Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Օմանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հետ:
Բանակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցում, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Կողմերը կարևորել են դիվանագիտական ներուժի օգտագործումը, շփումների շարունակումն ու համակարգումը տարածաշրջանային խնդիրների լուծման ու լարվածության աճի կանխարգելման համար: