Հանրային տարածքների և գույքի պետությանը վերադարձման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Դատախազությունն ըստ մարզերի ներկայացրել է, թե վերջին տարիներին ինչպես է վերականգնվել պետական սեփականության իրավունքը կառուցապատման կամ այլ հիմքերով օտարված հողերի նկատմամբ: Հողամասեր են վերադարձվել այդ թվում Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանից, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին փոխկապակցված ընկերությունից: Ընդհանուր առմամբ խոսքը միլիարդավոր դրամների արժեք ունեցող այգիների ու անտառային տարածքների մասին է:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան