Եղեգիս խոշորացված համայնքի Քարագլուխ գյուղը շուտով նոր կրթահամալիր կունենա, որը կդառնա մոտակա 5 գյուղերի ուսումնական կենտրոնը: Միայն Քարագլխի դպրոցը 78 աշակերտ ունի: Նոր կառուցվող բարձրակարգ կրթահամալիրը կկարողանա իր հարկի տակ տեղավորել 200 դպրոցականի: Աշխատանքների ավարտը նախատեսված է 2027 թվականին: Մինչև այդ աշակերտները դասերը կանցկացնեն համայնքի մարզամշակութային, երիտասարդական կենտրոններում ու վարչական շենքում:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան