Հուլիսի 8-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել արտերկրի ռազմաուսումնական հաստատություններում բարձրագույն ռազմամասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունն անցած ՀՀ ԶՈՒ կուրսանտներին համապատասխան սպայական պաշտոնների նշանակելու արարողությունը: Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից:
Պաշտպանության նախարարի տեղակալը շնորհավորել է սպաներին ծառայության նշանակվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ ուսումնառության տարիներին ձեռք բերած գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները ծառայելու են ի նպաստ Հայաստանի Հանրապետության։
