Բուլղարիան այլևս զենք չի մատակարարի Կիևին՝ չորեքշաբթի հայտարարել է վարչապետ Ռումեն Ռադևը։
«Կառավարությունը դադարեցնում է Ուկրաինային սպառազինության մատակարարումները։ Մենք արդեն բավականաչափ փոխանցել ենք»,- նրա խոսքը մեջբերել է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը։
Վարչապետի խոսքով՝ Բուլղարիան շարունակում է տառապել Ուկրաինայում հակամարտության պատճառած սոցիալ-տնտեսական վնասներից։
«Մենք կրկին կոչ ենք անում դիվանագիտական լուծում գտնել»,- ընդգծել է Ռադևը։
Նախորդ օրը Բուլղարիայի պաշտպանության նախարար Դիմիտար Ստոյանովը հայտարարել էր. «Ինչքան էլ զենք կուտակվի, մարդկային զոհերից խուսափել չի լինի»։ Նա նաև նշել է, որ ժամանակն է նստել բանակցությունների սեղանի շուրջ։