Reuters-ի աղբյուրների համաձայն՝ հուլիսի 13-ին Mahan Air ավիաընկերության ինքնաթիռը Թեհրանից մեկնել է հութիների վերահսկողության տակ գտնվող Սանա քաղաք, սակայն օդանավակայանին հարվածից հետո այն փոխել է ուղղությունն ու վայրէջք կատարել Հոդեյդա նավահանգստում:
Գործակալության աղբյուրները պնդում են, որ ինքնաթիռում եղել է 10-21 ԻՀՊԿ աշխատակից, այդ թվում՝ բարձրաստիճան հրամանատարներ: Նրանց խոսքով՝ ինքնաթիռը փոխադրել է նաև հրթիռների և անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ, ինչպես նաև ոսկի, որը նախատեսված է հութիների գործունեությունը ֆինանսավորելու համար:
Հութիների ներկայացուցիչ Աբդել Ռահման ալ Ախնոմին հերքել է պնդումները՝ դրանք անվանելով «ստեր և հորինվածքներ» և նշել, որ ինքնաթիռի բոլոր ուղևորները քաղաքացիական անձինք են եղել: Հութիները նաև պնդել են, որ Բաբ էլ Մանդեբ նեղուցը բաց է բոլոր երկրների նավագնացության համար, բացառությամբ՝ Սաուդյան Արաբիայի:
Reuters-ի աղբյուրների կարծիքով՝ փոխադրումը կարող էր ուղղված լինել հութիների ռազմական ներուժի ամրապնդմանն ու Կարմիր ծովում և Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավագնացության վրա հարձակվելու նրանց հնարավորությունների հզորացմանը: