Օրեցօր զարգացող գործիքակազմերի ֆոնին Ազգային ժողովի աշխատակազմը որոշել է ԱԺ պաշտոնական կայքը փոխարինել բոլորովին նոր չափանիշներով։
Շուրջ 6 տարի տևած երկարատև աշխատանքներից հետո նոր կայքն արդեն պատրաստ է ներկայանալ հանրությանը նոր տեսքով, աշխատանքային նոր գործիքներով, որոնման առավել արդյունավետ միջոցներով, տեղեկատվական անվտանգության բարձր մակարդակով։
ԱԺ նոր կայքի գործարկման փուլում՝ միգրացիոն ժամանակահատվածում, հնարավոր է լինեն որոշակի տեխնիկական խնդիրներ, սակայն դրանք կկրեն ժամանակավոր բնույթ՝ վստահեցնում են պատասխանատուները։
Նշենք, որ կայքի այցելուները հնարավոր խնդիրների մասին կարող են տեղեկացնել կայքի հետադարձ կապի միջոցով։