Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև» Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 284.4 մլն ԱՄՆ դոլար, նպատակաուղղված է շուրջ 109,000 տեղահանված անձանց բնակարանային լուծումների հասանելիության բարելավմանը, հիփոթեքային շուկայի խորացմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև բնակարանային քաղաքականության երկարաժամկետ զարգացմանն ու իրականացման գործընթացների կատարելագործմանը:
Այն բաղկացած է երեք բաղադրիչներից՝ բնակարանային սուբսիդիաներ և աջակցություն ինստիտուցիոնալ զարգացմանը, բնակարանային ֆինանսավորման շուկայի զարգացում, ծրագրի կառավարում, հաղորդակցություն, մոնիթորինգ և գնահատում: Նախատեսվող ֆինանսավորումը կիրականացվի փուլ առ փուլ։
Մեկ այլ որոշմամբ էլ հավանություն է տրվել ֆինանսական համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։