Բարեփոխումները պետք է ոչ թե հակադիր ու թշնամական լինեն մեր իրականությանը, այլ բխեն դրանից՝ վարչապետը խորհրդակցություն է անցկացրել ԿԳՄՍՆ-ում:
Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու առթիվ հարուցված քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Լեռնային Ղարաբաղը բավականին բարդ օպերացիա էր՝ ղազախական լրատվականներից մեկին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Իսկ Արցախում ընթանում են շինարարական բուռն աշխատանքներ. Մարտակերտի շրջանի Չարեքտար գյուղում վերակառուցվում է 21 առանձնատուն:
Եվ օրվա կորոնաթիվը՝ հաստատվել է 854 նոր դեպք, առողջացել է 211, մահացել՝ 5 մարդ: