ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում։
Ըստ այդմ, վերանայվում են՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի կամ հարմարեցված ԳՕՍՏ 30478-96 ստանդարտի պահանջներին համապատասխանող ավտոբուսների քանակի առնվազն 10 տոկոսի չափը, 3 և ավելի ավտոբուսներով սպասարկվող երթուղիներում յուրաքանչյուր 3-րդ ավտոբուսը պետք է մատչելի լինի հաշմանդամություն ունեցող անձանց։
Որոշմամբ կարգավորումներ են սահմանվում հայտ-պարտավորությունը չկատարելու արդյունքում սպասարկման իրավունքից զրկված կազմակերպություններին 2 տարի ժամկետով մրցույթներին մասնակցելու իրավունքից զրկելու վերաբերյալ։