Սահմանամերձ Պարույր Սևակ գյուղում 16 մլն-ի ծրագրով 71 տուն է կառուցվում, ավելի քան 30-ն էլ կկառուցվի 2-րդ փուլով:
Ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է ստեղծված անվտանգային միջավայրի, ինչպես նաև սահմանամերձ գոտիների զարգացման նպատակով պետական աջակցության ծրագրերի շնորհիվ:
Քանի որ գյուղում նաև ժամանակավոր կացարաններում բնակվողների թիվն է մեծ, տուն կառուցելու պետաջակցության ծրագրի իրագործումը բնակիչներն անհրաժեշտություն են համարում:
Սահմանամերձ գյուղը զարգանում է նաև աջակցության բազմաթիվ այլ ծրագրերի շնորհիվ: Շուտով կլուծվի նորակառույց թաղամասերի կոմունիկացիաների խնդիրը, Կառավարությունն արագ արձագանքել է բնակիչների՝ ոռոգման ցանցի կառուցման խնդրանքին, աշխատանքների մի մասն արդեն արված է:
Գյուղը նաև նոր դպրոց ունի, իսկ 3 տարի առաջ հիմնված ձեռնոցի արտադրությունն այսօր աշխատում է ամբողջ հզորությամբ՝ 3 հերթափոխով:
Պարույր Սևակ գյուղում իրականացվող ծրագրերին տեղում ծանոթացել է Վարդուհի Արզումանյանը: