«Վայլդբերիզ» ընկերության պահեստների վրա ԱԹՍ-ների հարձակումներից տուժած տնտեսվարողները ֆինանսական մեծ կորուստներ են կրել: Փոխհատուցում ստացել են, սակայն՝ քիչ: Վաճառողներն ակնկալում են, որ խնդրի շուրջ քննարկումներ կծավալվեն և լուծումներ կառաջարկեն թե՛ պետական կառույցները, թե՛ «Վայլդբերիզը»: Էկոնոմիկայի նախարարությունից լուրերին փոխանցել են, որ կապի մեջ են տնտեսվարողների և «Վայլդբերիզի» գործընկերների հետ, վնասը հաշվարկում են:
Հեղինակ՝ Էմմա Վարդանյան