Մինչև 2026 թվականն իրականացված մոնիթորինգի արդյունքներով այգեհիմնում իրականացրած այն շահառուների համար, որոնց վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը լրացել է կամ լրանալու է մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը, նախատեսվում է վարկի մարման ժամկետի երկարաձգում 1 տարով։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախատեսվում է նաև վարկի մայր գումարի մարման լրացուցիչ 1 տարվա արտոնյալ ժամկետի տրամադրում։