Այս տարվա առաջին 4 ամսում արտադրվել է 36 անգամ ավելի արևային էներգիա, քան ամբողջ 2019-ին:
Էներգետիկ ռազմավարությամբ նախատեսված մինչև 2030 թվականը արևային կայանների հզորությունը 1000 մեգավատտի հասցնելու ցուցանիշն արդեն իսկ գերազանցվել է՝ այս պահի հզորությունը հազար 174 մեգավատտ է:
Էապես ավելացել է ինքնավար արտադրողների թիվը՝ տասը տարի առաջվա 16 արտադրողի փոխարեն այսօր արդեն՝ տասնյակ հազարավոր:
Աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին անչափ կարևոր է դառնում արևային կայանների հզորությունների ավելացումը, սակայն այստեղ էներգիան պահեստավորելու խնդիր է առաջանում:
Մեր երկրում արդեն կա կուտակիչների արտադրություն, բայց պահանջարկն առաջիկայում շատ բարձր է լինելու:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան