20 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում շարունակվում է քվեարկության արդյունքների վերահաշվարկը: Թիվ 6 ընտրատարածքային հանձնաժողովն, օրինակ, նորից հաշվում է բոլոր 52 տեղամասերի քվեաթերթիկները: Նախաձեռնությունն իրենցն է: Թե որ ուժի ձայները ինչպես կփոխվեն՝ պարզ կդառնա վերահաշվարկի համար սահմանված վերջնաժամկետից հետո: Վերջնաժամկետը հունիսի 12-ը՝ ժամը 14-ն է: «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել է, որ ամենաշատը ավելանում են իրենց տոկոսները. արդեն իսկ կուսակցության ձայները 49,8%-ից դարձել են 49,9%:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան