• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության առաջին օրում ներգրավել է մոտ 2,5 մլն դոլար. «Հարևաններ» Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության... 19:44
Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 20:34
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային... 10:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ինչո՞ւ հնարավոր չեղավ խուսափել պատերազմից. վարչապետը հոդված է հրապարակել
Քաղաքականություն
23:3104 Հնվ, 2021

Ինչո՞ւ հնարավոր չեղավ խուսափել պատերազմից. վարչապետը հոդված է հրապարակել

Ինչո՞ւ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը և ինչո՞ւ հնարավոր չեղավ խուսափել դրանից: Վարչապետն իր ծավալուն հոդվածում շեշտում է՝ ԼՂ հարցում հասունացել էր պահը, երբ որևէ իրադարձություն պետք է տեղի ունենար: Ըստ Նիկոլ Փաշինյանի, վերջին տասը տարվում մի քանի առանցքային հանգրվաններ են եղել ԼՂ հարցի կարգավորման բանակցություններում: Առաջինը՝ Կազանյան գործընթացն էր, որով ենթադրվում էր, որ տարածքները 5+2 բանաձևով պետք է հանձնվեն Ադրբեջանին, Արցախը պիտի ստանար միջանկյալ կարգավիճակ, իսկ վերջնական կարգավիճակը պիտի ստանար փախստականների վերադարձից հետո տեղի ունենալիք հանրաքվեի միջոցով:

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Բայց տեղի ունեցավ անկանխատեսելին. 2011 թվականի հունիսի 24-ին Իլհամ Ալիևը հրաժարվեց ստորագրել Կազանյան փաստաթուղթը՝ հարուցելով Սերժ Սարգսյանի տարակուսանքը, ով 2016 թվականի նոյեմբերի 17-ին «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում կազանյան փաստաթղթի ճակատագրի մասին խոսելով հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ էր Ադրբեջանին հանձնել 7 շրջանները, բայց Ադրբեջանն ուզում է ավելին: Ավելի՞ն: 2011-ին Հայաստանը պատրաստ էր հանձնել 7 շրջանները, իսկ Ադրբեջանը ուզում է ավելի՞ն: Իսկ ի՞նչը կարող է լինել ավելին: Կազանյան փաստաթղթի չստորագրումով Իլհամ Ալիևը տվել է այդ հարցի պատասխանը. նախևառաջ՝ Ղարաբաղի կարգավիճակը, այսինքն՝ Ադրբեջանի կազմից դուրս Ղարաբաղի կարգավիճակի բացառումը: Սա դեռ 2011 թվականին: Դրանից հետո Ադրբեջանի ախորժակն ավելի է բացվել, և սրա վկայությունն է դառնում այն, որ 2013 թվականից իրավիճակը շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին աննախադեպ կերպով սրվում է:

Սահմանային լարումը մեծանում է 2014, 15 թվականներին ու դա տեղի է ունենում աշխարհաքաղաքական «բարենպաստ» պայմաններում: Ադրբեջանն օգտվում է ստեղծված հնարավորությունից և ավելի բարձր հայտարարում Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու իր մտադրությունների մասին: Վարչապետը շեշտում է՝ այս պայմաններում Ռուսաստանը կանգնում է բավականին դժվար կացության առաջ՝ հասկանալով, որ Հարավային Կովկասը կայուն պահելու նախկին գործիքակազմը վերանայման կարիք ունի: 2013-ին ծնվում և 2015-ին վերջնականորեն ձևակերպվում են ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 տարածքների վերադարձ Ադրբեջանին՝ 5+2 բանաձևով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում: Ըստ Փաշինյանի, առաջարկությունների փաթեթը որևէ կերպ չէր անդրադառնում, ավելին՝ շրջանցում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

Նիկոլ Փաշինյան - Այս առաջարկները հայկական կողմին ներկայացվում են 2016 թվականի հունվարին: Հայկական կողմը մերժում է այն, 2016 թվականի ապրիլին տեղի է ունենում Ապրիլյան քառօրյա պատերազմը: Այս իրադարձությունից ամիսներ անց Սերժ Սարգսյանը հրապարակային խոսում է 80-ականների զենքերի մասին, իսկ մեկուկես տարի անց հրապարակային խոստովանում, որ Հայաստանը դեռ 2011 թվականին պատրաստ էր թողնել 7 տարածքները, բայց Ադրբեջանն ուզում է ավելին:

2016 թվականից հետո էլ բանակցային գործընթացը շարունակում է Մադրիդյան սկզբունքների հիման վրա՝ ռուսական առաջարկներով: Փաշինյանը շեշտում է՝ 7 տարածքների հանձնումը 2018 թվականի դրությամբ բանակցային գործընթացի հիմնական, եթե ոչ միակ թեման էր: Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն առաջ էր շարժվում այն տրամաբանությամբ, որ այդ հարցը քննարկելի է այնքանով, որքանով քննարկելի է Ադրբեջանի համար: Վարչապետը նկատում է, որ կրակին յուղ էր լցնում նաև Թուրքիան, ում ձեռքերը երկարել էին ֆուտբոլային դիվանագիտության ձախողումից հետո, և նա տարածաշրջանի կայունության միակ նախապայմանը համարում էր 7 շրջանների հանձնումը: Դրան զուգահեռ՝
Ադրբեջանն էլ, իր հերթին, շարունակել է հայտարարել, որ ԼՂ որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս քննարկելի չէ: Փաշինյանը շեշտում է՝ այս իրավիճակում է ժառանգել Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը:

Նիկոլ Փաշինյան - Վարչապետի պաշտոնում ԼՂ հարցի շուրջ բանակցային գործընթացի էությանն ու նրբություններին ծանոթանալն ինձ հանգեցրեց մի մտքի. բանակցային գործընթացը 1994 թվականի մայիսի 12-ի զինադադարի կետից նահանջի մի մեծ գործընթաց է: Տխուր է արձանագրել, բայց բանակցային ողջ գործընթացում հայկական կողմը ոչ մի հաջողություն չի ունեցել, դա անհաջողությունների մի երկար պատմություն է: Այդ պատմությունն ունի մի քանի նշանային կետ. առաջինը՝ 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովն է, որտեղ արձանագրվեց մեր միայնությունն աշխարհում, հաջորդը՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների դուրսմղումը բանակցային գործընթացից, որը ԼՂ հարցն աստիճանաբար տեղավորեց Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի տրամաբանության մեջ, հաջորդը՝ բանակցային այնպիսի տրամաբանության հաստատումը, որով 7 տարածքների հանձնումն Ադրբեջանին համարվում էր բանակցային գործընթացի առաջնային նպատակ, հաջորդն Ադրբեջանի հրաժարումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկումից, հաջորդը՝ ռուսական առաջարկները, որոնց առանցքային պրոբլեմն Արցախի կարգավիճակի դուրսմղումն է բանակցային օրակարգից:

Փաշինյանը շեշտում է՝ բանակցային 23-ամյա գործընթացում հայկական կողմի միակ հաջողությունը ժամանակն էր: Փաշինյանը նկատում է՝ ժամանակ ձգելու դարաշրջանն ավարտվեց 2016 թվականի Ապրիլյան պատերազմով, երբ արձանագրվեց, որ Հայոց բանակը հաղթանակից 22 տարի անց կռվում է 80-ականների զենքերով: Ըստ վարչապետի, միջազգային սաստկացող կոնյունկտուրայի պայմաններում էլ Ռուսաստանն արդեն հոգնել էր մեղադրանքներից, թե իրականում նա ոչ թե հարցի կարգավորման, այլ ձգձգման կողմնակից է:

Նիկոլ Փաշինյան - Նման պայմաններում մեր առաջ պարզ ընտրություն էր դրված՝ տեղավորվել վերը նկարագրված տրամաբանության մեջ և անցնել տարածքների հանձնման գործընթացին, որոնք պայմանականորեն անվանվում էին «առարկայական բանակցություններ» կամ փորձել փոխել բանակցային տրամաբանությունը: Հենց այս խնդրի լուծմանն էին ուղղված մեր գործողությունները 2018 թվականից ի վեր, և գործընթացը գագաթնակետին հասավ 2019 թվականի մարտի 12-ին՝ Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, որտեղ հանդես եկա Արցախի իշխանությունների հետ համաձայնեցված ծրագրային ելույթով: Այդ ելույթի թեզերը հետևյալն էին. բանակցային գործընթացում Արցախի ներկայացուցիչների մասնակցության հարցը պետք է լինի մեր օրակարգում, Մադրիդյան սկզբունքները պետք է ունենան միասնական մեկնաբանություն, որովհետև Ադրբեջանն այն յուրովի է մեկնաբանում, Հայաստանը՝ յուրովի, ինչը գործընթացը դարձնում է անարդյունավետ, և հետո՝ հասարակություններին պետք է պատրաստել խաղաղության և Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Առաջարկվող օրակարգը, սակայն, ամենևին էլ բանակցային պրոցեսը շարունակելու նախապայման չէր, այլ այն արդյունավետ դարձնելու՝ մեր պատկերացումների շարադրանք:

Արցախի դուրսմղումը բանակցային գործընթացից և բանակցությունները Հայաստան-Ադրբեջան հարթություն տեղափոխելը, ըստ վարչապետի, սպառնալիք էր ստեղծել առաջին հերթին Հայաստանի համար, որովհետև հենց այս հանգամանքն օգտագործելով էր Ադրբեջանը Հայաստանին օկուպանտի պիտակ կպցնում: Բացի այդ, նման ֆորմատը նենգափոխում էր Ղարաբաղի հարցի էությունը, այն տեղավորելով Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի տրամաբանության մեջ: Փաշինյանի գնահատմամբ, 90-ականների երկրորդ կեսին սա Հայաստանի ամենամեծ և աղետալի դիվանագիտական վրիպումն էր, որն, ի դեպ, կարելի էր և թույլ չտալ:

Նիկոլ Փաշինյան - Այն ժամանակ, այո՛, Հայաստանը կարող էր հրաժարվել առանց Ղարաբաղի բանակցելուց, որովհետև Ադրբեջանը պատրաստ չէր պատերազմի, դուրս չէր եկել պարտության շոկից և նույնիսկ բանակցային գործընթացի կասեցումը չէր կարող էական սպառնալիքներ ստեղծել Հայաստանի և Արցախի համար: Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին բանակցություններից դուրս թողնելով՝ մենք չէինք էլ գիտակցում, որ փոքրացնում ենք Արցախի ինքնորոշման հնարավորությունները, որովհետև «օկուպացված տարածքի» ինքնորոշումը ո՞րն է, նման բան ի բնե լինել չի կարող: Նաև այս էր պատճառը, որ 2000-ականների առաջին կեսի բանակցային կուլմինացիան դարձավ «տարածքների փոխանակման» կոնցեպտը, ասենք՝ Մեղրին Ղարաբաղի դիմաց... Պակաս կարևոր չէր նաև Մադրիդյան սկզբունքների պարզաբանման հարցը: Ճիշտ է, Կազանյան մերժումով Ադրբեջանը վիժեցրել էր Մադրիդյան սկզբունքները, բայց ֆորմալ առումով դրանք դեռևս գոյություն ունեին և Ադրբեջանը մեկնաբանում էր, թե Մադրիդյան սկզբունքները նշանակում են, թե Արցախի հայությունը կարող է ինքնորոշվել միայն Ադրբեջանի կազմում: Հայաստանը հակառակն էր պնդում, ինչը նշանակում էր, որ Մադրիդյան սկզբունքները ոչ թե հարցի կարգավորման բանաձև են, այլ անհասկանալի ինչ-որ բան: Եվ, հաջորդը, հանրային դիսկուրսի առումով հանդես եկա բավականին կառուցողական բանաձևով՝ հրապարակային պնդելով, որ ԼՂ հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար: Այս ամենի նպատակը ԼՂ հարցի բանակցային գործընթացը դուրս բերելն էր տարածքներ հանձնելու պրիմիտիվ տրամաբանությունից: Եվ հենց այստեղ էր ձախողումը, որովհետև պարզվեց՝ 2016-ին շարժված գնացքը կանգնեցնել հնարավոր չէ: Հիմա շատերն են ասում, թե այդ գնացքը հնարավոր էր կանգնեցնել ռուսամետ քայլերով և ռուսամետ քաղաքականությամբ, իբր մեր կառավարությունն ուղիղ հակառակն է արել: Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է, և այսպես խոսողները չեն նկատում այնպիսի շրջադարձային քայլեր, ինչպիսին Սիրիա ականազերծողներ և բժիշկներ գործուղելու ՀՀ կառավարության՝ 2019 թվականին կայացրած որոշումն է:

Վարչապետը նկատում է՝ 2020թ. հուլիսյան մարտերն էական ազդեցություն ունեցան իրադրության գնահատականի վրա: Մարտերում ներգրավված էին ադրբեջանական էլիտար ստորաբաժանումները, իսրայելական անօդաչու թռչող սարքեր, բայց հայկական բանակը ոչ միայն դիմակայեց, այլև մարտական դիրքում և մարտերի ընթացքում ոչ մի զոհ չունեցանք: Դրանից հետո Ադրբեջանը հասկանալով, որ միայնակ չի կարողանալու ռազմական հաջողություն ունենալ՝ Թուրքիային և սիրիացի վարձկաններին ներգրավեց: Ըստ Փաշինյանի, Ադրբեջանի հակահայկական քարոզչությունն այն միակ անփոփոխ գործոնն էր, որ գոյություն ուներ վերջին 15 տարվա ընթացքում: Հայատյացությունը, Ղարաբաղն աներկբա ադրբեջանական համարելը, զենքի ուժով հարցը լուծելու շարունակական քարոզչությունը հասել էին գագաթնակետին: Բայց նույնիսկ այս պայմաններում է բանակցային գործընթացը շարունակվել: ԱԳ նախարարն անընդհատ քննարկումների մեջ էր համանախագահողների հետ: Բայց, ըստ էության, Ադրբեջանը չէր մտնում բանակցությունների մեջ՝ հստակ ցույց տալով, որ իր համար բանակցային նպատակն առաջվա նման շարունակում է մնալ առանց նախապայմանների տարածքների հանձնումը:

Նիկոլ Փաշինյան - Եթե մենք ասեինք՝ համաձայն ենք, պատերազմն, իհարկե, կկանխվեր: Պատերազմը նման պայմաններում կարող էինք նաև կանգնեցնել, ինչի մասին հայտարարեցի պատերազմի մեկնարկի առաջին օրը՝ ռազմական դրության կապակցությամբ ԱԺ-ում հրավիրված հատուկ նիստում: Նման տարբերակը, սակայն, ոչ միայն ինձ համար ընդունելի չէր, այլև այդ օրերին չլսեցի որևէ ձայն, որ հենց այդպես էլ պետք է վարվել: Սրան, իհարկե, հանրահայտ հակափաստարկ կա. մյուսները, հանրությունը չէին տիրապետում կամ չէին կարող տիրապետել այն տեղեկատվությանը, որ վարչապետն էր տիրապետում և ուրեմն՝ վարչապետն իր իմացած տեղեկատվության հիման վրա պետք է որոշում կայացներ։ Ճիշտ փաստարկ է, և իմ տիրապետած տեղեկատվությունն այն մասին էր, որ իրադրության լիցքաթափումը կամ պատերազմը կանգնեցնելը հնարավոր չէ առանց Արցախի ու Հայաստանի համար աղետալի հետևանքների։ Եվ ուրեմն, որոշումն էր՝ պայքարել այդ աղետալի հետևանքների դեմ։ Արդյունքում՝ ավելի աղետալի հետևանքնե՞ր ունեցանք։ Գուցե։

Փաշինյանը շեշտում է՝ աղետի գործնական պարամետրերը չեն իմացել, բայց ներքին խմորումների սցենարը պատրեկացրել են:

Նիկոլ Փաշինյան - Միայն գիտենք, որ Շուռնուխի գյուղապետի «լայվերը» հաստատապես ներկա էին լինելու բոլոր սցենարներում, որովհետև Ղուբաթլուի շրջանն Ադրբեջանին էր հանձնվելու վերը նկարագրված բոլոր սցենարներում, Շուռնուխի ու Որոտանի 20 տների շուրջ սահմանային վեճը նույն կերպ ծավալվելու էր: Բայց հիմա մենք գիտենք, որ մինչև Շուռնուխի սահմանագծին հասնելը պայքարել ենք ամեն թիզ հողի համար: Խաղաղ հանձնման սցենարի ժամանակ է՞լ էինք պայքարելու: Ուրեմն՝ պատերազմն սկսվելու էր ոչ թե Հորադիզի, այլ Շուռնուխի մատույցներում։ Այս սցենարով պատերազմը Շուռնուխի մատույցներում գոնե ավարտվել է, չնայած հիմա ոմանք ջանք չեն խնայում, հնարավոր և անհնար ամեն ինչ անում են, որ Շուռնուխի մատույցներում պատերազմը նորից սկսվի։ Գիտեմ, որ հոդվածի այս հատվածին բավական ճշմարտանման փաստարկ են բերելու, թե հողերի խաղաղ, բանակցային հանձնման պարագայում մեր բանակցային դիրքերը շատ ավելի ամուր էին լինելու, որովհետև մենք հանդես էինք գալու հաղթողի դիրքերից և կարող էինք ստանալ ավելին: Շատ լավ, կարող էինք՝ ստանայինք նախկինում, երբ Ադրբեջանը ռազմական առումով շատ ավելի թույլ էր: Հաղթողի դիրք ունեինք, բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում որևէ անգամ օգտագործեինք հաղթողի այդ դիրքը որևէ կոնկրետ արդյունք ապահովելու համար:

Վարչապետն իր հոդվածում նշում է, որ ոմանք պնդում են, թե իրենք գիտեին բանակցությունների հաղթական շարունակման սցենար և պատրաստվում էին այդ սցենարը կյանքի կոչել 2018 թվականին և դրանից հետո: Փաշինյանը սա ցինիզմի գագաթնակետն է համարում:

Նիկոլ Փաշինյան - Ռուսաստանը և մյուս համանախագահներն իրենց առաջարկած պլանից հրաժարվելո՞ւ էին, համանախագահներն էլ համաձայնվելո՞ւ էին ի հեճուկս Ադրբեջանի՝ Ղարաբաղի անկախությունը ճանաչել: Եվ կրկին՝ այդպիսի հաղթական պլան իրագործող էիք, Կազանում իրագործեիք, եթե այդքան հաղթական պլան իրագործող էիք, այնպես անեիք, որ ռուսական պլան չստեղծվեր և սեղանին չդրվեր, եթե այդքան պատերազմ կանխող էիք, 2016 թվականի ապրիլյան պատերազմը կանխեիք, կամ մինչև 2018 թվականի հեղափոխությունը ձեր հաղթական բանակցությունների պլանն իրագործեիք: Թե՞ պիտի փաստարկեք, որ 5 շրջանները հանձնելու էինք, երկուսը պահելու՝ ԼՂ կարգավիճակի հետ փոխկապակցելու համար: Տրամաբանական փաստարկ է: Բայց ինչո՞ւ պիտի Ադրբեջանը 2018 կամ 2020 թվականին համաձայներ նրան, ինչի հետ կտրականապես համաձայն չէր 2011-ին, երբ Կազանում հրաժարվեց ստորագրել ԱԳ նախարարների մակարդակով համաձայնեցված փաստաթուղթը: Այն ժամանակ, հիշեցնեմ, Ադրբեջանը շատ ավելի քիչ էր պատրաստ պատերազմին: Մեկ ուրիշ ցնցող մեղադրանք էլ ի հայտ եկավ վերջին շրջանում, թե ես իմ հայտարարություններով Ադրբեջանին զրկել եմ բանակցություններով արդյունքի հասնելու որևէ հույսից, ինչով պատերազմը դարձրել եմ անխուսափելի: Ուրեմն ստացվում է, որ բանակցային գործընթացի ողջ իմաստն ու նպատակը, որ մարդիկ 20 տարի վարել են, եղել է Ադրբեջանին հույս տալը, որ ինքը բանակցություններով կարող է հասնել նրան, ինչին ուզում է հասնել պատերազմի միջոցով: Հենց սա՛ եմ ասում: Ասում եմ, որ 20 տարի վարած բանակցությունների նպատակն Ադրբեջանին հույս տալն է եղել, ես էլ, փաստորեն, Ադրբեջանին հուսախաբ անողը դարձա՝ մինչ այդ նրան տված հույսերի ֆոնին: Ադրբեջանին հույս տալու ռազմավարությունը վերջը ինչո՞վ էր ավարտվելու ու ե՞րբ: Մենք հույս էինք տալիս Ադրբեջանին, իսկ նա զենք էր գնում՝ զուգահեռաբար միջազգային տարատեսակ ատյաններում արձանագրելով ԼՂ հարցն իր տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու «միջազգային խոսույթը»:

Վերջում վարչապետն ասել է, որ պատերազմի ընթացքի, հաղթանակի հնարավորությունների ու պարտության պատճառների, նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման, ետպատերազմական իրադարձությունների և, ամենակարևորը, Հայաստանի և Արցախի ապագայի մասին դեռ կանդրադառնա:
 

Դիտումների քանակ165
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Երևանի Սիլիկյան թաղամասի աղբավայրի հրդեհը մեկուսացվել է 01:1307 Օգս, 2026
  • Ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումն իրականացնող խմբակավարները տրանսպորտային ծախսերի փոխհատուցում կստանան 00:4907 Օգս, 2026
  • «Զվարթնոց»-ի հին մասնաշենքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից չի հանվի 00:2607 Օգս, 2026
  • Բացահայտելով Հայաստանը․ Մեծ Բրիտանիայի դեսպանի հերթական կանգառը Վայոց ձորի շքեղ Նորավանք վանական համալիրն է 00:0407 Օգս, 2026
  • Իրանցիները չափազանց դժվար մարդիկ են. Վենս 23:3706 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է անկանոն երթևեկած օտարերկրյա համարանիշերով «Նիվա»-ն 23:1306 Օգս, 2026
  • Կառավարությունը հաստատել է 2026/2027 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի անվճար տեղերը 23:0006 Օգս, 2026
  • Ինչո՞ւ էր ԱԺ-ից հեռացել և ինչու է վերադարձել, կստանա՞ պարգևավճար. հարցեր Վարդևանյանին 22:4806 Օգս, 2026
  • Ընդդիմությունը հիմա բաց նավարկության մեջ է, առանձնապես չեմ հասկանում հետապնդած օրակարգը. Ալեքսանյան 22:3306 Օգս, 2026
  • Անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքները ևս երեք ամիս կստանան 300 հազար դրամ աջակցություն 22:1906 Օգս, 2026
  • Հրդեհ է բռնկվել Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում․ ՆԳՆ 22:1206 Օգս, 2026
  • Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար 21:5406 Օգս, 2026
  • Դեմենցիա. եթե ստանձնել եք հարազատի խնամքը 21:4206 Օգս, 2026
  • Հայաստանը 170.3 մլն եվրոյի վարկ կստանա տնտեսական բարեփոխումների համար 21:2606 Օգս, 2026
  • Ներդրումներ, նոր աշխատատեղեր և մաքսային արտոնություն․ կառավարության նոր որոշումը 21:1406 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Դասական օրինակ ցույց տվեցիք, թե ինչպես կարելի է 3 րոպե խոսել ու ոչինչ չասել. բանավեճ ԱԺ-ում 21:0006 Օգս, 2026
  • Երկրաբանները՝ ընդերքի նվաճողներ. մասնագիտության բացահայտման ճանապարհին 20:5706 Օգս, 2026
  • Իտալիայի 27 խոշոր քաղաքներում եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է սահմանվել անոմալ տապի պատճառով 20:5206 Օգս, 2026
  • ԱԳ փոխնախարարը Նայրոբիում ներկայացրել է COP17-ի կազմակերպման Հայաստանի առաջնահերթությունները 20:5106 Օգս, 2026
  • Օգոստոս 6-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4806 Օգս, 2026
  • Ճախրուկցիների «հոգու թռիչքը»՝ Օձունից 20:4406 Օգս, 2026
  • Կապահովվեն 61 մանկապարտեզի հիմնանորոգման, վերանորոգման շինարարական աշխատանքները 20:3906 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 20:3406 Օգս, 2026
  • Վթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից 20:2906 Օգս, 2026
  • Ուկրաինան աշխատում է սեփական բալիստիկ հրթիռի և հակաբալիստիկ համակարգի ստեղծման ուղղությամբ. Զելենսկի 20:2406 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 6. 2026 20:1806 Օգս, 2026
  • ՌԴ-ից Ադրբեջանով Հայաստան է առաքվել մոտ 1000 տոննա ցորեն 20:1406 Օգս, 2026
  • Ծովինար Թադևոսյանը պարգևատրել է ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարած ծառայողներին 20:0906 Օգս, 2026
  • ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հոկտեմբերի 6-ին 20:0306 Օգս, 2026
  • Կառավարությունը գումար է հատկացրել ճանապարհների հիմնանորոգման, կառուցման, վերակառուցման, միջին նորոգման և կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների համար 19:5606 Օգս, 2026
  • Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ 19:4606 Օգս, 2026
  • Կասեցվել է «Օձուն» ապրանքանիշի գազավորված զովացուցիչ ըմպելիքների արտադրությունը 19:3806 Օգս, 2026
  • Մենք դանդաղում ենք մեր բարեփոխումների ճանապարհին, որովհետև գնում ենք փոխզիջումների. վարչապետ 19:3106 Օգս, 2026
  • Ընդլայնվել է տրանսպորտային ծախսի փոխհատուցման ծրագրի շահառուների շրջանակը 19:1906 Օգս, 2026
  • Հաշմանդամություն ունեցողների խնդիրների մասին՝ առաջին ձեռքից 19:1106 Օգս, 2026
  • ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջակցության հարցում. Գուտերեշը՝ Փաշինյանին 19:0306 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | ՌԴ շուկա արտահանման անհիմն սահմանափակումները մտահոգիչ են. Ռուբինյանը՝ Մատվիենկոյին 19:0006 Օգս, 2026
  • Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է 18:5106 Օգս, 2026
  • Իսրայելի և Լիբանանի միջև իրադրությունը սրվել է 18:4606 Օգս, 2026
  • Երևանում նախատեսվում է 500 մլն դոլարի ներդրմամբ խաղային և հյուրանոցային համալիր կառուցել 18:3406 Օգս, 2026
  • Իրանի շուրջ հակամարտության կարգավորումից հետո նավթի և բենզինի գները կտրուկ կնվազեն. Թրամփ 18:2906 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգը 18:2106 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում արդյունաբերությունն աճել է 10.8 տոկոսով. Պապոյան 18:1706 Օգս, 2026
  • Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով 18:0806 Օգս, 2026
  • Սամվել Սիմոնյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով 18:0606 Օգս, 2026
  • ՊԵԿ-ը՝ էլեկտրոնային ստորագրության համակարգում խնդիրների վերաբերյալ 18:0106 Օգս, 2026
  • Ֆիլհարմոնիկը՝ Սյունիքում. եռօրյա համերգաշար 17:5306 Օգս, 2026
  • Քննարկվել են Subway միջազգային արագ սննդի ցանցի՝ Հայաստան մուտք գործելու և 60-ից ավելի մասնաճյուղերի բացման հնարավորությունները 17:4206 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ուսուցիչների հետ՝ քննարկելու ոլորտային հարցեր 17:3706 Օգս, 2026
  • Ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է 17:2806 Օգս, 2026
  • ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից 17:1606 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Ծառուկյանն ու Առուստամյանը սպառնալիքով հափշտակել են 2.5 մլն դոլարի բաժնեմաս. ՔԿ 17:0006 Օգս, 2026
  • Վարչապետը Չոլպոն-Ատայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին 16:5806 Օգս, 2026
  • Վարչապետի կոչի գործնական արդյունքները. ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում 16:5706 Օգս, 2026
  • Առանձնապես խոշոր չափերով շորթման գործով նախաքննությունն ավարտվել է 16:4206 Օգս, 2026
  • Մեր նկատմամբ կցուցաբերեն հարգանք, կստանան տասնապատիկ ավելի շատ հարգանք. Վահագն Ալեքսանյան 16:3506 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3006 Օգս, 2026
  • Արժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունը 16:2206 Օգս, 2026
  • Բրազիլի նախագահը քննադատել է Վաշինգտոնում երկրի դեսպանի վիզան չեղյալ հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը 16:0906 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը 15:5606 Օգս, 2026
  • Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը 15:5106 Օգս, 2026
  • Արուսյակ Մանավազյանի ճեպազրույցը 15:3606 Օգս, 2026
  • ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է բանակում կարգապահության բարձրացման հարցերը 15:3406 Օգս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը 15:2906 Օգս, 2026
  • Բացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար արժողության գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք 15:2306 Օգս, 2026
  • Սիբիհան շնորհակալություն է հայտնել Բայրամովին պատերազմի առաջին իսկ օրերից Բաքվի տրամադրած հումանիտար օգնության համար 15:2206 Օգս, 2026
  • Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ 15:1406 Օգս, 2026
  • Վարչապետը ժամանել է Ղրղզստան 15:0306 Օգս, 2026
  • Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին 15:0206 Օգս, 2026
  • ՍԱՏՄ-ն կասեցրել է «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը 14:5606 Օգս, 2026
  • ՌԴ-ում Պակիստանի դեսպանի անդրադարձը՝ ՀՀ հետ հարաբերություններին 14:5406 Օգս, 2026
  • «Զվարթնոց»-ի հին մասնաշենքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից չի հանվի 14:3906 Օգս, 2026
  • Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է 14:3706 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3006 Օգս, 2026
  • Թվային հմտություններ՝ մարզերի դպրոցների ուսուցիչներին 14:2306 Օգս, 2026
  • Պաշտոնից ազատումներ և նշանակումներ՝ մի շարք գերատեսչություններում. վարչապետը որոշումներ է ստորագրել 14:1006 Օգս, 2026
  • Արթուր Գասպարյանը վերանշանակվել է ՊՊԾ պետի պաշտոնում 14:0206 Օգս, 2026
  • Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում 13:5806 Օգս, 2026
  • Հրդեհ՝ Կապանի երկու տների տանիքներում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը 13:5606 Օգս, 2026
  • Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում 13:4906 Օգս, 2026
  • Ռուսաստանը հայտնել է ուկրաինական ավելի քան 600 անօդաչու թռչող սարք խոցելու մասին 13:3806 Օգս, 2026
  • «Իմվբամ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 13 մլրդ 919 մլն դրամի հարկ է վճարել 13:1606 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Պետք է անենք անհրաժեշտ հետևություններ. Փաշինյանը՝ Կառավարության աշխատանքի մասին 13:0006 Օգս, 2026
  • Շալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 12:5906 Օգս, 2026
  • Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Երևանի, Մոսկվայի և Բաքվի հետ կապերի ամրապնդմանը. ՌԴ-ում Պակիստանի դեսպան 12:5806 Օգս, 2026
  • Պայթյուն բենզալցակայանում. ըստ նախնական տվյալների՝ կա երկու տուժած 12:5606 Օգս, 2026
  • Բերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամաս 12:4806 Օգս, 2026
  • Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա 12:4706 Օգս, 2026
  • Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև որևէ կոնֆլիկտ գոյություն չունի. Վասիլև 12:4606 Օգս, 2026
  • Որքա՞ն են «Ուժեղ Հայաստանի»՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքները. Արթուր Հովհաննիսյանը՝ Արամ Վարդևանյանին 12:4106 Օգս, 2026
  • ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ 12:2406 Օգս, 2026
  • Իրանի և Օմանի միջև համաձայնագիրը չի երաշխավորում Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգությունը. Բաղաեի 12:1106 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության նվազման միտումը կշարունակվի. Օվերչուկ 12:0706 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 12:0006 Օգս, 2026
  • Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը` 784 հատ. ՊԵԿ 11:5806 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը 11:4506 Օգս, 2026
  • «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը կալանավորվել է 11:3806 Օգս, 2026
  • Աննա Վարդապետյանը Կառավարության նիստում մանրամասներ է ներկայացրել ապօրինի գույքի բռնագանձման գործերով կայացված վճիռներից և հայցերից 11:2806 Օգս, 2026
  • ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն, հանձնվելու է հավատարմագրային կառավարման. Փաշինյան 11:2506 Օգս, 2026
  • Գյումրիում բեռնատար է այրվել 11:2306 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015