Էջմիածին-Շահումյան-Դաշտ բնակավայրերով անցնող Մ-3 միջպետական ճանապարհի 5 կմ-անոց հատվածում շինարարության առաջին տպավորությամբ ձգձգման պատճառը, ըստ մասնագետների, աշխատանքի բարդությունն է: Մեծ թվով բեռնատարների սպասարկող ճանապարհի պատշաճ որակն ապահովելու համար եռաշերտ ասֆալտ է փռվում: Բացի այդ, նորոգվող ճանապարհի այլընտրանքի բացակայության պատճառով շինարարներն աշխատում են երթևեկությանը զուգահեռ: