Դեսպան Համբարձումյանը արդյունավետ հանդիպում է ունեցել Bulgaria Air-ի ղեկավարության հետ։ Հանդիպմանը մասնակցել են ավիաուղիների գլխավոր գործադիր տնօրեն Բիստրա Մարինկովան, առևտրային տնօրեն Իվան Իվանովը, ցանցի պլանավորման և զարգացման բաժնի տնօրեն Մոմչիլ Իվանովը և ֆինանսական բաժնի տնօրեն Ստոյկո Ռադիևը։ Այս մասին հայտնում են Բուլղարիայում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում դեսպան Համբարձումյանը ընդգծել է Հայաստանի և Բուլղարիայի, հատկապես՝ Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ օդային կապի նշանակությունը։
Կարևորվել են նաև Բուրգաս-Երևան սեզոնային չարթերային չվերթները, սակայն նշվել, որ միայն ամառային ժամանակահատվածում գործող թռիչքները բավարար չեն երկկողմ զբոսաշրջությանը, տնտեսական համագործակցությանը, մշակութային փոխանակումներին և առևտրաշրջանառությանը զարկ տալու համար։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Բուլղարիայի միջև օրեցօր զարգացող և ընդլայնվող ռազմավարական հարաբերությունների, առևտրի ծավալների և զբոսաշրջային հոսքերի վերաբերալ։
Պայմանավորվել են աշխատաքներ տանել համագործակցության հնարավորություններն ավելի խորությամբ ուսումնասիրելու և հեռնկարները նախանշելու համար։