունեցած խուզարկության շրջանակում կենդանիների քնեցմանը, ինչի հետևանքով առյուծներից մեկը չէր արթնացել:

Լրագրողը նշեց՝ հանրությունը պահանջում է, որ քնից չարթնացած կենդանու մասով պատշաճ պատասխանատվություն լինի:   

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Կենդանիների հետ կապված՝ եթե կա մարդ, որ պետք է պատասխանատվություն կրի, կկրի: Ինչքան գիտեմ, քննություն է նշանակված»:

Նշենք, որ ըստ Կենդանաբանական այգու հաղորդագրության՝ կենդանու մոտ արձանագրվել են ներքին օրգանների ախտահարումներ՝ փայծաղի, լյարդի, թոքերի և սրտի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև լեղապարկի փոփոխություններ, ճարպակալում և որովայնի խոռոչում հեղուկի առկայություն։

Ըստ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հաղորդագրության՝ անկած առյուծը տարեց էր և լեուցիստ (գենետիկական առանձնահատկություն, որն արտահայտվում է բաց գունավորմամբ և հաճախ զուգորդվում է բնածին թաքնված հիվանդություններով): Նաև նշվել էր, որ խոշոր կատվազգիների դեպքում ցանկացած միջամտություն արվում է քնեցման եղանակով, և եթե նույնիսկ տեղափոխումը կազմակերպվեր և իրականացվեր ոչ արտակարգ իրավիճակում, միևնույն է, ռիսկերն անխուսափելի էին:

ՀՀ քննչական կոմիտեից էլ հայտնել էին, որ Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում