Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվեների հետ կապված խնդրին, երբ ԿԸՀ կայքում ավելի փոքր թիվ էր գրվել, քան տեղամասերից մեկի արձանագրություններում ԲՀԿ-ի անվան դիմաց գրված էր: Վահագն Հովակիմյանն ասել է, որ նախնական արդյունքներում նման վրիպակներ կարող են լինել, մինչև վերջնական արդյունքների ամփոփումը դրանք շտկվում են: Անդրադառնալով շահարկումներին՝ Հովակիմյանը հիշեցրել է՝ ԲՀԿ-ն իրենց արձանագրություններից է իմացել այդ թվերի մասին:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան