«Քաղաքացիները միանշանակ պաշտպանում են խաղաղության օրակարգը, և հաստատված խաղաղությունն էական դեր է ունեցել քաղաքացիների քվեարկության հարցում»,- հայտարարել է վարչապետը՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդավարությունը մեր երկրում անշրջելի է, որ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին: Խաչատուրյանը շեշտել է համապետական մակարդակով ժողովրդավարական ընտրությունների անցկացման կարևորությունը:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան