Խաղադրույքի համար Վեդու բուժկենտրոնից 186 մլն դրամ հափշտակած տնօրենի գործը դատաքննության փուլում է: Արամայիս Գրիգորյանն ընդունել է մեղքը և վերականգնել պատճառած վնասի մեծ մասը՝ 110 միլիոնը: Մնացած գումարը վերականգնելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում: Հանցանքի կատարմանն օժանդակելու համար քրեական հետապնդում է հայտարարված նաև կենտրոնի հաշվապահի նկատմամբ: