Միացյալ Նահանգները և Իրանը շարունակում են փոխադարձ հարվածները: ԱՄՆ-ը իրանական 90 օբյեկտ է թիրախավորել, այդ թվում՝ ՀՕՊ համակարգեր, անօդաչու թռչող սարքերի պահեստներ և ենթակառուցվածքներ: Ըստ իրանական կողմի՝ կան զոհեր:
Ի պատասխան ամերիկյան նոր հարվածների՝ Իրանը կրկին թիրախավորել է Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան ռազմաբազաները և օբյեկտները: Ռազմական գործողությունների վերսկսման ֆոնին կրկին բարձրացել է նավթի գինը:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում: