«Քաղաքացիական պայմանագիրը» քննարկել է Սահմանադրության փոփոխված տեքստը հրապարակելու հարցը: Լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է արդարադատության նախարարը: Սրբուհի Գալյանի խոսքով՝ առաջիկա օրերին, երբ բոլոր կարծիքները քննարկեն՝ կորոշեն՝ հրապարակո՞ւմ են տեքստը, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է հանրաքվեի դնելու հարցին, հաշվի առնելով, որ ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունի՝ նախարարն ասել է՝ հետագա քայլերը ժամանակը ցույց կտա:
Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի ռեպորտաժում: