Հայաստանի Հեծանվորդների ֆեդերացիան նախորդ շաբաթ կազմակերպել էր հեծանվաշքերթ՝ Հեծանվի համաշխարհային օրվա առթիվ։ Շքերթը մեկնարկել էր Հանրապետության հրապարակից և անցել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանությունը։
«Հեծանվաշքերթին մասնակցել է նաև ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը։
«Երևանի փողոցներով հեծանիվ վարելը հիանալի էր։ Հուսով եմ՝ ավելի շատ մարդիկ կընտրեն հեծանիվը, քանի որ այն առողջ ապրելակերպի ամենապարզ քայլերից մեկն է»,- նշել է նա»։