Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը Չեխիայի Պարդուբիցե քաղաքում կանցկացվի 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնությունը: Այդ մասին ասված է Շախմատի ֆեդերացիայի Ֆեյսբուքի էջում։
«Հայաստանը կներկայացնեն միջազգային վարպետներ Վահե Սուքիասյանը, Բենիկ Ագասարովը, ՖԻԴԵ-ի վարպետներ Տիգրան Համբարձումյանը, Վաչե Հովակիմյանը և Ռուդոլֆ Փաշիկյանը։
Մեր թիմը մասնակից 18 թիմերի մեջ ունի 2-րդ վարկանիշը՝ զիջելով միայն Ուկրաինայի թիմին:
Առաջնության առաջին խաղափուլը կմեկնարկի հուլիսի 26-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին: