Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը պետք է բավականին արագ լուծվի, այն հրատապ է՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը Կազանում ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո։ Սերգեյ Լավրովի ձևակերպմամբ՝ Հայաստանն արդեն ԵՄ-ին միանալու օրենք է ընդունել: Ուստի, ըստ ռուսական կողմի, ԵԱՏՄ-ին անդամակցությունը շարունակելու ցանկության մասին Երևանի հայտարարությունները հակասական են թվում։
Լավրովը մտահոգություն է հայտնել, որ Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին՝ չնայած պաշտոնապես կառույցի լիիրավ անդամ է: «ՀԱՊԿ երկրները համաձայնել են քննարկել անդամի հնարավոր հեռացման մասին կանոնադրության հոդվածը՝ Հայաստանի կողմից երկու տարի իր անդամավճարները չվճարելու պատճառով»,- մանրամասնել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Լավրովը հավելել է՝ Հայաստանը, որը պաշտոնապես ՀԱՊԿ անդամ է, ակտիվորեն ընդլայնում է գործակցությունը ՆԱՏՕ-ի երկրների հետ, տարբեր զորավարժություններ է անցկացնում և ռազմատեխնիկա ձեռք բերում։
Մանրամասները՝ տեսաշարում: